Ճապոնացիներ

Ճապոնացիներ (ճապ.՝ 日本人 - նիհոնջին), ազգ, Ճապոնիայի հիմնական բնակչությունը[1][2][3][4] (98%-ից ավելին[5])։ Բնակվում են նաև ԱՄՆ-ում, Կանադայում, Բրազիլիայում և Լատինական Ամերիկայի այլ երկրներում։ Խոսում են ճապոներեն։ Ճապոնացիները ներկայումս աշխարհի առավել մեծ էթնիկ խմբերից են. նրանց ընդհանուր թվաքանակը հասնում է 129 միլիոնի (125 միլիոնն ապրում են Ճապոնիայում[6][7]):

Ճապոնացիներ

Ճապոնիայում տարածված կրոնը բուդդայականության մահայանա տարատեսակն է (ունի բազմաթիվ աղանդներ), որին զուգահեռ դավանում են սինտոյականություն։ Սակավ տարածված են սինկրետիկ «նոր կրոնները», առավել սակավ՝ քրիստոնեությունը։ Այժմյան Ճապոնիայում բնակչության մոտ կեսը հավատացյալ չէ։Ճապոնացիների մեջ տեղական տարբերությունները վերանում են։ Ազգագրական յուրահատկությունը պահպանում են միայն որոշ մանր կղզիների և Ռյուկյու կղզեխմբի բնակիչները։

Ճապոնացիները որպես ցեղախումբ ձևավորվել են մթա 1-ին հազարամյակի կեսին,Թայվան հարավից ճապոնական կղզիներ տեղափոխված՝ էնեոլիթյան Յայոյի մշակույթի ցեղերի և այնական, մասնավորապես՝ մալայապոլինեզական տեղաբնիկ ցեղերի միասերման հետևանքով։ 4-րդ դարի առաջին համաճապոնական պետության (Յամատո) առաջացման հետ կազմավորվել է ճապոնական ազգությունը։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ճապոնացիները կենցաղով և մշակույթով զգալիորեն մոտեցել են եվրոպական ազգերին։

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 68
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճապոնացիներ» հոդվածին։