Վթար Այկայի ալյումինի գործարանում

Վթար Այկայի ալյումինի գործարանում, էկոլոգիական աղետ, որ տեղի է ունեցել 2010 թվականի հոկտեմբերի 4-ին Ajkai Timfoldgyar Zrt գործարանում[1][2], որ զբաղվում էր ալյումինի արտադրությամբ։ Գործարանը տեղակայված է արևմտյան Հունգարիայում՝ Այկա քաղաքի մոտ՝ Բուդապեշտից 160 կմ հեռավորության վրա։ Գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ավերվել է ամբարտակը, որ փակում էր թունավոր մնացորդների հավաքման ջրամբարը։ Արդյունքում տեղի է ունենում շուրջ 1,1 միլիոն խոր. մետր ընդհանուր ծավալով թունավոր նյութ՝ կարմիր շլամ։ Թունավոր ջուրը ողողում է երեք մարզեր՝ Վեսպրեմ, Վաշ և Դյեր Մոշոն Շոպրոն։ Հունգարական կառավարության կողմից հայտարարվում է արտակարգ դրություն[3]։ Նոյեմբերի 5-ի տվյալներով՝ աղետի զոհ են դարձել 10 մարդ[4], իսկ աղետից տուժել է ընդհանուր առմամբ 150 մարդ[5][6][7][8][9]։

Թունավոր նյութերի արտահոսքի արբանյակային լուսանկար

Ժամանակագրություն

Այկա քաղաքի մոտ գտնվող Ajkai Timfoldgyar Zrt ալյումինի գործարանում 2010 թվականի հոկտեմբերի 4-ին՝ տեղական ժամանակով 12:25 տեղի է ունեցել ամբարտակի ձեղքվածք։ Ամբարտակի ավերման հետևանքով տեղի է ունեցել շուրջ 700 հազար խորանարդ մետր ծավալով թունավոր նյութի արտահոսք։

Հոկտեմբերի 7-ին Հունգարիայի ջրային ռեսուրսների վերահսկման ծառայության կատարած անալիզը ցույց է տվել, որ Դանուբ գետում ալկալիի պարունակությունը գերազանցում է թույլատրելի սահմանը, ինչը վտանգ է ներկայացնում գետի ողջ էկոհամակարգի համար[10]։

Հոկտեմբերի 9-ին հունգարական կառավարությունը սկսեց բնակչության տարհանումը Կոլոնտար քաղաքից, քանի որ նոր արտահոսքի վտանգ կար։ Մասնագետները զգուշացնում էին, որ ջրամբարը, որտեղից տեղի է ունեցել արտահոսքը, կարող է շարունակել քանդվել։

Հոկտեմբերի 11-ին Հունգարիայի Շրջակա միջավայրի պահպանության հանձնաժողովի նախագահ Զոլտան Իլլեշը հայտարարել է, որ թունաքիմիկատների նոր արտահոսքն անխուսափելի է[11]։

Հոկտեմբերի 12-ին երկրի կառավարությունը որոշում ընդունեց պետականացնել MAL Zrt ընկերությունը, որին պատկանում էր գործարանը[12][13]։ Որոշվեց նաև բոլոր տուժածներին վճարել փոխհատուցում[14]։

Հոկտեմբերի 14-ին Հունգարիայի դատարանը չկարողացավ մեղադրանք առաջադրել գործարանի տնօրեն Զոլտան Բակոնիին, ով կալանքի տակ էր վերցվել 14 այլ աշխատակիցների հետ[15]։ 2016 թվականի հունվարին նրանք բոլորն արդարացվել են[16]։

2010 թվականի հոկտեմբերի 16-ին գործարանը վերսկսել է աշխատանքը։ Տարհանված բնակչությունը սկսել է վերադառնալ տուն[17]։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