Վիքիլսարան

Վիքիլսարանը Վիքիմեդիա Հիմնադրամի նախագիծ է[2], որը իր գործունեության շնորհիվ աջակցում է սովորող համայնքներին ուսումնական նյութերով։ Վիքիլսարանը տարբերվում է Վիքիպեդիայի նման կառուցվածքային նախագծերից նրանով, որ ուսումը խթանելու համար այն առաջարկում է ոչ ֆորմալ բովանդակության ուսումնական ձեռնարկների կամ դասընթացների շարք։

Վիքիլսարան
Изображение логотипа
wikiversity.org
ՏեսակMediaWiki կայք և Վիքիմեդիա հիմնադրամի նախագիծ
Երկիր ԱՄՆ
ՍեփականատերWikimedia
Բացվածօգոստոսի 15, 2006[1]
 Wikiversity Վիքիպահեստում

Պատմություն

Վիքիլսարանը պաշտոնապես գործարկվեց 2006 թվականի օգոստոսի 15-ին, անգլերեն English language Wikiversity-ով։

Վիքիլսարանի գաղափարն առաջացավ Վիքիգրքեր նախագծում վիքիլսարան համայնքի ձևավորման հետ մեկտեղ, սակայն երբ որոշվեց այն հեռացնել Վիքիգրքերից, անմիջապես առաջարկվեց ստեղծել Վիքիլսարան Վիքիմեդիա անկախ նախագիծ[3], որի հիմնական նպատակը կլինի լայնացնել Վիքիմեդիա գործունեության շրջանակը, ներառելով դասագրքերից դուրս ուսումնական ռեսուրսներ։

Երկու առաջարկ կատարվեց։ Առաջին նախագիծը չհաստատվեց (2005) իսկ երկրորդ` ձևափոխված առաջարկն ընդունվեց (2006)[4]։

Վիքիլսարանի մեկնարկը հայտարարվեց 2006 թվականի Վիքիմանիայի ժամանակ որպես գաղափար։

ընդունում ենք սովորող համայնքներին, մարդկանց, որոնք իրոք փորձում են սովորել, իրոք ուզում են տեղ ունենալ գալու և շփվելու և իրար օգնելու հասկանալ, թե ինչպես սովորել։ Մենք պատրաստվում ենք նաև հետազոտել և խթանել հետազոտությունները, թե ինչպես այսպիսի նյութերը ավելի արդյունավետ օգտագործել[5]։
- Wikimania, 2006

Նախագծի մանրամասները

Վիքիլսարանը ազատ ուսումնական նյութերի ստեղծման և օգտագործման կենտրոն է, և learning activities-ի ներկայացման համար[6][7]։ Վիքիլսարանը ուսումնական կոնտեկստում օգտագործվող բազում վիքիներից մեկն է[8], ինչպես նաև բազում նախաձեռնություններից, որ ստեղծում են ազատ և բաց ուսումնական ռեսուրսներ։Վիքիլսարանի առաջնային գերակայությունները և նպատակներն են․

  • Ստեղծել և տեղադրել ազատ բովանդակությունների շարք, բազմալեզու ուսումնական նյութեր, բոլոր լեզուներով, բոլոր տարիքային խմբերի համար։
  • Ընդունել այս նյութերին գիտականորեն աջակցող ուսումնական նյութերը և համայնքները[9]։

Վիքիլսարանի էլեկտրոնային ուսուցման մոդելը շեշտը դնում է "ուսումնական խմբերի" և "սովորել կատարելով" մոտեցման վրա։ Վիքիլսարանի կարգախոսը և լոզունգն են "Դարձրու կրթությունն անվճար"[10][11], մատնանշելով, որ վիքիլսարանի մասնակիցների խմբերը / համայնքները կզբաղվեն ուսումնական ծրագրերով։ Շնորհիվ նախագծերի շուրջ մանրամասն, ուրվագծված, ընդհանրացված համագործակցության և/կամ արդյունքները Վիքիլսարանի էջերում հրապարակման, ուսուցումը հեշտանում է։ Վիքիլսարանի ուսումնական ծրագրերը ներառում են վիքիէջերի հավաքածուներ, որոնք վերաբերում են կոնկրետ թեմայի հետազոտմանը[12]։ Վիքիլսարանի մասնակիցներին առաջարկվում է ներկայացնել իրենց ուսման նպատակները, իսկ վիքիլսարանի համայնքը համագործակցությամբ մշակում է այդ նպատակներն իրակացնելուն ուղղված ուսումնական ծրագրեր և նախագծեր[13]։ Վիքիլսարանի e-Learning գործունեությունը սովորողներին հնարավորություն է տալիս գիտելիք ստեղծել[14][15]։ Ուսանողները պետք է լեզվին տիրապետեն, որպեսզի օգնեն համակուրսեցիներին։ Այդ անելով նրանք զարգացնում են իրենց մտորելու ունակությունները։ Երկրորդը, դա ուսանողներին հնարավորություն է տալիս ինքնուրույն որոշել ինչ գրել կամ ուղղել, նաև երբ և ինչպես դա անել։ Ուսանողները կարող են ազատ դիմել ցանկացած աջակցության։ Միևնույն ժամանակ դա նպաստում է կոգնիտիվ զարգացմանը, առաջարկելով ուսանողներին համագործակցել։

