Վիքին սիրում է Երկիրը
Վիքին սիրում է Երկիրը (անգլ.՝ Wiki Loves Earth), ամենամյա միջազգային լուսանկարչական մրցույթ, որն անց է կացվում 2013 թվականից, մայիսի 1-ից մինչև մայիսի 31-ը՝ վիքիպեդիստների մասնակցությամբ և Վիքիմեդիա Հիմնադրամի տեղական մասնաճյուղերի աջակցությամբ։ Մրցույթի մասնակիցները լուսանկարում են տեղի բնական ժառանգությունները, բնապատկերներ, կենդանիներ և լուսանկարներն այդ ամսվա ընթացքում բեռնում Վիքիպահեստում։
Վիքին սիրում է Երկիրը | |
---|---|
Տեսակ | պարբերական իրադարձություն և լուսանկարչական մրցույթ |
Առաջինը | 2013 |
Հիմնադիր | Wikimedia community? |
wikilovesearth.org(անգլ.) | |
Wiki Loves Earth Վիքիպահեստում |
«Վիքին սիրում է Երկիրը» միջազգային լուսանկարների մրցույթի իմաստն ու նպատակը հանդիսանում է պահպանվող տարածքների (արգելանոցների, ազգային զբոսայգիների) լուսանկարահանումը։ Յուրաքանչյուր երկրից մասնակիցների խնդիրը հեշտացնելու նպատակով առաջարկվում է նմանատիպ տարածքների հատուկ ցանկ։ Այս մրցույթը ոչ միայն մրցապայքար է, այն ունի ավելի շատ կրթական, մշակութային և տեղեկատվական իմաստ։ Այս մրցույթի շնորհիվ ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ նոր գիտելիքներ են ձեռք բերում մեր մոլորակի կենդանական և բուսական աշխարհի, բնապատկերների զանազանության և գեղեցկության, բնության պահպանության բնագավառում եղած խնդիրների մասին։
Պատմություն
Վիքին սիրում է Երկիրը առաջին պիլոտային ծրագիրն անց է կացվել Ուկրաինայում՝ 2013 թվականին։ Այն գլխավորել է ազգագրագետ Եվգենի Բուկետը[1][2]։ Հաջորդ տարիներին մրցույթը դարձել է միջազգային և տարածվել է այլ երկրներում[3]։
2014 թվականին միջազգային լուսանկարչական մրցույթին մասնակցել է 15 երկիր[4]։ 2015 թվականին Վիքին սիրում է Երկիրը մրցույթի խմբագրությունը դիտարկել է ավելի քան 100․000 լուսանկար, որոնք ներկայացրել են 8500 մասնակից՝ աշխարհի 26 երկրներից[5]։ Հետագայում լուսանկարչական մրցույթն ընդլայնվել է՝ ներառելով ավելի քան 50 երկիր և իր շուրջն է հավաքել ավելի քան 420․000 լուսանկարներ՝ 40․000 մասնակցի կողմից, ինչն էլ մրցույթը դարձրել է աշխարհի ամենամեծ լուսանկարչական մրցույթը։
Վիքին սիրում է Երկիրը մրցույթի անալոգային տարբերակն է Վիքին սիրում է հուշարձաններ ամենամյա մրցույթը, որը տեղի է ունենում սեպտեմբերին և միտված է պատմական հուշարձանների և տեսարժան վայրերի լուսաբանմանը։
Հայաստանի մասնակցությունը մրցույթին
Հայաստանն առաջին անգամ մրցույթին մասնակցել է 2014 թվականին։ Հինգ տարվա ընդմիջումից հետո՝ 2020 թվականի մայիսին Վիքիմեդիա Հայաստանը միացել է մրցույթին։ ՀՀ բնության հուշարձանները 232-ն են։
Հաղթած լուսանկարներ
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վիքին սիրում է Երկիրը կատեգորիայում։ |