Վունգտաու

Վունգտաուն ,(վիետ․՝ Vũng Tàu) (Հանոյական ակցենտ Լսել vuŋ˧ˀ˥ taʊ̯˨˩, Հոշիմինի ակցենտ: Լսել vuŋ˧˩˧ taːw˨˩ ), քաղաք է Վիետնամի հարավային մասում։ Քաղաքի բնակչությունը կազմում է 240 հազար մարդ, տարածքը 140 կմ²։

Քաղաք
Վունգտաու
վիետ․՝ Vũng Tàu
ԵրկիրՎիետնամ Վիետնամ
Մակերես141,1 կմ²
Պաշտոնական լեզուվիետնամերեն
Բնակչություն240 000 մարդ (2005)
Ժամային գոտիUTC+7
Պաշտոնական կայքbariavungtau.gov.vn
Վունգտաու (Վիետնամ)##
Վունգտաու (Վիետնամ)

Պատմություն

Քաղաքը 1296 թվականին հայտնի էր նաև Թյամբո անունով։ 1658 թվականին Նգուեն Ֆուկ Թան իշխանը երկու հազարանոց զորքով գրավեց քաղաքը և տվեց Թամթհանգ անունը, իսկ շուրջը ձևավորվեց Ֆիոկտյոմի գավառը[1]։

1776 թվականին Վունգտաու թերակղզին հիշատակվեց վիետնամացի պատմաբան Լե Կյուի Դոնի «Առևտրի կառավարման մասին տարբեր նշումներ» տարեգրքում։ Նա գրել է, որ Վունգտաու ծովախորշը հետաքրքրում է բազմաթիվ ձկնորսների, շնորհիվ լեռներից իջնող գետերի[2]։

1775 թվականից ծովածոց սկսեցին մտնել Պորտուգալիայի և Ֆրանսիայի նավերը։ Եվրոպացիները տեղանքը անվանում էին միս Սեն-Ժակա։ Առևտրային նավերը գրավում էին ծովահեններին, և Զյա Լոնգ կայսրը իր կառավարման վերջում հրամայեց ափի պաշտպանության համար ամրոց կառուցել։ Ամրոցում հերթապահում էին երեք բանակներ։ Նրանց հրամանատարները՝ Ֆան Վան Ձին, Լե Վան Լոկը և Նգո Վան Հոցեն, 1822 թվականին կայսր Մին Մանգի կողմից Վունգտաու կղզում պարգևատրվեցին հողերով[2]։ Այդ հողերը դարձան առաջին գյուղերը՝ Տհանգնյատը, Տհանգնին, Տհանգտամը[2]։

1859 թվականի փետրվարի 10-ին ամրոցի պաշտպանները գնդակոծեցին 12 նավերից բաղկացած իսպանական նավատորմը ծովակալ Շառլ Ռիգո դը Ժենույի հրամանատարությամբ։ Վիետնամցիները պարտություն կրեցին, իսկ ֆրանսիացիների ճանապարհը բաց էր դեպի Հոշիմինի, որը նրանք գրավել էին մարտին։Վունգտաուն կարևոր կետ դարձավ ծովի կողմից Հոշիմինիի պաշտպանության համար։ 1864 թվականին Վունգտաուն քաղաքը միացվեց Բարիա քաղաքին և հանձնվեց Հոշինիմայի կառավարությանը[1][2]։

1895 թվականին Կոհինհինայի գեներալ-նահանգապետը հանդես եկավ հրամանագրով Սեն-Ժակը դարձնել ինքնավար քաղաք-հանգստավայր, սակայն 1898 թվականին կրկին միացվեցՄեկ տարի անց սկսվեց Հոշիմինի - Բարիա - Վունգտաու ճանապարհների շինարարությունը։Ընդհանուր առմամբ 1895-1890 թվականներին ֆրանսիացիները այդ տարածաշրջանում շատ բաներ արեցին զբոսաշրջության համար։ Կառուցեցին ճանապարհներ, հյուրանոցներ, էլեկտրակայաններ, ենթակառուցվածքներ[1]։1991 թվականի Վունգտաուն ստացավ քաղաքի կարգավիճակ և մտավ մարզի ենթակայության տակ։ 1999 թվականի սեպտեմբերի 16-ին վարչապետը ստորագրեց հրամանագիր №186/1999/QD-TTg Վունգտաու քաղաքը ստացավ երկրորդ կարգ[3]։ Առաջին կարգ տրվել է 2013 թվականի ապրիլի 23-ին վարչապետի հրամանագրով[4]։

Բնակչություն

Բնակչությունը կազմում է 450 հազար մարդ (2016)։ Տարածքը կազմում է 140 կմ²։ Գավառի վարչական կենտրոնը Բարիա-Վուգտաուն է։ Քաղաքում գտնվում է Վունգտաու օդանավակայանը։

Վարչատարածքային բաժանում

Քաղաքը բաղկացած է 16 քաղաքային բլոկներից և մեկ Լոնգշոն գյուղից։

Անունմակերես
(կմ²)
Բնակչություն
(անձ)
բնակավայր 11,3723672
բնակավայր 22,9323257
բնակավայր 30,928349
բնակավայր 40,8226342
բնակավայր 53,923476
բնակավայր 71,6340174
բնակավայր 82,4624724
բնակավայր 93,2221517
բնակավայր 103,724634
բնակավայր 1110,729732
բնակավայր 1234,331658
բնակավայր Տհանգնյատ4,433126
բնակավայր Տհանգնի2,727148
բնակավայր Տհանգտամ2,525138
բնակավայր Րատզիա3,225685
բնակավայր Նգուենանին3,925674
գյուղ Լանգշոն5717153

Պատկերասրահ

Եղբայր քաղաքներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վունգտաու» հոդվածին։