Ուսումնական ռեսուրսները զարգացնում են անհատները կամ խմբերը, կամ իրենց սեփական նախաձեռնությամբ կամ որպես ուսումնական նախագծի մաս[16]։ Վիքիլսարանի ռեսուրսները պարումակում են ուսումնական ձեռնարկներ, դասապլաններ, ուսումնական ծրագրեր, արտաքին ռեսուրսների հղումներ, դասընթացների նշումներ, օրինակների և խնդիրների բազմություններ, ընթերցանության ցանկեր և մասնակիցների կողմից մշակված այլ նյութեր&nbsp, սակայն չեն ներառում վերջնական հղկված դասագրքեր։ Ուրիշների համար օգտակար տեղադրվում են Վիքիգրքերում[17]։ Յուրաքանչյուր առարկայական բնագավառով հետաքրքրվող ուսումնական խմբերը ստեղծում են ռեսուրսների ցանց, որոնք կազմում են վիքիլսարանում տարվող քննարկումների և գործունեության հիմքը։ Ուսումնական ռեսուրսները կարող են օգտագործվել վիքիլսարանից դուրս, մանկավարժների կողմից իրենց նպատակների համար, GFDL- ի և Creative Commons լիցենզիայի պայմաններով (ինչպես Վիքիպեդիան)։

Վիքիլսարանը թույլատրում է տեղատրել անձնական հետազոտությունները (ի տարբերություն վիքիպեդիայի)[18][19]։ Այդ հետազոտությունը կարող է էքսպերտի կողմից ստուգված չլինել[18]։

WikiJournals

Մի քանի Վիքիամսագիրներ գործում են Վիքիլսարանում ակադեմիական ամսագիր ձևաչափով ( WikiJournal User Group անվանմամբ). Ներկայացված հոդվածները մինչև հրապարակումը կամ ինդեքսավորումը, հղման հնարավորությամբ կայուն տարբերակը ամսագրում և խմբագրվող տարբերակը Վիքիպեդիայում, փորձաքննության են ենթարկվում արտաքին էքսպերտների կողմից[20]։ Որոշ հոդվածներ գրվել են զրոյից, որոշներն էլ հարմարեցվել են Վիքիպեդիայի հոդվածներից[21] Այսպիսով նրանք ձգտում են էքսպերտներին խրախուսել բովանդակություն ստեղծել և բարելավել (որպես հեղինակներ և վերստուգողներ), ինչպես նաև ապահովել Վիքիպեդիայի առկա բովանդակության համար լրացուցիչ որակի վերահսկման մեխանիզմ[22]։ Այս գործունեությունը սկսվել է WikiJournal of Medicine-ի հետ 2014 թվականին[23]։ Քույր WikiJournal of Science ամսագիրը սկսել է հրապարակումը 2018 թվականից[21]։

Լեզուներ

Ներկայումս կան տասնյոթ տարբեր Վիքիլսարաններ․ արաբերեն, չինարեն, չեխերեն, անգլերեն, ֆիններեն, ֆրանսերեն, գերմաներեն, հունարեն, հինդի, իտալերեն, ճապոներեն, կորեերեն, պորտուգալերեն, ռուսերեն, սլովեներեն, իսպաներեն և շվեդերեն; Վիքիլսարանի ծրագրերը այլ լեզուներով մշակվում են «բետա» բազմալեզու հանգույցում։

Այլ լեզուներով նոր ստեղծված վիքիլսարանները, որպեսզի նախնական քննության ստեղծված "beta" փուլից տեղափոխվեն հիմնական տարածք, նոր վիքիլսարանի համայնքը պետք է մշակի հետազոտական գործունեությունը կարգավորող քաղաքականություն։

Ծանոթագրություններ