Վիլյան

բրազիլական Ֆուտբոլիստ
(Վերահղված է Վիլյան (ֆուտբոլիստ)ից)

Վիլյան Բորժես դա Սիլվա (բրետոներեն՝ Willian Borges da Silva, ավելի հայտնի է որպես Վիլյան, օգոստոսի 9, 1988(1988-08-09)[1][2], Ribeirão Pires, Սան Պաուլու, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, «Չելսի» ակումբի և Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան։

Վիլյան
պորտ.՝ Willian
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվօգոստոսի 9, 1988(1988-08-09)[1][2] (35 տարեկան)
ԾննդավայրRibeirão Pires, Սան Պաուլու, Բրազիլիա
Հասակ175 սանտիմետր
Քաշ71 կիլոգրամ
Դիրքկիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբՉելսի
Համար22
Պատանեկան կարիերա
1998-2005Բրազիլիա Կորինթիանս
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2005-2007Բրազիլիա Կորինթիանս16 (2)
2007-2012Ուկրաինա Շախտյոր (Դոնեցկ)140 (20)
2013Ռուսաստան Անժի11 (1)
2013—մ.հ.Անգլիա Չելսի141 (19)
Ազգային հավաքական
2007Բրազիլիա Բրազիլիա (մինչև 20)11 (0)
2011—մ.հ.Բրազիլիա Բրազիլիա48 (7)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա

Վիլյանի առաջին պրոֆեսիոնալ ակումբը եղել է Սան Պաուլոյի «Կորինտիանս» ակումբը։ Բրազիլիայի առաջնությունում նա մասնակցել է 16 խաղի և խփել 2 գոլ։

2007 թվականի ամռանը նա տեղափոխվել է Դոնեցկի «Շախտյոր» ակումբ, որտեղ գլխավոր մարզիչն էր Միրչա Լուչեսկուն։ Տրանսֆերի արժեքը կազմել է 14 000 000 եվրո[3]։ Դոնեցկի ակումբում Վիլյանը ցուցադրել է բարձր որակի խաղ և դարձել «Շախտյորի» բրազիլական պլեյադան ներկայացնող լավագույն խաղացողներից մեկը։ Թիմի կազմում կիսապաշտպանը չորս անգամ դարձել է Ուկրաինայի չեմպիոն 2007-2008, 2009-2010, 2010-2011 և 2011-2012 մրցաշրջաններում և երեք անգամ նվաճել Ուկրաինայի գավաթը 2007-2008, 2010-2011 և 2011-2012 մրցաշրջաններում։ 2010 թվականին դարձել է Ուկրաինայի սուպերգավաթակիր, իսկ 2008-2009 մրցաշրջանում նվաճել է ՈւԵՖԱ գավաթը։ Ուկրաինայի առաջնությունում Վիլյանն անցկացրել է 140 խաղ և խփել 20 գոլ, իսկ Ուկրաինայի գավաթի խաղարկություններում մասնակցել է 24 խաղի, որոնցում խփել է 6 գոլ։ Նա խաղացել է նաև Ուկրաինայի երիտասարդական առաջնությունում, որտեղ խփել է 1 գոլ։

2013 թվականի փետրվարի 1-ին[4] 35 մլն եվրոյով տեղափոխվել է Մախաչկալայի «Անժի» ակումբ[3][5][6]։ Այդ տրանսֆերը եղել է իր արժողությամբ երրորդը ռուսական ֆուտբոլում Հալքի և Ակսել Վիտցելի՝ «Զենիթ» ակումբ տեղափոխվելուց հետո[7]։ «Սպորտ-Էքսպրես» թերթի տվյալներով՝ նոր թիմում Վիլյանի աշխատավարձը տարեկան կազմում էր 2500.000 եվրո[7]։ Սակայն Վիլյանը Ռուսաստանում իրեն լավ դրսևորել չի կարողացել. նրան սկզբում  խանգարում էր վնասվածքը, ապա «Անժին» հայտարարել է իր զարգացման ուղղությունը փոխելու մասին և ստիպված է եղել հրաժարվել բարձր աշխատավարձ ունեցող բրազիլացու ծառայություններից։

