Շախտյոր Դոնեցկ (ֆուտբոլային ակումբ)

Շախտյոր (ուկրաիներեն՝ Шахтар), ուկրաինական ֆուտբոլային ակումբ Դոնեցկ քաղաքից։ Հիմնադրվել է 1936 թվականին և ներկայումս հանդես է գալիս Պրեմիեր Լիգայում՝ Ուկրաինայի բարձրագույն դիվիզիոնում։ Շախտյորը միակ ուկրաինական ակումբն է, որը հաղթել է ՈՒԵՖԱ Գավաթը։ 10 անգամ հաղթել է Ուկրաինայի առաջնությունը, 11 անգամ Ուկրաինայի գավաթը, 8 անգամ՝ Ուկրաինայի սուպերգավաթը և 4 անգամ՝ ԽՍՀՄ գավաթը։ Տնային հանդիպումներն անցկացնում է Մետալիստ մարզադաշտում։

Շախտյոր Դոնեցկ
Ամբողջական անունФК «Шахтар» Донецьк
Մականուն(ներ)Оранжево-чёрные (Նարնջագույն-սևեր)
Горняки (Հանքագործներ)
Кроты (Խլուրդներ)
Հիմնադրումմայիսի 24, 1936
Երկիր Ուկրաինա
ՄարզադաշտՄետալիստ մարզադաշտ
Տարողունակություն40,003
ՆախագահՌինատ Ահմետով
ՄարզիչՊաուլու Ֆոնսեկա
Կայք
ԼիգաՈւկրաինայի Պրեմիեր Լիգա
2020-212-ին
Տան դաշտ
Մրցակցի դաշտ

Դերբի

Ուկրաինական «կլասիկո»

Այդ դերբին սկսվել է 2000 թվականից, երբ «Շախտյորը» դարձավ Ուկրաինայի առաջնության ուժեղագույն ակումբներից մեկը։ Այդ խաղերը աչքի են ընկնում իրենց լարվածությամբ։ Շատ անգամներ են այս ակումբները հանդիպել են Ուկրաինայի գավաթի շրջանակներում, իսկ 2008-09 մրցաշրջանում դերբին տեղափոխվեց ՈՒԵՖԱ գավաթի կիսաեզրափակիչ, որտեղ երկու խաղերի արդյունքում «Շախտյորը» 3:2 հաշվով հաղթեց։ Այդ մրցաշրջանում մի քանի շաբաթ անց ակումբները կրկին հանդիպեցին, այս անգամ Ուկրաինայի գավաթի կիսաեզրափակչում։ Խաղը տեղի ունեցավ Դոնեցկում, որտեղ «Շախտյորը» նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթեց։ Հետո «Շախտյորը» եզրափակչում պարտվեց «Վորսկլա» ակումբին։ Հատկապես հետաքրքիր ստացվեց 2007-08 մրցաշրջանի Ուկրաինայի գավաթի եզրափակիչը, որտեղ կարմիր քարտերի ռեկորդ սահմանվեց։ Օդեսայից ժամանած մրցավար Վիկտոր Շվեցովը 5 կարմիր քարտ ցույց տվեց՝ 3 հատ «Շախտյորին» և 2 հատ «Դինամոյին»։

Ակումբի խորհրդանիշներ

Ակումբի գույները

ՆարնջագույնՍև

Լոգո

Առաջին լոգոն «հանքագործները» ստացել է 1936 թվականի մայիսին։

1946 թվականին, երբ ակումբը վերանվանվեց և դարձաց Շախտյոր, ակումբի լոգոյի վրա տեղ գտավ «ԴՍՈ «Շատյոր»» գրառումը։

1989 թվականին ակումբի վերանորոգման ժամանակ, նկարիչ Վիկտոր Սավիլովը նոր լոգո առաջարկեց։ Լոգոյի վրա պատկերված էին ֆուտբոլային գնդակ և ֆուտբոլային դաշտից մի մաս։

1997 թվականին լոգոյին տվեցին ավելի ժամանակակից տեսք։

2007 թվականի դեկտեմբերի 5-ին Շախտյորը ներկայացրեց նոր լոգոն, որը առաջարկել էր իտալական «Interbrand» կազմակերպությունը։

Հիմն

Փառք քեզ, հարազա՛տ «Շախտյոր»,
Երբեք քեզ չի փոխի
Երկինքը ֆուտբոլային աստղերի
Որտեղ վառվում է, ինչպես Ծիր Կաթինը
Լույսը քո հաղթանակների։

Կրկներգ (2 անգամ)։
Քեզ, «Շախտյոր», կանաչ դաշտեր,
Քոնն է, «Շախտյոր», հավետ ճակատագիրն իմ,
Քեզ համար է, «Շախտյոր», իմ «Սիրո» մեդալը։
Թող օտար քաղաքներում քեզ համար վառվիԵվ պարտություններից քեզ հավետ պաշտպանի
Պայծառ աստղը ֆուտբոլի!

