Տարբերանշան
Տարբերանշան կամ պատկերանիշ, լոգոտիպ[1] (կրճատ լոգո) (հունարեն՝ λόγος - բառ + հունարեն՝ τύπος - դաջվածք, տպված), կազմակերպության կամ ապրանքի լրիվ կամ կրճատ անվանման ինքնօրինակ ուրվագիրը։
Պատմություն
Տարբերանշան անվանումն ի հայտ է եկել 19-րդ դարի սկզբին տպագրության մեջ որպես լիգատուրա բառի հոմանիշ, քանի որ նշանակում էր երկու կամ ավել տպագրական տառատեսակի միավորների միացություն։ Առաջացել է արտադրության զարգացման, ապրանքի արտահանման և մրցակցության ժամանակաշրջանում։ 19-րդ դարի երկրորդ կեսին տարբերանշան էին անվանում ցանկացած կլիշե, որը հարկավոր չէր ամեն անգամ հավաքել։
20-րդ դարում տարբերանշան էին անվանում կազմակերպության կամ ապրանքի անվանման ուրվագիրը, կամ այն ներկայացնող պայմանական նշանը։ Ներկայումս ոմանք տարբերանշանը համարում են ապրանքանիշի միայն բառային մասը, իսկ այլք՝ գրաֆիկական և տառատեսակային մասերը միասին։
Նշանակություն
Տարբերանշանը մեծ դեր ունի շուկայում ընկերության կամ ապրանքի նույնականացման համար։ Գրանցված ապրանքանիշը ընկերությանը պաշտպանում է անազնիվ մրցակցությունից։ Սպառողի ընկալմամբ տարբերանշանի կամ ապրանքանիշի առկայությունը այս կամ այն ապրանքի որակի երաշխիքն է։ Առանց տարբերանշանի արտադրանքը կոչվում է անանուն (անգլ.՝ no name)։
Տարբերանշանների տեսակներ
- Կազմակերպության կամ ապրանքի լրիվ կամ կրճատ անվանման ինքնօրինակ ուրվագիրը,
- Ապրանքանիշ տառերով կազմված,
- Ընկերության նշանը նշանի և անվանման համադրումով։
- Հայկական Կոկա-Կոլայի
անվանման ինքնօրինակ ուրվագիրը - IBM կազմակերպության.
տառերով կազմված ապրանքանիշը - «Aqua Systems»
ընկերության ապրանքանիշը