Վերա Գլագոլևա

ռուս դերասանուհի, կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր

Վերա Վիտալևնա Գլագոլևա (ռուս.՝ Вера Витальевна Глаголева, հունվարի 31, 1956(1956-01-31)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ - օգոստոսի 16, 2017(2017-08-16)[3][2], Բադեն-Բադեն, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիա), կինոյի և թատրոնի ռուս դերասանուհի, կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (1995)[6], Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (2011)[7]։

Վերա Գլագոլևա
ռուս.՝ Вера Витальевна Глаголева
Ծնվել էհունվարի 31, 1956(1956-01-31)[1][2]
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 16, 2017(2017-08-16)[3][2] (61 տարեկան)
Մահվան վայրԲադեն-Բադեն, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիա
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր և դերասանուհի
Ծնողներհայր՝ Vitaly Glagolev?, մայր՝ Galina Glagoleva?
Ամուսին(ներ)Ռոդիոն Նահապետով և Kirill Shubsky?
Երեխա(ներ)Աննա Նահապետովա և Anastasia Shubskaya?
Պարգևներ և մրցանակներ
Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ[4] Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ[5] և ԽՍՀՄ սպորտի վարպետ
Վերա Գլագոլևա՝ Վիքիպահեստ

Կենսագրություն

Վերա Գլագոլևան ծնվել է 1956 թվականի հունվարի 31-ին Մոսկվայում, ֆիզիկայի ու կենսաբանության ուսուցիչ[8][9] Վիտալի Պավլովիչ Գլագոլևի (1930-2007)[10] և տարրական դասարանների ուսուցչուհի Գալինա Նաումովնա Գլագոլևայի (1929-2010)[11] ընտանիքում։ 1962 թվականին ընտանիքը տեղափոխվել է Իզմայլովո[8]։ 1962 թվականից մինչև 1966 թվականը Վերա Գլագոլևան ապրել է ԳԴՀ-ում[9], որտեղ ապագա դերասանուհու ծնողներն աշխատում էին ռուսական դպրոցում որպես ուսուցիչ[12]։

Պատանեկան տարիքում Վերա Գլագոլևան զբաղվել է նետաձգությամբ, դարձել սպորտի վարպետ, հանդես է եկել Մոսկվայի պատանեկան հավաքականի կազմում։

Կինոյում Վերա Գլագոլևան առաջին անգամ նկարահանվել է դպրոցն ավարտելուց հետո՝ 1974 թվականին։ «Մոսֆիլմում» նրան նկատել է «Դեպի աշխարհի ծայրը...» (ռուս.՝ На край света) ֆիլմի օպերատորը[12]։ Վերան համաձայնել է փորձել դերը Վոլոդյայի դերակատարի հետ, արագ սովորել է տեքստը և իրեն պահել շատ բնական։ Ֆիլմի ռեժիսոր Ռոդիոն Նահապետովն աղջկա անկաշկանդությունը բացատրել է նրանով, որ նա չի ձգտել դառնալ դերասանուհի, այդ պատճառով էլ չի հուզվել[13]։ Վերա Գլագոլևան ինքն ասում է, թե իրեն անմիջապես առաջարկել են դերը, այդ պատճառով էլ ինքը համոզված է եղել, որ ինքը միակ թեկնածուն է, ու չի անհանգստացել ընտրվելու վերաբերյալ[12]։ Իրականում Սիմայի դերը կատարելու համար հաստատվել էր այլ դերասանուհի, սակայն Ռոդիոն Նահապետովը պնդել է, որ ֆիլմում նկարահանվի Գլագոլևան[12]։

Շուտով Վերա Գլագոլևան ամուսնացել է Ռոդիոն Նահապետովի հետ և նկարահանվել նրա «Թշնամիներ», «Մի՛ կրակեք սպիտակ կարապների վրա», «Քո մասին» ֆիլմերում։

