Վեներա-6

Վեներա 6 (ռուս.՝ Венера 6), խորհրդային Վեներա ծրագրի շրջանակներում արձակված ավտոմատ միջմոլորակային կայան, որը նախատեսված էր Վեներա մոլորակի հետազոտություններ իրականացնելու համար։ Արձակվել է Բայկոնուր տիեզերակայանից Մոլնիա կրող հրթիռով[1]։ Կայանը բաղկացած էր իջեցվող սարքից, որը նախատեսված էր Վեներայի մթնոլորտ մտնելու և պարաշյուտով մակերևույթ իջնելու համար, և կրող կայանից, որը իջեցվող սարքի արձակումից հետո պետք է ծառայեր որպես կապ իջեցվող սարքի հետ։ Կայանի կառուցվածքը նման էր Վեներա-4-ին, տարբերությունը միայն իջեցվող սարքի ավելի ամուր էր կառուցվածքն էր։

Վեներա-6
ԿազմակերպությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ տիեզերական ծրագիր
Հիմնական կապալառուներԼավոչկինի ԳԱՄ
COSPAR ID[1] 1969-002A[1]
NSSDCA ID1969-002A
SCN03648
Ուղեծրի տեսակheliocentric orbit?
Պտույտի ժամկետ285 օր
Գործարկման ամսաթիվ1969 հունվարի 10, 05:51:52 UTC[1][2]
Գործարկման վայրԲայկոնուր
Գործարկման հրթիռՄոլնիա
Զանգված1130 կգ[1][2]

Վեներայի մթնոլորտին մոտենալու պահին կայանը արձակել է 405 կգ կշռող իջեցվող սարքի պարկուճը, որը պարունակում էր գիտական գործիքներ։ 1969 թվականի մայիսի 17-ին 51 րոպեի ընթացքում, մինչ պարկուճը կախված էր արգելակման պարաշյուտից, կայանը փոխանցեց Վեներայի մթնոլորտի տվյալները։ Իջեցվող սարքը վայրէջք կատարեց Վեներայի կոորդինատների համակարգով 5° հս․ լ․ 23° աե․ ե․ վայրում։ Կայանի վրա գտնվում էին Խորհրդային Միության պետական զինանշանով մեդալիոն և Լենինի հարթաքանդակ։

Հաշվի առնելով Վեներա-4-ի արդյունքները՝ Վեներա-5-ի և Վեներա-6-ի իջեցվող սարքերում տեղադրվել էին հավելյալ գիտական սարքավորումներ, նոր քիմիական վերլուծություններ կատարելու համար։ Այս սարքավորումներով հնարավոր է եղել ճշգրտել մթնոլորտի կազմությունը։ Իմանալով, որ մթնոլորտը չափազանց խիտ է, պարաշյուտները նույնպես փոքրացվել են, որպեսզի պարկուճը հասցնի վայրէջք կատարել՝ մինչև լիցքի սպառվելը։

Առաքելություն

Վեներա-6-ը արձակվել է Երկրի կայանման ուղեծիր 1969 թվականի հունվարի 10-ին։ 1969 թվականի մարտի 16-ին իրականացված ուղղող մանևրից հետո կայանի հետագիծը ուղղվեց դեպի Վեներա, և 1969 թվականի մայիսի 17-ին Վեներայից 25,000 կմ հեռավորության վրա կայանից արձակվեց իջեցվող սարքի պարկուճը։ Այն մտավ մոլորակի գիշերային կողմի մթնոլորտ 06:05-ին։ Արգելակող պարաշյուտը արձակվելուն պես սարքը սկսեց փոխանցել տվյալներ[1]։ Փոխանցումները կատարվեցին յուրաքանչյուր 45 վայրկյանը մեկ 51 րոպեի ընթացքում[3], և դադարեցրեց աշխատանքը մոտ 10-ից 12 կիլոմետր բարձրության վրա ջերմաստիճանի և ճնշման ազդեցության պատճառով։

Ֆոտոմետրը չաշխատեց, սակայն մթնոլորտի նմուշները ուսումնասիրվեցին 2 բար և 10 բար ճնշման պայմաններում[1]։

Ընդհանուր առմամբ, վայրէջքի ընթացքում կատարվել է ավելի քան 70 ճնշման չափում և ավելի քան 50 ջերմաստիճանի չափում։ Վեներա-5 և Վեներա-6 կայանների չափումները համեմատելիս բարձրության տարբերություններ են հայտնաբերվել ճնշման և ջերմաստիճանի նույն արժեքներում։ Այս արդյունքը բացատրվում է վայրէջքի կետերում մոլորակի մակերեսի ռելիեֆի բարձրության տարբերությամբ (մոտ 13 կմ), որոնց միջև հեռավորությունը մի քանի հարյուր կիլոմետր էր։ Մթնոլորտի բաղադրության վերլուծությունը ցույց է տվել, որ այն բաղկացած է 97% ածխաթթու գազից, 2% ազոտից, ոչ ավելի, քան 0,1% թթվածնից և փոքր քանակությամբ ջրային գոլորշուց։

Վեներա-6 կայանի թռիչքային ծրագիրն ամբողջությամբ ավարտվել է։

Տես նաև

Ծանոթագրություններ