Բառեր։ Կ. Արսեևա
Երաժշտություն։ Ի. Կուտովո

Ռեկորդակիրներ

Ամենաշատ գոլեր խփած ֆուտբոլիստները

2018 թվականի մարտի 24-ի տվյալներով

#ԱնվանումԺամանակաշրջանԱռաջնությունԳավաթԵվրոգավաթԱյլԸնդհանուր
1 Լուիս Ադրիանո2007-20157716323128
2 Անդրեյ Վորոբեյ1998-20078022120114
3 Վիտալի Ստարուխին1973-1981842330110
4 Միխայիլ Սոկոլովսկի1974-1987871152105
5 Բրանդաո2002-2008651115091
6 Ալեքս Տեյշեյրա2010-2016671012089
7 Իգոր Պետրով1982-1991
1994-1996
1998
70122084
8 Սերգեյ Ատելկին1990-1995
1996-1997
2000-2002
61912082
8 Վիկտոր Հրաչով1980-1981
1982-1990
1994
65105080
10 Օլեգ Մատվեև1992-1995
1996-2000
61161078

Ամենաշատ խաղեր անցկացրած ֆուտբոլիստները

2018 թվականի մարտի 24-ի տվյալներով

#ԱնվանումԺամանակաշրջանԱռաջնությունԳավաթԵվրոգավաթԱյլԸնդհանուր
1 Դարիո Սռնա2003-ներկա3063814312499
2 Միխայիլ Սոկոլովսկի1974-198740063184485
3 Սերգեյ Յաշենկո1982-19953845181444
4 Յուրի Դեգտերյով1967-198332147100378
5 Դմիտրի Շուտկով1991-200826756240347
6 Վալերի Ռուդակով1974-198627744163340
7 Վալերի Յարմենչեկով1966-19782973280337
8 Վիկտոր Հրաչով1980-1981
1982-1990
1994
2824063331
9 Իգոր Պետրով1982-1991
1994-1996
1998
28139101331
10 Անատոլի Տիմուշչուկ1998-200622739573326

Նվաճումներ

ԽՍՀՄ

  • ԽՍՀՄ առաջնություն
    • Փոխչեմպիոն (2)։ 1975, 1979
    • Բրոնզե մեդալակիր (2)։ 1951, 1978
  • ԽՍՀՄ գավաթ
    • Հաղթող (4)։ 1961, 1962, 1980, 1983
    • Եզրափակչի մասնակից (4)։ 1963, 1978, 1985, 1986
  • Ուկրաինական ԽՍՀ գավաթ
    • Եզրափակչի մասնակից (1)։ 1972
  • ԽՍՀՄ սուպերգավաթ
    • Հաղթող (1)։ 1984
    • Եզրափակչի մասնակից (2)։ 1981, 1986

Ուկրաինա

  • Ուկրաինայի առաջնություն
    • Հաղթող (10)։ 2002, 2005, 2006, 2008, 2010, 2011, 2012, 2013, 2014, 2017
    • Փոխչեմպիոն (12)։ 1994, 1997, 1998, 1999, 2000, 2001, 2003, 2004, 2007, 2009, 2015, 2016
  • Ուկրաինայի գավաթ
    • Հաղթող (11)։ 1995, 1997, 2001, 2002, 2004, 2008, 2011, 2012, 2013, 2016, 2017
    • Եզրափակչի մասնակից (6)։ 2003, 2005, 2007, 2009, 2014, 2015
  • Ուկրաինայի սուպերգավաթ
    • Հաղթող (8, ռեկորդ)։ 2005, 2008, 2010, 2012, 2013, 2014, 2015, 2017
    • Եզրափակչի մասնակից (5)։ 2004, 2006, 2007, 2011, 2016