1977 թվականին Վերա Գլագոլևան հրավիրվել է նկարահանվելու ռեժիսոր Անատոլի Էֆրոսի «Հինգշաբթի ու էլ երբեք» (ռուս.՝ «В четверг и больше никогда») ֆիլմում։ Ոչ պրոֆեսիոնալ դերասանուհու խաղն այնպիսի տպավորություն է թողել Էֆրոսի վրա, որ նա Գլագոլևային հրավիրել է Մալայա Բրոննայայի իր թատրոն։ Նահապետովի պնդմամբ Գլագոլևան հրաժարվել է այդ առաջարկից[12], սակայն հետագայում ասել է, թե զղջում է, որ չի կարողացել Էֆրոսից սովորել այն ամենը, ինչ կարող էր[12]։

Այդպես էլ չստանալով դերասանական կրթություն՝ Վերա Գլագոլևան նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում։ Նրա դերասանական յուրօրինակ տիպը՝ նուրբ քնարականությունն ու թաքնված ուժը, «հոգեբանական ժեստի» ճշգրտությունը, ոչ սովորական արտաքինը շատ պահանջված էին 1970-ական և 1980-ական թվականներին[14]։

1989 թվականին Նահապետովը մեկնել է աշխատելու ԱՄՆ-ում, որտեղ սկսել է համատեղ կյանք վարել պրոդյուսեր Նատալյա Շլյապնիկոֆի հետ՝ դրանով իսկ վերջ դնելով Գլագոլևայի հետ իրենց ամուսնությանը։

1990 թվականին Վերա Գլագոլևան կատարել է իր նորամուտը որպես կինոռեժիսոր՝ Սվետլանա Գրուդովիչի սցենարի հիման վրա նկարահանելով «Կոտրված լույս» (ռուս.՝ «Сломанный свет») ֆիլմը դերասանների մասին, որոնք Խորհրդային Միության անկումից հետո չեն կարողանում աշխատանք գտնել։

1991 թվականին Օդեսայի կինոփառատոնում Վերա Գլագոլևան ծանոթացել է գործարար Կիրիլ Շուբսկու հետ, որին նա խնդրել էր ֆինանսապես աջակցել ֆիլմի նկարահանմանը։ Շուբսկին մերժել է, սակայն նրանք շարունակել են հանդիպել, իսկ հետագայում ամուսնացել են[12]։

2005 թվականին թողարկվել է «Պատվեր» ֆիլմը, որն արժանացել է «Меридианы Тихого» (ռուս.՝ «Pacific Meridian») կինոփառատոնի հանդիսատեսի համարկրանք մրցանակի։

Ռեժիսորի հաջորդ աշխատանքը՝ «Սատանայի անիվ» (2006) ֆիլմը, արժանացել է Սմոլենսկում անցկացված «Ոսկե փյունիկ» համառուսաստանյան I կինոփառատոնի գրան պրիի։ 2010 թվականին Վերա Գլագոլևան նկարահանել է «Մեկ պատերազմ» (ռուս.՝ «Одна война») ֆիլմը, որ պատմում է այն կանանց ծանր ճակատագրի մասին, որոնք երեխա են ունեցել գերմանացի զավթիչներից։ Ֆիլմը մրցանակների է արժանացել ավելի քան 30 միջազգային կինոփառատոններում[15]։2014 թվականին Վերա Գլագոլևան Իվան Տուրգենևի «Մեկ ամիս գյուղում» (ռուս.՝ «Месяц в деревне») պիեսի հիման վրա նկարահանել է «Երկու կին» (ռուս.՝ «Две женщины») ֆիլմը, որի գլխավոր դերերից մեկում հանդես է գալիս Ռեյֆ Ֆայնսը։

Վերա Գլագոլևան խաղացել է «Ռուսական ռուլետկա։ Կանացի տարբերակ» (ռուս.՝ «Русская рулетка. Женский вариант»), «Էմիգրանտի դիրքը» (ռուս.՝ «Поза эмигранта», Լեոնիդ Տրուշկինի անտիռեպրիզը Անտոն Չեխովի թատրոնում) անտիռեպրիզային ներկայացումներում[14]։

