Վիքիմեդիա Ռուսաստան

Վիքիմեդիա Ռուսաստան, ոչ առևտրային կազմակերպություն՝ ուղղված աջակցելու հանրագիտարանային գիտելիքների տարածմանը։ Այն իրավաբանորեն ինքնուրույն կազմակերպություն է, որը ստեղծվել է՝ ի նպաստ Ռուսաստանի տարածքում ազատ հանրագիտարանային, կրթական և մարդկության կողմից կուտակված գիտելիքներն արտացոլող այլ տեղեկատվության ստեղծմանն ու տարածմանն ուղղված նախագծերի զարգացմանը։

Վիքիմեդիա Ռուսաստան
Изображение логотипа
ՏեսակՎիքիմեդիա բաժանմունք և ոչ առևտրային կազմակերպություն
Երկիր Ռուսաստան
ՀապավումНП «Викимедиа РУ», Викимедиа РУ և ВМРУ
Հիմնադրվածմայիսի 24, 2008[1]
Լուծարվածդեկտեմբերի 18, 2023[2]
Գլխադասային գրասենյակՄոսկվա, Ռուսաստան, Մոսկվա, Ռուսաստան[3] և Մոսկվա, Ռուսաստան[3]
Գլխավոր քարտուղարVladimir Medeyko? և Stanislav Kozlovskiy?[4]
Կամավորներ6[5]
ՀիմնադիրStanislav Kozlovskiy?[1], Paul Kaganer?[1], Sergey Leschina?[1], Vladimir Medeyko?[1] և Andrey Volykhov?[1]
Կայքru.wikimedia.org(ռուս.)

Վիքիպեդիա ազատ հանրագիտարանի ռուսալեզու բաժինը Վիքիմեդիա Ռուսաստան կազմակերպության աջակցության հիմնական օբյեկտներից է։ Վիքիմեդիայի տեղական այլ կազմակերպությունների նման Վիքիմեդիա Ռուսաստանը վերահսկողություն չունի Վիքիմեդիա Հիմնադրամի կայքերի նկատմամբ և իրավաբանական պատասխանատվություն չի կրում դրանց բովանդակության համար[6]։

Ստեղծման պատմություն

Ռուսաստանի Դաշնության տարածքում Վիքիպեդիա ազատ հանրագիտարանի զարգացմանն ուղղված ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու գաղափարն առաջացել է 2005 թվականին, սակայն ակտիվ նախապատրաստությունը սկսվել է 2007 թվականի աշնանը։ Գործող օրենսդրության համաձայն՝ ոչ առևտրային գործընկերության բոլոր անդամները պետք է լինեն Ռուսաստանի քաղաքացիներ։

2008 թվականի մայիսի 24-ին հիմնադիր փաստաթղթերն արժանացան Վիքիմեդիա Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հավանությանը՝ որպես Վիքիմեդիայի տարածաշրջանային կազմակերպություններից մեկը («մասնաճյուղեր» կամ «Local chapters»)[7]։ Այս ամսաթիվը Վիքիմեդիա նախագծերի շրջանակներում համարվում է ռուսական կազմակերպության հիմնադրման տարեթիվը[8]։

2008 թվականի նոյեմբերի 21-ին Վիքիմեդիա Ռուսաստան կազմակերպությունն ընդգրկվեց շահույթ չհետապնդող գրանցված կազմակերպությունների գրանցամատյանում, ինչը նշանավորեց գրանցման իրավաբանական ընթացակարգի ավարտը[9]։

Գործունեություն

Ռուսերեն վիքիպեդիայի մրցանակները «Վիքիմեդիա Ռուսաստան»-ի գրասենյակում

2010 թվականի ամռանը Վիքիմեդիա Ռուսաստանը մշակեց և Ռուսաստանի Դաշնության նախագահին կից գործող Տեղեկատվական հասարակության զարգացման հարցերով խորհրդին ուղարկեց հեղինակային իրավունքի հարցերը կարգավորող քաղաքացիական օրենսգրքի չորրորդ մասի ուղղումների և լրացումների մասին նախագիծ[10]։ Փոփոխություններն ընդունվեցին և ուժի մեջ մտան 2014 թվականի հոկտեմբերի 1-ին։

2010 թվականի հոկտեմբերի 17-ին Մոսկվայի ներքին գործերի գլխավոր ղեկավարությունը հայտ ներկայացրեց Վիքիմեդիա Ռուսաստանի դեմ՝ պայմանավորված Վիքիմեդիա հիմնադրամի սերվերներում այնպիսի փաստաթղթերի և ֆայլերի առկայությամբ, որոնք դիմողի կարծիքով ընդգրկված են ծայրահեղական նյութերի դաշնային ցուցակում և խախտում են Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածը[11][12]։ Վիքիմեդիա Ռուսաստանի տնօրենն արձագանքեց մեղադրանքին՝ նշելով, որ իսկապես, Վիքիդարանում դաշնային ցուցակից կան նյութեր, բայց պահանջները պետք է ուղարկել Վիքիմեդիա Հիմնադրամին՝ որպես ղեկավարող կազմակերպության, քանի որ Վիքիմեդիա Ռուսաստանի և Վիքիդարանի միջև իրավաբանական կապ չկա[13]։

Վիքիպեդիայի հետ կապված ռեզոնանսային իրադարձությունների վերաբերյալ Վիքիմեդիա Ռուսաստանն արձագանքում է մամլո հաղորդագրություններով․ 2013 թվականի մայիսի 11-ին հրապարակվեց միլիոներորդ հոդվածի մասին մամլո հաղորդագրություն։ 2015 թվականի օգոստոսի 25-ին թողարկվեց մամլո հաղորդագրություն՝ Ռուսաստանում վիքիպեդիայի արգելափակման մասին։ 2017 թվականի փետրվարի 17-ին էլ թողարկվեց հաղորդագրություն «Վիրտուալ ճակատ» նախագծի մասին։

2017 թվականին Վիքիմեդիա Ռուսաստանը երկու խոշոր նվիրատվություն է ստացել «Յանդեքսից»՝ ընդհանուր գործունեության համար, և պետությունից մասնագիտացված դրամաշնորհ՝ գրադարանային նախագծի համար։

Գործունեության ուղղություններ

  • Ներկայացնում է Վիքիպեդիա ազատ հանրագիտարանի ռուսական տարբերակի և ռուսալեզու քույր նախագծերի մասնակիցների հետաքրքրությունները, մասնակցում է պաշտոնական միջոցառումներին,
  • Նպաստում է Ռուսաստանի լեզուներով Վիքիպեդիայի զարգացմանը, համագործակցում «Բաշկորտոստանի վիքիմեդիացիներ» խմբի հետ,
  • Ռուսաստանում կազմակերպում է ամենամյա անցկացվող վիքի-կոնֆերանսներ, ինչպես նաև վիքի մրցանակներ և վիքի ցուցահանդեսներ, անցկացնում է կանոնավոր հավաքներ։
  • Մշտական աշխատանք է կատարում հեղինակային իրավունքների հետ կապված քաղաքացիական օրենսդրության կատարելագործման ուղղությամբ, աշխատում է գրադարանների և այլ պրոֆիլային հաստատությունների հետ։
  • Անցկացնում է կրթական ծրագրեր, համագործակցում Մոսկվայի և Պետրոզավոդսկի պետական համալսարանների հետ։

Մրցանակներ

Կազմակերպության գրասենյակում պահպանվում են Վիքիմեդիայի նախագծերին (առաջին հերթին՝ Վիքիպեդիային) շնորհված պարգևները․

Ծանոթագրություններ

Տես նաև

Արտաքին հղումներ