Միջազգային

Այլ մրցաշարեր

  • «Առաջադիմության Գավաթի (ԽՍՀՄ)» հաղթող։ 1975, 1977
  • «Ակումբի հետ միասին (ԽՍՀՄ)» մրցանակի հաղթող։ 1982, 1983, 1986, 1987, 1988
  • «Արդար խաղ» մրցանակի հաղթող։ 1958
  • «Օրինակելի խաղ» մրցանակի հաղթող։ 1987
  • «Առաջին ալիք» գավաթի հաղթող (Իսրայել)։ 2006[1]
  • «Լա Մանգի» գավաթի հաղթող (Իսպանիա)։ 2008[2]
  • «Uhrencup» գավաթի հաղթող (Շվեյցարիա)։ 2009[3]
  • «Մասպալոմաս» գավաթի հաղթող (Իսպանիա)։ 2007, 2009[4]
  • «Copa del Sol»-ի հաղթող (Իսպանիա)։ 2010, 2013[5]
  • «Salzburger Land Cup»-ի հաղթող (Ավստրիա)։ 2011[6]
  • «Matchworld Cup»-ի հաղթող (ԱՄԷ) ։ 2013[7]
  • «Super Cup of Champions»-ի հաղթող (ԱՄԷ)։ 2013[8]
  • «G-Drive միացյալ սուպերգավաթի (2014)» հաղթող
  • «Վլադիմիր I»-ի անվան գավաթի կավալեր։ 2013[9]

«Շախտյորի» մարզիչների նվաճումները

Միրչա Լուչեսկու

2006

  • Ուկրաինայի լավագույն մարզիչ 2005-06

2008

  • Ուկրաինայի առաջնության 2007-08 մրցաշրջանի լավագույն մարզիչ

2009

  • Ուկրաինայի վաստակավոր մարզիչ
  • Ուկրաինայի 2008-09 մրցաշրջանի լավագույն մարզիչ
  • Ռումինիայում ճանաչվել է վերջին տասնյակի լավագույն մարզիչ ռումինական «Fanatik» ամսագրի կողմից[10]
  • Սպորտ Արենայի վարկածով 2009-10 մրցաշրջանի աշնան լավագույն մարզիչ[11]
  • Ճանաչվել է լավագույն մարզիչը UA-Футбол ամսագրի հետևորդների կարծիքով[12]

2010

  • Զբաղեցրել է III հորիզոնականը XXI դարի ամենահաջողակ մարզիչների ցանկում[13]
  • Gazeta Sporturilor հրատարակության կողմից ճանաչվել է 2010 թվականի Ռումինայի լավագույն մարզիչ
  • Ուկրաինայի առաջնության 2009-10 մրցաշրջան լավագույն մարզիչ[14]
  • Ճանաչվել է 2009-10 մրցաշրջանի լավագույն մարզիչը ՍՄԻ-ի վարկածով[15]