2017 թվականի մարտի 9-ին Վերա Գլագոլևան սկսել է նկարահանվել «Կավե փոս» (ռուս.՝ «Глиняная яма») ֆիլմում[16]։

Վերա Գլագոլևան մահացել է 2017 թվականի օգոստոսի 16-ին ԱՄՆ-ում[17][18] ստամոքսի քաղցկեղից[19]։ Թաղված է Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը[20]։

Անձնական կյանք

  • Առաջին ամուսինը՝ դերասան և ռեժիսոր Ռոդիոն Նահապետով,
    • Դուստր՝ Աննա Նահապետովա (ծնվել է 1978 թվականի հոկտեմբերի 14-ին), բալետի պարուհի և դերասանուհի, պարում է Մեծ թատրոնում և նկարահանվում կինոյում։ Մանկության տարիներին մոր՝ Վերա Գլագոլևայի հետ միասին նկարահանվել է «Կիրակնօրյա հայր» ֆիլմում՝ կատարելով Գլագոլևայի հերոսուհու դստեր դերը։ Նկարահանվել է նաև «С ног на голову», «Ռուսները հրեշտակների քաղաքում» և «Կարապի լճի գաղտնիքը» կինոնկարներում, ինչպես նաև Վերա Գլագոլևայի «Մեկ պատերազմ» ֆիլմում։ 2006 թվականին ամուսնացել է Մեծ թատրոնի արտիստ Եգոր Սիմաչյովի հետ, սակայն մի քանի տարի անց բաժանվել է,
      • Թոռ՝ Պոլինա Սիմաչյովա (ծնվել է 2006 թվականի նոյեմբերի 24-ին[8]),
    • Դուստր՝ Մարիա Նահապետովա (ծնվել է 1980 թվականի հունիսի 28-ին), ամուսնացել է և տեղափոխվել ԱՄՆ, որտեղ սովորել է համակարգչային գրաֆիկա։ Ամուսնալուծվել է, ապա 2007 թվականին ամուսնացել Մոսկվայում։ 2007 թվականին նկարահանվել է հոր «Վարակում» ֆիլմում,
      • Թոռներ՝ Կիրիլ (ծնվել է 2007 թվականի սեպտեմբերի 19-ին[8]) և Միրոն (2012),
  • Երկրորդ ամուսինը՝ Կիրիլ Շուբսկի (ծնվել է 1964 թվականի հունվարի 21-ին[21]), բիզնեսմեն,