2013 թվականի օգոստոսի 25-ին անգլիական «Չելսի» ակումբի պաշտոնական կայքում հայտարարվել է, որ ակումբը համաձայնության է եկել Մախաչկալայի ակումբի հետ բրազիլացի կիսապաշտպանի՝ Վիլյանի տեղափոխության մասին[8]։ Օգոստոսի 28-ին բրազիլացի խաղացողը տեղափոխվել է «Չելսի» ակումբ, որտեղ հանդես է եկել 22 համարի ներքո։ Տրանսֆերի արժեքը կազմել է 30 մլն ֆունտ։ Աստիճանաբար Վիլյանը կարողացել է տեղ զբաղեցնել «Չելսի» ակումբի հիմնական կազմում և դառնալ ակումբի առաջատարներից մեկը։ 2016 թվականի արդյունքներով բրազիլացին ճանաչվել է «Չելսի» ակումբի լավագույն խաղացող։

Կարիերան հավաքականում

Բրազիլիայի մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում Վիլյանը մասնակցել է Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնությանը, որը կայացել է 2007 թվականին։ Վիլյանը մրցաշրջանի ընթացքում անցկացրել է 8 խաղ։ 2007 թվականին մասնակցել է Կանադայում կայացած աշխարհի երիտաարդական առաջնությունը և անցկացրել երեք խաղ։

2011 թվականի օգոստոսի 27-ին Բրազիլիայի հավաքականի կազմում Վիլյանը մասնակցել է Գաբոնի և Եգիպտոսի հավաքականների հետ խաղերին։ Երկու հանդիպումներում էլ խաղադաշտ է դուրս եկել երկրորդ խաղակեսում։

Անձնական կյանք

2011 թվականի ամռանը Վիլյանն ամուսնացել է Վանեսա Մարտինսի հետ։ Հարսանիքի ժամանակ որպես վկա հանդես են եկել «Շախտյորում» Վիլյանի խաղընկեր Ժադսոնն ու նրա կինը՝ Ռենատան[9]։ 2012 թվականի փետրվարին ծնվել են Վիլյանի երկու դուստրերը՝ Վալենտինան և Մանուելլան[10]։

Ելույթների վիճակագրություն

Ակումբային վիճակագրություն

2016 թվականի օգոստոսի 27 [11]-ի դրությամբ
ԵլույթներԼիգաԵրկրի գավաթԼիգայի գավաթԵվրագավաթԱյլ[12]Ընդհանուր
ԱկումբԼիգաՄրցաշրջանԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
ԿորինթիանսՍերիա Ա20065000000050
2007112400000152
Ընդհանուր162400000170372
ՇախտյորՊրեմիեր Լիգա2007-2008200610020281
2008-20092955100172518
2009-20102254100131397
2010-20112834200102427
2011-2012275300061366
2012-2013142210064227
Ընդհանուր140202460054103122137
ԱնժիՊրեմիեր Լիգա2012-201371300030131
2013-20144000000040
Ընդհանուր11130003000171
ՉելսիՊրեմիեր Լիգա2013-20142543030110424
2014-2015362214071494
2015-20163554110854811
2016-20173486410004112
Ընդհանուր13419146902661018431
Ամբողջ կարիերա30242461290831621146171

Վիճակագրությունը հավաքականում

2016 թվականի մայիսի 15 [13]-ի դրությամբ
ՀավաքականՄրցաշրջանԸնկերականԱռաջնությունՄրցաշար
ԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
 Բրազիլիա2011200020
2013210021
20148350133
20156082142
2016002020
Ընդհանուր կարիերայում194152346

Խաղերը և գոլերը հավաքականի կազմում

2016 թվականի մայիսի 15 [13]-ի դրությամբ

Ընդհանուր՝ 34 խաղ / 6 գոլ, 24 հաղթանակ, 6 ոչ-ոքի, 4 պարտություն

Ձեռքբերումներ

Ակումբային

«Շախտյոր»

«Չելսի»

  • Պրեմիեր Լիգայի չեմպիոն (2) − 2014-2015, 2016-2017
  • Ֆուտբոլի լիգայի գավաթակիր − 2015
  • Ընդհանուր՝ 3 տիտղոս

Բրազիլիայի հավաքական

Անձնական

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլյան» հոդվածին։