Վաշինգտոնի կոթող

Վաշինգտոնի կոթող (անգլ.՝ Washington Monument), մերիլենդյան մարմարով երեսպատված գրանիտե կոթող ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում։ Կոթողը կշռում է 91.000 տ, բարձրությունը 169 մ է։

Վաշինգտոնի կոթող
Քարտեզ
Քարտեզ
Տեսակկոթող, National Memorial of the United States? և տեսարժան վայր
ՔանդակագործRobert Mills?[1]
ՃարտարապետRobert Mills?[2][3][1][…], Thomas Lincoln Casey, Sr.?[2][3][4] և United States Army Corps of Engineers?[5][3]
Ստեղծում1848
Բացում1886[4]
Բարձրություն169,046 ± 0,001 մետր[6]
Երկիր ԱՄՆ[7][1][8][…]
ՔաղաքNational Mall?[9][3][10]
ԲնակավայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան[7][9][2][…]
Հասցե2 15th St NW, Washington, DC 20024[11][12][13][…]
Շինության ձևկոթող
ՈճEgyptian Revival architecture?[3][1]
Նյութմարմար, Գնեյս, ավազաքար, soapstone?, գրանիտ, ժադեիտ, բետոն, ալյումին, կրաքար, catlinite?, պղինձ, Քարացած փայտ, Թուջ, կոփածո երկաթ և պողպատ
Պատկանում էԱՄՆ ազգային պարկերի ծառայություն[14]
կայք
 Washington Monument Վիքիպահեստում

Ստեղծման պատմություն

Կառուցվել է 1848-1884 թվականներին Սպիտակ տան և Կապիտոլիումի միջև Ռոբերտ Միլսի նախագծով։ Կոթողը նվիրված է եղել ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնին։ Մինչև Էյֆելյան աշտարակի կառուցումը այն եղել է աշխարհի ամենաբարձր կառույցը։ Կոթողի վերին մաս կարելի է բարձրանալ 896 հարթակ ունեցող սանդուղքով կամ վերելակով։ Կոթողի արևելյան կողմում գագաթին փորագրված է լատիներեն երկու բառ` «Laus Deo», որ թարգմանաբար նշանակում է «Աստծո գովք»։

Վաշինգտոնի կոթողի ստեղծման գործընթացը սկսվել է 1832 թվականին (այդ թվականին նշվում էր Ջորջ Վաշինգտոնի 100-ամյակը)։ Կապված հոբելյանի հետ` քաղաքացիները կազմակերպել են Վաշինգտոնի կոթողի ստեղծման ընկերություն` հավաքելով նվիրատվություն։ 1830-ական թվականների կեսերին հավաքվել էր 28.000 դոլար (2010 թվականի կուրսով` 709.000 դոլար)[15]։ Հայտարարվում է կոթողի լավագույն նախագծի մրցույթ։

1835 թվականի սեպտեմբերի 23-ին ընկերության հիմնադիրները ներկայացնում են ծրագրի նկատմամբ ունեցած իրենց պահանջները։ Մրցույթը անցկացվում է 1836 թվականին։ Հաղթող է ճանաչվում ճարտարապետ Ռոբերտ Միլսը։ Հուշարձանի փոխարեն նա առաջարկում է Վաշինգտոնի արձանով կոթող կանգնեցնել։ Սյունը պետք է ունենար 169.3 մ բարձրություն։ Կոթողի գագաթը պատված է ալյումինով։ Ներքևում այն շրջապատված է կլորավուն սյունաշարով։ Սյունաշարի ներսում պետք է տեղադրվեին ամերիկյան հեղափոխության 30 հերոսների արձանները։

Ռոբերտ Միլսի նախագծի էսքիզը

Նախագծի հասցեին հնչած քննադատական կարծիքների պատճառով, որոնք վերաբերում էին նախագծի արժեքին` 1 միլիոն դոլար (21 միլիոն դոլար 2009 թվականի կուրսով), հասարակությունը միանգամից չընդունեց նախագիծը։ 1848 թվականին որոշվեց կառուցել միայն կոթողը` սյունաշարի կառուցումը թողնելով հետագային։ Այդ ժամանակ հավաքված էր ընդամենը 87.000 դոլար, սակայն կարծում են, որ շինարարության սկիզբը կխթանի գումարի հավաքումը, և մինչև կառույցի ավարտը անհրաժեշտ գումարն ամբողջությամբ կհավաքվի։

Կոթողի բացումը տեղի է ունեցել 1885 թվականի փետրվարի 21-ին[16]։ Ներկայիս հուշարձանը ներկայացնում է սյունաշարի կեսը, որի վերին մասում քառանիստ բուրգն է, իսկ ներսում` չորս կողմերի վրա բացվող ութ պատուհաններով դիտահարթակը։

Շինարարության սկզբում երեսպատման սալիկները ձեռք էին բերվել Հռոմի պապ Պիոս IX-ի նվիրատվություններով։ Սակայն դրանք հափշտակվում և ոչնչացվում են հակակաթոլիկ և հակաիռլանդական լիգայի կողմից, որ պատմության մեջ է մտել «Անգետիկներ» (անգլ.՝ Know Nothing) անվանումով։ Հետագայում «Անգետիկները» միառժամանակ ստանձնում է կոթողի կառուցման ընկերության նկատմամբ վերահսկողություն, ինչը հանգեցնում է նրան, որ ամերիկյան պետությունը հրաժարվում է նախագծին իր մասնակցությունից։

Կոթողի հիմքը չինական քարն է` Սյույ Ցզիյուի (1795-1873) տրակտատում Վաշինգտոնի նկարագրությամբ։ Քարը նվիրել են չինացի քրիստոնյաները։

2011 թվականի օգոստոսի 23-ին ԱՄՆ-ի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կոթողի վրա ճաք է առաջացել[17]։

2016 թվականի սեպտեմբերին կոթողը փակվել է վերելակային համակարգի վերանորոգման պատճառով[18]։ Այն այցելուների համար կվերաբացվի 2019 թվականին[19]։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վաշինգտոնի կոթող» հոդվածին։