Ֆիլմագրություն

Դերասան

ՏարիՀայերեն անվանումԲնօրինակ անվանումԴեր
1975ֆԴեպի աշխարհի ծայրըНа край светаՍիմա
1977ֆՀինգշաբթի ու էլ երբեքВ четверг и больше никогдаՎարյա
1977ֆԹշնամիներВрагиՆադյա
1978ֆԿասկածելիПодозрительныйԿատյա Առնաուտ
1980ֆՄի՛ կրակեք սպիտակ կարապների վրաНе стреляйте в белых лебедейՆոնա Յուրևնա
1981ֆՔո մասինО тебеերգող աղջիկ
1981ֆԱստղաթափЗвездопадԺենկա
1983ֆՏորպեդակիրներТорпедоносцыՇուրա
1984ֆՆերիր մեզ, առաջին սերПрости нас, первая любовьԼենա
1984ֆՊրեֆերանս ուրբաթ օրերինПреферанс по пятницамԶինա
1984ֆՀետքով գնացողըИдущий следомուսուցչուհի
1985ֆԱմուսնանալ կապիտանի հետВыйти замуж за капитанаԵլենա Ժուրավլյովա
1985ֆԴիպուկահարներСнайперыՌոզա Կովալյովա
1985ֆԱնկեղծորեն Ձեր...Искренне Ваш...Եկատերինա Կորնեևա
1985ֆԻնչ-որ մեկը պարտավոր է...Кто-то должен…Սելյանինի կինը
1985ֆԿիրակնօրյա հայրВоскресный папаԼենա
1986ֆՀովանոց նորապսակների համարЗонтик для новобрачныхԶոյա
1986ֆԵրկնքից իջածներըСошедшие с небесՄաշա Կովալյովա
1986ֆПокушение на ГОЭЛРОԿատյա Ցարյովա
1987ֆՆիկոլայ Բատիգինի օրերն ու տարիներըДни и годы Николая БатыгинаԿատերինա
1987ֆԱռանց արևիБез солнцаԼիզա
1988ֆԱյս... երեք ճիշտ քարտեզները...Эти… три верные карты…Լիզա
1988ֆЭсперансаԹամարա Օլխովսկայա
1989ֆОно
1989ֆԿանայք, ում բախտը բերել էЖенщины, которым повезлоՎերա Բոգլյուկ
1989ֆՍոֆյա ՊետրովնաСофья ПетровнаՆատաշա
1990ֆԿոտրված լույսСломанный светՕլգա
1990ֆԿարճ խաղКороткая играՆադյա
1991ֆԿիրակիի ու շաբաթի միջևМежду воскресеньем и субботойՏոմա
1992ֆՈստրեներ ԼոզանիցУстрицы из ЛозанныԺենյա
1992ֆԴատավճիռը կատարողըИсполнитель приговораՎալերիա
1993ֆԵս ինքսЯ самаՆադյա
1993ֆՀարցերի գիշերНочь вопросовԿատյա Կլիմենկո
1997ֆԽեղճ ՍաշանБедная СашаՕլգա Վասիլևնա
-1998սՍպասասրահЗал ожиданияՄարիա Սեմյոնովա
1998-2002սԻնքնակոչներСамозванцыՏատյանա
1999ֆԿանանց նեղացնել խորհուրդ չի տրվումЖенщин обижать не рекомендуетсяՎերա Կիրիլովա
2000ֆՄարոսեյկա, 12Маросейка, 12Օլգա Կալինինա
2000ֆՏանգո երկու ձայն համարТанго на два голоса
2000ֆՊուշկին և ԴանտեսПушкин и Дантесիշխանուհի Վյազեմսկայա
2001ֆԺառանգորդուհիներНаследницыՎերա
2003ֆՈւրիշ կին, ուրիշ տղամարդ...Другая женщина, другой мужчина…Նինա
-2003սԿղզի առանց սիրոОстров без любвиՏատյանա Պետրովնա / Նադեժդա Վասիլևնա
2003ֆС ног на головуԼենա
2005սԺառանգորդուհիներ 2 Наследницы-2Վերա
2008ֆԿինը ցանկանում է իմանալЖенщина желает знатьԵվգենյա Շաբլինսկայա
2008ֆСайд-степՄաշա
2008-2009սԱմուսնական մատանիОбручальное кольцоՎերա Լապինա

Ռեժիսոր

  • 1990 – Կոտրված լույս (ռուս.՝ Сломанный свет)
  • 2005 – Պատվեր (ռուս.՝ Заказ)
  • 2006 – Սատանայի անիվ (ռուս.՝ Чёртово колесо)
  • 2009 – Մեկ պատերազմ (ռուս.՝ Одна война)
  • 2013 – Պատահական ծանոթներ (ռուս.՝ Случайные знакомые)
  • 2014 – Երկու կին (ռուս.՝ Две женщины)

Սցենարիստ

  • 2005 – Պատվեր (ռուս.՝ Заказ)
  • 2014 – Երկու կին (ռուս.՝ Две женщины)

Պրոդյուսեր

  • 2009 – Մեկ պատերազմ (ռուս.՝ Одна война)
  • 2014 – Երկու կին (ռուս.՝ Две женщины)

Հեռուստատեսությունում

  • Մասնակցել է «Վերջին հերոսը-3» («Последний герой»-3) ռեալիթի շոուին։
  • Մասնակցել է Ֆորտ Բոյար խաղին։
  • Եղել է ՈՒՀԱ ժյուրիի անդամ սկսած 2008 թվականի Բարձրագույն լիգայի կիսաեզրափակիչ խաղերից։

