Տակաակի Կաձիտա

Տակաակի Կաձիտա (ճապ.՝ 梶田 隆章; մարտի 9, 1959(1959-03-09)[1][2], Հիգաշի Մացույամա Սիթի, Սայտամա, Ճապոնիա), ճապոնացի ֆիզիկոս։ 2015 թվականին նա Ֆիզիկայի Նոբելյան մրցանակը կիսում է Արթուր ՄըքԴոնալդի հետ առ այն, որ նրանք երկուսն էլ բացահայտել են նեյտրինային տատանումները[6]։

Տակաակի Կաձիտա
ճապ.՝ 梶田 隆章
Ծնվել էմարտի 9, 1959(1959-03-09)[1][2] (65 տարեկան)
Հիգաշի Մացույամա Սիթի, Սայտամա, Ճապոնիա
Բնակության վայր(եր)Ճապոնիա
Քաղաքացիություն Ճապոնիա
Մասնագիտությունֆիզիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Տոկիոյի համալսարան և Institute for Cosmic Ray Research?
Գործունեության ոլորտֆիզիկա
ԱնդամակցությունScience Council of Japan? և Միջազգային աստղագիտական միություն
Ալմա մատերՍայտամա համալսարան, Տոկիոյի համալսարան և Kawagoe Kōtō Gakkō?
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր և գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինճապոներեն
Գիտական ղեկավարՄասատոսի Կոսիբա
Պարգևներ
Կայքipmu.jp/takaaki-kajita
 Takaaki Kajita Վիքիպահեստում

Վաղ և անձնական կյանք

Տակաակի Կաձիտան ծնվել է Ճապոնիայի Հիգասիմացույամի քաղաքում[7], իսկ նրա կինը՝ Միշիկոն, ծնվել է Ճապոնիայի Տոյամա քաղաքում[8]։

Կարիերա

Տակաակի Կաձիտան 2015 թվականի ֆիզիկայի Նոբելյան մրցանակ հանձնելու ժամանակ

1981 թվականին նա ավարտում է Սայթամի համալսարանը։ 1986 թվականին Տոկիոյի համալսարանում նա ստացել է դեկտորական աստիճան։ Իսկ արդեն 1988 թվականին աշխատել է Տոկիոյի համալսարանին կից տիեզերական ճառագայթների ուսումնասիրման ինստիտուտում (ICRR), որտեղ 1992 թվականին ստացել է դոցենտի, իսկ 1999 թվականին պրոֆեսորի կոչումներ։ Այդ թվում նաև, Տակաակին 1999 թվականին ICRR-ում զբաղեցրել է նեյտրինային տատանումների կենտրոնի տնօրենի պաշտոնը[9]։ Արդեն 2015 թվականին Տակաակի Կաձիտան աշխատում է Տոկիոյի համալսարանին կից գտնվող Քավլիի ինստիտուտի տիեզերքի ֆիզիկայի և մաթեմատիկայի բաժիններում (Kavli IPMU) և դառնում տիեզերական ճառագայթների ուսումնասիրման ինստիտուտի տնօրեն (ICRR)[10]։

1988 թվականին Կաձիտայի փորձը ցույց է տվե մյուոնային նեյտրինոների թիվը դեֆիցիտ մթնոլորտային նեյտրինոներում, որը կոչվել է «Մթնոլորտային նեյտրինոների անոմալիաներ»։ Նույն թվականին՝ 1998 թվականին, Սուպեր Կամիոկանդեի գիտափորձի արդյունքում, որտեղ Տակաակի Կաձիտան նույնպես ունի իր սեփական մասնակցությունը, հաստատել է նեյտրինային տատանումների գոյությունը[11]։

Մրցանակներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տակաակի Կաձիտա» հոդվածին։