Գանձակ

քաղաք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գանձակ (այլ կիրառումներ)

Գանձակ[1] (ադրբ.՝ Gəncə, պարս.՝ گنجه), մեծությամբ երկրորդ քաղաքը Ադրբեջանում, Պատմական Հայաստանի Ուտիք նահանգում։ Օսմանյան զորքերի կողմից բռնագրավվելու (1918) և «Ադրբեջան» անունով թյուրքական նոր պետություն ստեղծելու պահին քաղաքը կոչվում էր Ելիզավետպոլ, ապա (1920 թվականին) վերականգնվել է քաղաքի նախկին անունը, որը նորից անվանափոխվել էր 1935 թվականին՝ Կիրովաբադ։ 1991 թվականին քաղաքը Բաքվի ադրբեջանական իշխանությունների կողմից անվանվեց Գյանջա, որը հնչյունային առումով հայկական Գանձակ անվանման խեղաթյուրված տարբերակն է։

Բնակավայր
Գանձակ
ադրբ.՝ Gəncə
Զինանշան

ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Հիմնադրված է660 թ.
Առաջին հիշատակում836
Մակերես298 կմ²
ԲԾՄ408±1 մետր
Պաշտոնական լեզուադրբեջաներեն
Բնակչություն331 400 մարդ (2015)
Ժամային գոտիUTC+4
Փոստային դասիչAZ2000
Ավտոմոբիլային կոդ20
Պաշտոնական կայքganja-ih.gov.az
Գանձակ (Ադրբեջան)##
Գանձակ (Ադրբեջան)

Պատմություն

9-րդ դարի վերջից մինչև 12-րդ դարը Գանձակում հաստատվել էր Աղվանից կաթողիկոսության աթոռը։ 11-րդ դարի կեսին Գանձակին տիրել է արաբական Շադդադյան տոհմի ճյուղերից մեկը։ 1088 թվականին Շադդադյան Փատլունից Գանձակը գրավել և աթաբեկության կենտրոն է դարձրել սելջուկյան զորապետ Բուղան։ Սելջուկյան թուրքերի տիրապետության հաստատումից հետո Գանձակում ծաղկում է նաև մուսուլման ժողովուրդների մշակույթը, հատկապես գրականությունը։ 12-րդ դարի 2-րդ կեսին Գանձակի աթաբեկությունը թուլացել է, դարձել հարկատու Վրաց թագավորությանը։ 13-րդ դարի սկզբին Գանձակը հիշատակվում է որպես բազմամարդ և ամուր քաղաք։ 1236 թվականին թաթար–մոնղոլները կործանել են ընդդիմացող Գանձակի պարիսպները և կոտորել բնակիչներին. քաղաքը ամայացել է։Գանձակում են ծնվել, կրթվել կամ գործել Հովհաննես Սարկավագը, Կիրակոս Գանձակեցին և միջնադարյան մշակույթի ուրիշ գործիչներ։

Հայ-թաթարական կռիվներ

Վարչական բաժանում

1905 թվականի հունվարի դրությամբ Գանձակում կար ավելի քան 8 հազար տուն, իսկ քաղաքը անմիջապես բաժանված էր երկու մասերի՝ հայկական և թուրքական։ Քաղաքի երկու մասում կային բազմաթիվ թաղամասեր, որոնք ունեցել են իրենց ինժեներա-պլանային համարները։ Սակայն, հայերը անվանում էին թաղամասերը Հայաստանի տարբեր աշխարհագրական անվանումներով[2]։

Հայկական մաս

Գանձակի հայկական մասում (Գանձակ գետի աջ ափը) գտնվում էին հետևյալ թաղամասերը՝

  • Եկեղեցական
  • Շուշեցոց (կամ Ղարաբաղցոց)
  • Բանանցոց
  • Գետաշենցոց
  • Աջիշենցոց
  • Սուլուքեցոց
  • Նուխիեցոց

Այդ թաղամասերի ազգաբնակչական կազմը ձևավորված էր Պարսկաստանի հայերից, Ջիվանշիրի գավառից (Նախատատաց - Բեգում Սարով, Էրքեջ, Կարաչինար, Ներքիշեն, Հայ Պարիս և այլ), Գանձակի գավառից գյուղերից (Ոսկանապատ - Զուռնաբադ, Հարցհանգիստ - Չովդար, Վարդաշեն - Միրզիկ, Քարհատ -  Դաշկեսան, Աբլիա, Կիրանց, Խաչակապ - Ղուշչու, Բարսում, Նուկզար, Փիփ, Խաչիսար - Չարդախլու, Ղարադաղլու և այլ վայրերից)[2]։

Թուրքական մաս

Քաղաքի այսպես կոչված թուրքական մասում (Գանձակ գետի ձախ ափը) կային հայկական թաղամասեր՝

  • Նորաշեն (Ենի Երևան)
  • Այգեստան (Բաղմանլար)
  • Փոքր Այգեստան (Բալա Բաղման)
  • Չայլուի (Չայլեցոց)
  • Երևանյան (Երևանցոց)
  • Սլոբոդկա, երկաթուղային կայարանի շրջանը։

Այդ թուրքական մասում կար նաև պարսկական թաղամաս։ Այն գտնվում էր պարսկական շուկայի (այժմ թուրքական շուկայի) և շահաբասյան քարվանսարայի շրջանում։ Ռուսական թաղամասը գտնվում էր Սուրբ Ալեքսանդր Նևսկու ռուսական ռազմական վանքի և Սլոբոդկա թաղամասի շրջանում[2]։

Թուրքերը Գանձակում անմիջապես թուրքական թաղամաս չունեին (բնակվում էին Այգեստան, Փոքր Այգեստան, Չայլեցոց, Երևանցոց և Սլոբոդկա թաղամասերում[2]

Բնակչություն

ՏարիԲնակչություն
189733 625 մարդ[3]
192655 510 մարդ[4]
193998 949 մարդ[5]
1959116 122 մարդ[6]
1970189 512 մարդ[7]
1979231 901 մարդ[8]
1989278 006 մարդ[9]
2015331 400 մարդ


Քույր-քաղաքներ

Տես նաև

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 685
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 462