Ճանաչում և պարգևներ

Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստի կոչման շնորհման ժամանակ, 31 հոկտեմբերի, 2011 թվական
  • 1986 թվականի լավագույն դերասանուհի ըստ «Советский экран» ամսագրի հարցման («Ամուսնանալ կապիտանի հետ»)
  • Ռուսաստանի վաստակավոր արտիստ (1995)[6] – արվեստի բնագավառում ունեցած ներդրման համար
  • Ռուսաստանի ժողովրդական արտիստ (2011)[7] – կինեմատոգրաֆիական արվեստի բնագավառում ունեցած մեծ ներդրման համար
  • Մոսկվա քաղաքի մրցանակ գրականության և արվեստի բնագավառում «Կինոարվեստ» անվանակարգում(2016) – «Երկու կին» գեղարվեստական ֆիլմի ստեղծման և հայրենական կինեմատոգրաֆիայի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման համար[23]
«Պատվեր» ֆիլմի համար
  • 2005 – Ասիա-Խաղաղօվկիանոսյան երկրների 3-րդ միջազգային կինոփառատոն, «Меридианы Тихого» տարածաշրջան (Վլադիվոստոկ) – Հանդիսատեսի համակրանք մրցանակ
«Սատանայի անիվ» ֆիլմի համար
  • 2008 – Դերասան-ռեժիսորների «Ոսկե փյունիկ» համառուսական I կինոփառատոն (Սմոլենսկ) – գլխավոր մրցանակ
«Մեկ պատերազմ» ֆիլմի համար
  • Հեռուստատեսային ֆիլմերի 50-րդ միջազգային կինոփառատոն Մոնտե Կառլոյում (Մոնակո) – «Ոսկե հավերժահարս» մրցանակ ռեժիսուրայի համար[24]
  • «Պատուհան դեպի Եվրոպա» 17-րդ կինոփառատոն (Վիբորգ) – «Արծաթե նավակ» մրցանակ
  • «Մոսկովյան պրեմիերա» կինոփառատոն – Գրան պրի
  • «Ոսկե փյունիկ» III կինոփառատոն (Սմոլենսկ) – Գրան պրի
  • «Ոսկե մինբար» 5-րդ միջազգային կինոփառատոն (Կազան) – Գրան պրի «Ոսկե մինբար»
  • Կահիրեի 29-րդ միջազգային կինոփառատոն – Յուսուֆ Ժահինի անվան ժյուրիի հատուկ մրցանակ «Ֆիլմի գեղարվեստական արժանիքների համար»
  • Ռուսական կինոյի 17-րդ փառատոն Օնֆլյորում (Ֆրանսիա) – Գրան պրի և հանդիսատեսի համակրանք մրցանակ
  • «Սոֆիա ֆիլմ ֆեստ» 14-րդ միջազգային կինոփառատոն (Բուլղարիա) – Գրան պրի
  • «Виват кино России!» 14-րդ փառատոն (Սանկտ Պետերբուրգ) – Գրան պրի
  • Լիմոժի 7-րդ միջազգային կինոփառատոն (Ֆրանսիա) – Գրան պրի
  • այլն մրցանակներ
«Երկու կին» ֆիլմի համար
  • Կինոյի և թատրոնի «Ամուրյան աշուն» XII փառատոն (Բլագովեշչենսկ) – Գրան պրի[25]
  • Դերասան-ռեժիսորների «Ոսկե Փյունիկ» VII համառուսական կինոփառատոն (Ամոլենսկ) – գլխավոր մրցանակ «Ադամանդե Փյունիկ»[26]
  • «Պատմական կինոն և ժամանակակից աշխարհը» «Ուգրա» II միջազգային փառատոն (Կալուգա)[27] – Գրան պրի և մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերա Գլագոլևա» հոդվածին։