«Շախտյորի» խաղացողների նվաճումները

  • 1968 - Յուրի Դեգտերյով - Մրցաշրջանի լավագույն նորեկը
  • 1968 - Վլադիմիր Ստրելցով - Մրցաշրջանի լավագույն նորեկը
  • 1970 - Վիկտոր Զվյագինցև - Մրցաշրջանի լավագույն նորեկը
  • 1973 - Վլադիմիր Սաֆոնով - Մրցաշրջանի լավագույն նորեկը
  • 1973 - Վիտալի Ստարուխին - Մրցաշրջանի լավագույն նորեկը
  • 1975 - Վլադիմիև Ռոգովսկի - Մրցաշրջանի լավագույն նորեկը
  • 1977 - Յուրի Դեգտերյով - Մրցաշրջանի լավագույն դարպասապահ
  • 1979 - Վիտալի Ստարուխին - ԽՍՀՄ լավագույն ֆուտբոլիստ, ԽՍՀՄ առաջնությունում լավագույն ռմբարկու (26 գոլ)։
  • 1987 - Միխաիլ Սոկոլովսկի - Ակումբի հավատարի մրցանակի նվաճող (մեկ ակումբի կազմում պետք է անցկացնի 400 և ավելի խաղ)։
  • 1997 - Օլեգ Մատվեև - Ուկրաինայի առաջնությունում լավագույն ռմբարկու (21 գոլ)։
  • 2001 - Անդրեյ Վորոբեյ - Ուկրաինայի առաջնությունում լավագույն ռմբարկու (21 գոլ)։
  • 2005 - Անատոլի Տիմոշուկ - Ուկրաինայի 2004-05 մրցաշրջան լավագույն ֆուտբոլիստ։
  • 2006 - Բրանդաո - Ուկրաինայի առաջնությունում լավագույն ռմբարկու (15 գոլ)։
  • 2007 - Ֆրանսելինո Մատուզալեմ - Ուկրաինայի 2006-07 մրցաշրջան լավագույն ֆուտբոլիստ։
  • 2008 - Ֆերնանդինյո - Ուկրաինայի 2007-08 մրցաշրջան լավագույն ֆուտբոլիստ։
  • 2009 - Ռազվան Ռաց - պարգևատրվել է Ռումինիայի նախագահի՝ Տրայան Բեսեսկուիի կողմից
  • 2009 - Դարիո Սռնա - Ուկրաինայի 2008-09 մրցաշրջան լավագույն ֆուտբոլիստ[16]։
  • 2009 - Ժադսոն - ՈՒԵՖԱ գավաթի եզրափակչի հաղթական գոլի հեղինակ[17]
  • 2009 - Ռազվան Ռաց - «Fanatik» ամսագրի կողմից ճանաչվել է 2009 թվականի ռումինացի լավագույն ֆուտբոլիստ
  • 2009 - Անդրեյ Պյատով - «UA-Футбол»-ի կողմից ճանաչվել է 2009 թվականի Ուկրաինայի լավագույն դարպասապահ[18]։
  • 2009 - Դարիո Սռնա - «UA-Футбол»-ի կողմից ճանաչվել է Ուկրաինայի լավագույն աջակողմյան պաշտպանը[19]։
  • 2009 - Ռազվան Ռաց - «UA-Футбол»-ի կողմից 2009 թվականին ճանաչվել է լավագույն ձախակողմյան պաշտպանը[19]։
  • 2009 - Վիլիան - «UA-Футбол»-ի կողմից 2009 թվականին ճանաչվել է լավագույն ձախակողմյան կիսապաշտպանը[19]։
  • 2009 - Լուիս Ադրիանո - «UA-Футбол»-ի կողմից 2009 թվականին ճանաչվել է լավագույն հարձակվողը[19]։
  • 2010 - Դարիո Սռնա - IFFHS-ի երկրպագուների քվեարկության արդյունքում աշխարհի ամենահռչակավոր ֆուտբոլիստների ցանկում զբաղեցրել է 18-րդ հորիզոնականը[20]։
  • 2010 - Դարիո Սռնա - ua-football.com-ի կողմից ճանաչվել է 2009 թվականի լավագույն լեգիոները[21]։
  • 2010 - Մարիուշ Լևանդովսկի - «Pilka Nozna» ամսագրի կողմից ճանաչվել է 2009 թվականի լեհ լավագույն ֆուտբոլիստը
  • 2010 - Դարիո Սռնա - 2009, 2010 մրցաշրջանների լավագույն խաղացող
  • 2010 - Անդրեյ Պյատով - Ուկրաինայի առաջնության 2009-10 մրցաշրջանի լավագույն դարպասապահ
  • 2012 - Հենրիխ Մխիթարյան - ճանաչվել է 2012 թվականի ուկրաինայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ
  • 2013 - Հենրիխ Մխիթարյան - 2012-13 մրցաշրջանի լավագույն ռմբարկու, 25 գոլով դարձել է ռեկորդակիր ՈՒՊԼ-ում

«Շախտյորի» ֆուտբոլիստների պաշտոնական ամսագիր

  • 2007, 2009, 2010 - ճանաչվել է Ուկրաինական սպորտային լավագույն ամսագիրը
  • 2008 - ճանաչվել է Ուկրաինայի սպորտային լավագույն հրատարակությունը

Վիճակագրական նվաճումներ

Ակումբային

  • 2010 թվական - IFFHS - Շախտյոր - վերջին 10 տարիների լավագույն ֆուտբոլային ակումբ[22]
  • 2010 թվականի նոյեմբեր - IFFHS - Շախտյոր - աշխարհում ամսվա լավագույն ակումբ[23]։

Խաղացողներ

Ներկա կազմ

2018 թվականի մարտի 24-ի դրությամբ

Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:

ԴիրքԽաղացող
2 ՊՇԲոգդան Բուտկո
4 ՊՇՍերգեյ Կրիվցով
5 ՊՇԴավիթ Խոչոլավա
6 ԿՊՏարաս Ստեպանենկո
7 ԿՊՏայսոն
8 ԿՊՖրեդ
9 ԿՊԴենտինիո
10 ԿՊԲերնարդ
11 ԿՊՄարլոս
12 ԿՊՎելինգտոն Նեմ
17 ԿՊՄաքսիմ Մալիշև
18 ՊՇԻվան Օրդեց
19 ՀՐՖակունդո Ֆերեյրա
20 ԿՊՎյաչեսլավ Տանկովսկի
21 ԿՊԱլան Պատրիկ
ԴիրքԽաղացող
22 ՊՇՆիկոլայ Մատվիենկո
24 ԿՊԴմիտրի Գրեչիշկին
26 ԴՊՆիկիտա Շևչենկո
30 ԴՊԱնդրեյ Պյատով
31 ՊՇԻսմայլի
33 ՊՇԴարիո Սռնա
34 ԿՊԻվան Պետրյակ
44 ՊՇՅարոսլավ Ռակիցկի
55 ԴՊՕլեգ Կուդրիկ
59 ԿՊԱլեքսանդր Զուբկով
74 ԿՊՎիկտոր Կովալենկո
86 ՀՐՌուսլան Ֆոմին
88 ՀՐՕլարենվաժու Կայոդե (վարձավճարով Մանչեսթեր Սիթիից)
98 ՊՇԴոդո
99 ՀՐԳուստավո Բլանկո Լեշչուկ

Ակումբի գվարդիականներ

Այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր խաղացել են 100 և ավելի խաղ ակումբի կազմում։

ԽՍՀՄ
  • Ալեքսանդր Ալլպատով
  • Վսյաչեսլավ Ալյաբև
  • Ալեքսնադր Վասին
  • Վալերի Գոևբունով
  • Վալերի Գոշկոդերյա
  • Վիկտոր Հրաչյով
  • Յուրի Դեգտերյով
  • Ալեքսանդր Դրոզդենկո
  • Յուրի Դուդինսկի
  • Վիկտոր Զվյագինցև
  • Վիկտոր Կոնդրատով
  • Անատոլի Կոնկով
  • Նիկոլայ Կուզնեցով
  • Դմիտրի Միզերնի
  • Իգոր Պետրով
  • Վլադիմիր Պյանիխ
  • Վլադիմիր Ռոգովսկի
  • Անատոլի Ռոդին
  • Վալերի Ռուդակով
  • Վլադիմիր Սալկով
  • Վլադիմիր Սաֆոնով
  • Միխաիլ Սոկոլովսկի
  • Ալեքսանդր Սոպկո
  • Վիտալի Ստարուխին
  • Նիկոլայ Ֆեդորենկո
  • Սերգեյ Յաշչենկո
Ուկրաինա
  • Սերգեյ Ատելկին
  • Ալեքսեյ Բելիկ
  • Յուրի Վիրտ
  • Անդրեյ Վորոբեյ
  • Եվգենի Դրագունով
  • Գեննադի Զուբով
  • Վալերի Կրիվենցով
  • Սերգեյ Կովալով
  • Իգոր Լեոնով
  • Սերգեյ Օնոպկո
  • Գեննադի Օրբու
  • Սերգեյ Պոպով
  • Միխայիլ Ստարոստյակ
  • Անատոլի Տիմոշուկ
  • Դմիտրի Չիգրինսկի
  • Դմիտրի Շուտկով
  • Ալեքսանդր Գլադկի
  • Ալեքսանդր Կուչեր
  • Անդրեյ Պյատով
  • Յարոսլավ Ռակիցկի
  • Վսյաչեսլավ Սևչուկ
  • Տարաս Ստեպանենկո
Բրազիլիա
Նիգերիա
  • Ջուլիոս Ագախովա
Սերբիա
Չեխիա
  • Թոմաշ Խյուբշմեն
Լեհաստան
  • Մարիուշ Լևանդովսկի
Ռումինիա
Խորվաթիա
Հայաստան

