Վալախիայի և Մոլդովայի միացյալ իշխանություն

Վալախիայի և Մոլդովայի միացյալ իշխանություն, հայտնի է նաև որպես Ռումինական միացյալ իշխանություններ (ռումիներեն՝ Principatele Unite ale Moldovei și Țării Românești), Ռումինիայի տարածքում 1859–1881 թվականներին Վալախիայի և Մոլդովայի նախկին իշխանությունների միավորման արդյունքում ձևավորված իշխանապետությունը[1][2]։ 1859 թվականի հունվարի 24-ին վերածվել է Ռումինիայի միացյալ իշխանության՝ ընդունելով Օսմանյան կայսրության ձևական վերահսկողությունը (վերածվում է վասալական տերության)։

Վալախիայի և Մոլդովայի միացյալ իշխանություն
Principatele Unite ale Moldovei și Țării Românești

Դրոշ

Զինանշան

Վալախիայի և Մոլդովայի միացյալ իշխանության տեղագրությունը
Պետական կարգՍահմանադրական միապետություն (դե յուրե՝ Օսմանյան կայսրության վասալ)
ՄայրաքաղաքՅասի (1859-1862)
Բուխարեստ (1862-1881)
Թագավորանիստ ոստանմայրաքաղաք
Պետության գլուխՌումինիայի իշխան
ԱրքայատոհմՀոհենցոլերն-Զիգմարինգեն
Լեզուռումիներեն (պաշտոնական), հունգարերեն, ուկրաիներեն, գերմաներեն
Կրոնարևելյան ուղղափառ
Դեպքեր և իրադարձություններ
Պատմական շրջանՆոր շրջան
ՀասարակարգԿապիտալիստական հասարակարգ
Հիմնադրում1859 թվական
Հզորության գագաթնակետ1878 թվական (միջազգային ճանաչումը Բեռլինի վեհաժողովում)
Անկում1881 թվական
Ժամանակագրական հաջորդականություն


Ներկայիս տարածքումՄոլդովա Մոլդովա
Ռումինիա Ռումինիա
Ուկրաինա Ուկրաինա
 
Պատմության պորտալ

Ունիան ստեղծվել է 1859 թվականին՝ նախկինում գոյություն ունեցած Մոլդովական և Վալախական իշխանությունների միավորման արդյունքում։ Այս իրադարձությամբ անուղղակիորեն նշանավորվում է ռումինական ազգային պետության ծնունդը։ 1866 թվականին ընդունվում է իշխանության նոր սահմանադրությունը, որի արդյունքում Վալախիա-Մոլդովայի իշխանությունը վերանվանվում է Ռումինիայի։

Օսմանյան տիրակալության դեմ մղվող անկախության պատերազմն ավարտվում է 1877 թվականին, որի արդյունքում Ռումինիան ստանում է ամբողջական սուվերենիտետ։ Նորանկախ պետությունը միջազգայնորեն ճանաչվում է 1878 թվականի Բեռլինի վեհաժողովում։ Առաջին համաշխարհային պատերազմի շրջանակներում ռումինական բանակը զբաղեցնում է Տրանսիլվանիայի երկրամասը։

Պատմություն

Պարտություն կրելով Ղրիմի 1853-1856 թվականներին տեղի ունեցած պատերազմում, հասունացնող հեղափոխության իրադարձությունների պայմաններում, Ռուսական կայսրությունը ձգտում էր շուտափույթ հաշտության։ Պատերազմական գործողությունների մասնակից և «հաղթող կողմ» հանդիսացող Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ավստրիական կայսրությունը, Պրուսիան և Սարդինիայի թագավորությունը հնարավորինս ցանկանում էին ազդեցություն ձեռք բերել Թուրքիայում և դա է նպատակը, որ պատերազմին հաջորդած Փարիզյան բանակցություններում վերջիններս ցուցաբերում են տարբեր մոտեցումներ[3]։

Ըստ Փարիզի հաշտության պայմանագրի՝ Ռուսաստանը Մոլդովական իշխանությանն էր վերադարձնում Դանուբիգետաբերանը և նրան հարակից հարավային Բեսարաբիայի մի մասը։ Սև ծովը դառնում էր չեզոք գոտի, արգելվում էր Դարդանելի և Բոսֆորի նեղուցներով եվրոպական ռազմանավերի մուտքը Սև ծով։ Օգտվելով ռուսական և թուրքական արտաքին սպառնալիքի վերացումից՝ 1859 թվականին Մոլդովական և Վալախական իշխանությունները միավորվում են մեկ պետության ներքո՝ ձևավորելով Վալախիայի և Մոլդովայի միացյալ իշխանությունը։ Նորաստեղծ պետության տարածքում է ներառվում նաև Փարիզի պայմանագրով Մոլդովային անցած հարավային Բեսարաբիան։ Նույն տարում մոլդովա-վալախական ունիայի առաջին գահակալ է նշանակվում Ալեքսանդրու Յոհան Կուզան, ով նախկինում եղել է Մոլդովայի իշխան, սակայն 1848 թվականի հեղափոխությունից հետո վտարվել երկրից։ Կուզայի կառավարման օրոք ավարտվել է Ռումինիայի միասնական պետության ստեղծումը (1862 թվական)։ Ռումինական հետադեմ բոյարների ճնշման ներքո 1866 թվականին վերջինս հրաժարվում է իշխանությունից և նրան փոխարինում է Կառոլ I-ը։

Նրա կառավարման տարիներին սկսվում է օսմանյան օրեցօր աճող տիրապետության և ազդեցության դեմ Ռումինիայի անկախության պատերազմը, որն ավարտվում է հաջողությամբ։ Սրվել էր իրավիճակը նաև Ռուսական կայսրության դեմ, քանզի ռուսական կողմը հավակնում էր զբաղեցնել հարավային Բեսարաբիան։ Այս խնդիրը ռումինացի դիվանագետները լուծում են փոխշահավետ տարբերակով․ Վալախիայի և Մոլդովայի իշխանությունը Ռուսաստանին հանձնում է հարավային Բեսարաբիան՝ փոխարենը ստանալով Դոբրուդջան։

1881 թվականին Վալախիայի և Մոլդովայի միացյալ իշխանության տարածքում ձևավորվում է Ռումինիայի թագավորությունը, իսկ գործող միապետը իրավահաջորդության կարգով հռչակվում է «Ռումինիայի արքա»։

Տես նաև

Ծանոթագրություններ