Սևագլուխ շահրիկ

Սևագլուխ շահրիկ
Սևագլուխ շահրիկ (արու)
Սևագլուխ շահրիկ (արու)
Սևագլուխ շահրիկ (էգ)
Սևագլուխ շահրիկ (էգ)
Դասակարգում
Թագավորություն Կենդանիներ (Animalia)
Տիպ/ԲաժինՔորդավորներ (Chordata)
ԵնթատիպՈղնաշարավորներ (Vertebrata)
ԴասԹռչուններ (Aves)
ԿարգEupasseres
ԸնտանիքՇահրիկներ (Sylviidae)
ՑեղՇիկահավեր (Sylvia)
ՏեսակՍևագլուխ շահրիկ (S. atricapilla)
Միջազգային անվանում
Sylvia atricapilla
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Սևագլուխ շահրիկ (Sylvia atricapilla), շահրիկների ընտանիքի թռչուն։ Բնադրող-չվող է, քիչ տարածված։

Cuculus canorus bangsi + Sylvia atricapilla

Արտաքին կառուցվածք

Մարմնի երկարությունը 13 սմ է, թևերի բացվածքը՝ 20-23 սմ, կենդանի զանգվածը՝ 18-21 գ։ Փետրածածկը մոխրավուն է՝ բավականաչափ միատարր, գագաթը՝ մուգ։ Հասուն արուի թասակը մուգ սև է, փայլուն, էգինը՝ շիկակարմիր-դարչնագույն։ Երիտասարդ արուի գագաթը խամրած է, սև-դարչնագույնից դեղնավուն-դարչնագույն, մարմինը ներքևից՝ ավելի մուգ մոխրագույն։

Կենսակերպ

Բնակվում է սաղարթավոր անտառների խիտ թփուտային հատվածներում, պտղատու այգիներում, չուի ընթացքում լայնորեն տարածված է։

Սննդառություն

Սնվում է մանր անողնաշարավորներով, պտուղներով։

Բնադրում

Գարնանային ամենավաղ վերադարձը՝ մարտի 2-րդ տասնօրյակում, ամսվա վերջին հանդիպում են բազմաթիվ ակտիվ երգող և հարսանեկան զույգեր կազմած արուներ։ Արուն երգում է բարձր սրնգային ելևէջներով, ինչը կրկնակի բնադրման դեպքում լսելի է մինչև հուլիսի առաջին օրերը։ Այդ ընթացքում արուն ծառի ճյուղին, էգի առջև փետուրները փքելով, կտրուկ խոնարհման շարժումներ է կատարում, ապա ցածր երգելով ու դոփելով պտտվում էգի շուրջն ու մերձենում։ Ձվադրման պատրաստ բները հայտնվում են մայիսի կեսից, ավելի վաղ բնադրման դեպքում՝ նույնիսկ ապրիլի 1-ին օրերին։ Բույնը գավաթաձև է (տրամագիծը՝ 70-119 մմ)՝ բարակ ցողուններից, մազարմատներից ու բույսերից։ Բնադրում է թփուտներում։ Առաջին ձվերը բներում հայտնվում են ապրիլի վերջից մայիսի կեսերը, կրկնակի բնադրման դեպքում՝ մինչև հուլիսի 1-ին կեսը։ Դնում է 20 մմ տրամագծով, փոփոխական գույներով ու նախշերով 4-6 ձու։ Թխսակալում են էգը և արուն՝ 13-14 օր։ Ձագերը հայտնվում են մայիսի վերջից հուլիսին, բնից դուրս են գալիս 11-12-րդ օրը։ Շահրիկի համակեցությունը լայն է, կայուն։ Աշնանային չուն՝ սեպտեմբերի վերջին օրերին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սևագլուխ շահրիկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սևագլուխ շահրիկ» հոդվածին։