«Շատյորի» ֆուտբոլիստները միջազգային հեղինակավոր առաջնություններում

ԱռաջնությունՄասնակիցները
Եվրոպայի առաջնություն 1972 Անատոլի Կոնկով
Ամառային Օլիմպիական խաղեր 2000 Այզեկ Օկորոնկվո
Աշխարհի առաջնություն 2002 Ջուլիուս Ագախովա
Այզեկ Օկորոնկվո
Եվրոպայի առաջնություն 2004 Պրեդրագ Պաժին
Դարիո Սռնա
Աֆրիկական ազգերի գավաթ 2006 Ջուլիուս Ագախովա
Աշխարհի առաջնություն 2006 Ալեքս Բելիկ
Անդրեյ Վորոբե
Կաղապար:Դրոշավորում/Սերբիա և Չերնոգորիա Իգոր Դուլյա
Մարիուշ Լևանդովկսի
Դարիո Սռնա
Անատոլի Տիմոշչուկ
Դմիտրի Չիգրինսկի
Բոգդան Շուստ
Ամերիկայի գավաթ 2007 Էլանո
Եվրոպայի առաջնություն 2008 Մարիուշ Լևանդովկսի
Ռազվան Ռաց
Դարիո Սռնա
Տոմաշ Խյուբշման
Ամառային Օլիմպիական խաղեր 2008 Իլսինո
Ամերիկայի գավաթ 2011 Ժադսոն
Մարսելո Մորենո
Եվրոպայի առաջնություն 2012 Էդուարդո դա Սիլվա
Ալեքսանդր Կուչեր
Անդրեյ Պյատով
Յարոսլավ Ռակիցկի
Եվգենի Սելեզնյով
Դարիո Սռնա
Տոմաշ Խյուբշման
Վյաչեսլավ Շևչուկ
Աշխարհի առաջնություն 2014 Բերնարդ
Էդուարդո դա Սիլվա
Դարիո Սռնա
Ամերիկայի գավաթ 2015 Դուգլաս Կոստա
Ֆրեդ

Գլխավոր մարզիչներ

ԺամանակաշրջանԱնունՄրցանկաները
1936-1937 Նիկոլա Նաումով
1938 Վասիլի Բորիսենկո
1938 Գրիգորի Արխանգելսկի
1939-1941 Աբրամ Դանգուլով
1944-1945 Նիկոլա Կուզնեցով
1946-1948 Ալեքս Կոստիլև
1949 Գեորգի Մազանով
1949-1951 Վիկտոր Նովիկով
1952 Կոնստանտին Կվաշին
1952-1956 Ալեքսնադր Պանոմարյով
1956-1957 Վասիլի Երմիլով
1958 Աբրամ Դանգուլով
1959 Վիկտոր Նովիկով
1959-1960 Կոնստանտին Շչեգոցկի
1960-1969 Օլեգ Օշենկով2 ԽՍՀՄ Գավաթ
1969-1970 Յուրի Վոյնով
1970-1971 Արտյոմ Փալյան
1971 Յուրի Զախարով
1971-1972 Նիկոլա Մորոզով
1972-1973 Օլեգ Բազիլևիչ
1974 Յուրի Զախարով
1974-1978 Վլադիմիր Սալկով
1979-1985 Վիկտոր Նոսով2 ԽՍՀՄ Գավաթ
1 ԽՍՀՄ Սուպերգավաթ
1986 Օլեգ Բազիլևիչ
1987-1989 Անատոլի Կոնկով
1989-1994 / Վալերի Յրեմչենկո
1995 Վլադիմիր Սալկով1 Ուկրաինայի Գավաթ
1995-1996 Վալերի Ռուդակով
1996-1999 Վալերի Յրեմչենկո1 Ուկրաինայի Գավաթ
1999 Անատոլի Բիշովեց
1999 Ալեքս Դրոզդենկո
1999-2001 Վիկտոր Պրոկոնպենկո1 Ուկրաինայի Գավաթ
2001-2002 Վալերի Յրեմչենկո
2002 Նևիո Սկալա1 Ուկրաինայի առաջնություն
1 Ուկրաինայի Գավաթ
2003 Վալերի Յրեմչենկո
2003-2004 Բերնդ Շուստեր
2004 Վիկտոր Պրոկոպենկո
2004-մ.հ. Միրչա Լուչեսկու8 Ուկրաինայի առաջնություն
5 Ուկրաինայի Գավաթ
7 Ուկրաինայի Սուպերգավաթ
1 ՈՒԵՖԱ Գավաթ

Գումարային գործունեություն

«Շախտյորը» համարվում է Ուկրաինայի ամենահարուստ ֆուտբոլային ակումբը։ՖԱ «Շայտյորի» բյուջեն։

  • 2006 թվական - 84,5 մլն դոլար[32]
  • 2007 թվական - 84,5 մլն դոլար[33]
  • 2008 թվական - 85 մլն դոլար[34]
  • 2009 թվական- 65 մլն դոլար[35]

2008/2009 մրցաշրջանում ՖԱ «Շախտյորը» տրանսֆերներից 35,5 մլն եվրո աշխատեց[36][37][38] и 10,6 млн евро за участие в еврокубках.[39]

Ակումբի տեխնիկական պարտնյորը համարվում է «Nike» ընկերությունը, որի հետ աշխատել սկսել է 2008 թվականից[40]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շախտյոր Դոնեցկ (ֆուտբոլային ակումբ)» հոդվածին։