Տեխասի Հանրապետություն

Տեխասի Հանրապետություն (անգլ.՝ Republic of Texas), պետություն Հյուսիսային Ամերիկայում, որը գոյություն է ունեցել 1836-1845 թվականներին։ Տեխասի Հանրապետությունը ձևավորվել է Մեքսիկայի հյուսիս-արևմտյան շրջանի` անկախության համար պայքարի արդյունքում։ 1845 թվականին հանրապետությունը քաղաքացիների կամարտահայտման և ինքնորոշման ակտի ընդունումից հետո մտել է ԱՄՆ-ի կազմի մեջ, որտեղ ստացել է նահանգի իրավունք։

Տեխասի Հանրապետություն
flag of Texas?Զինանշան


Կարգավիճակպատմական պետություն
Պետական լեզուանգլերեն
ՄայրաքաղաքWashington-on-the-Brazos?, Հյուստոն և Օստին
Պետական կարգՆախագահական համակարգ
Օրենսդիր մարմինՏեխասի Հանրապետության կոնգրես
Ազգաբնակչություն70 000 մարդ
Հիմնադրված էմարտի 2, 1836 թ.
ԱրժույթTexas dollar?

Տեխասի հեղափոխություն

1830-ական թվականներին Մեքսիկայի նախագահ Անտոնիո դե Սանտա Աննայի բռնապետությունը և անօրինությունը երկրում պետությանը հասցրել են պառակտման եզրին. Տեխասի և Յուկատանի տարածքներն ըստ իրենց ունեցած սահմանադրական իրավունքի անկախանալու ցանկություն են արտահայտել։ Տեխասցիները նաև դժգոհ էին 1835 թվականի սահմանադրությունից և Մեքսիկայում ստրկության արգելման որոշումից։

  • 2 հոկտեմբերի, 1835 թվական, տեղի է ունեցել տեխասցիների բախում մեքսիկական հեծելազորի հետ, Գոնսալես քաղաքի մոտ, ինչը հանգեցրել է ռազմական գործողությունների սկսվելուն։
  • 10 հոկտեմբերի, 1835 թվական, Գոլիադեում մեքսիկական կայազորը կապիտուլացվել է։
  • 24 հոկտեմբերի, 1835 թվական, տեխասցիներն սկսել են շրջափակել մեքսիկական կայազորը Բեխարում։
  • 28 հոկտեմբերի, 1835 թվական, Կոնսեպյոնի մոտ ճակատամարտի ընթացքում 90 տեխասցիներ դիմակայել են 450 մեքսիկացիների հարձակմանը։
  • 4 նոյեմբերի, 1835 թվական, կապիտուլացվել է մեքսիկական կայազորը Լիպանտիտլանում, Բեխարի մեքսիկական կայազորը զրկվել է ափամերձ տարածքի հետ կապից։
  • 10 դեկտեմբերի, 1835 թվական, կապիտուլացվել է մեքսիկական կայազորը Բեխարում։
  • 2 մարտի, 1836 թվական, Վաշինգտոն նա Բրազոսեում անգլախոս ներգաղթյալների հանդիպման ժամանակ ստորագրվել է Մեքսիկայից անկախության հռչակագիրը։ Ի պատասխան Սանտա Աննան Տեխաս է ուղարկել մեքսիկական զորքեր։
  • 23 փետրվարի, 1836-6 մարտի, 1836 թվական, Ալամո ամրոցի շրջափակման ու հարձակման արդյունքում Սան Անտոնիոյում վերջնականապես ոչնչացվել է տեխասյան կայազորը։
  • 27 մարտի, 1836 թվական, Լոպես դե Սանտա Աննայի հրամանով մեքսիկացիները Գոլիադում մահապատժի են ենթարկել Ջեյմս Ֆեննինին և տեխասցի գրեթե 400 գերիների, որոնք հանձնվել էին Ռեֆուխիոյում և Կոլետոյում։
  • 21 ապրիլի, 1836 թվական, տեխասյան բանակը Սէմ Հյուստոնի ղեկավարությամբ ջարդել է մեքսիկական բանակի երեք շարասյուներից մեկը Սան Խասինտոյի ճակատամարտում։ Նախագահ Սանտա Աննան գերեվարվել է։ Իր կյանքը փրկելու դիմաց նա ընդունել է տեխասցիների պահանջները։
  • 14 մայիսի, 1836 թվական, Տեխասի պաշտոնական ներկայացուցիչները և գեներալ Սանտա Աննան Վելասկո քաղաքում ստորագրել են անկախության մասին համաձայնագիրը։ Սակայն Մեքսիկայի կառավարությունը չի վավերացրել այս համաձայնագիրը` Տեխասի` Մեքսիկայից անկախանալու հարցը բաց թողնելով (միևնույն ժամանակ` ժամանակակից Տեխասի արևմտյան մասը շարունակել է ունենալ ոչ հստակ իրավաբանական կարգավիճակ)։
Մեքսիկայի քարտեզը, 1835-1846 թվականներ, անջատողական շարժումների վերաբերյալ նշումներով

Տեխասը` անկախություն ստանալուց հետո

1836 թվականին սահմանադրություն է ընդունվել (որը հաստատել է ստրկության իրավունքը), և Տեխասը հռչակվել է հանրապետություն։ Տեխասի Հանրապետության առաջին նախագահ է դարձել Սէմ Հյուսթոնը։ Իշխանության կենտրոնի մի քանի փոփոխությունից հետո 1837 թվականին մայրաքաղաք է ընտրվել Հյուստոն քաղաքը։

Տեխասի Հանրապետությունն ստացել է միջազգային ճանաչում։ Միևնույն ժամանակ շարունակվում էին մեքսիկացիների հարձակումները Տեխասի ուղղությամբ։ 1842 թվականի մարտի 5-ին հեղափոխությունից հետո առաջին անգամ Տեխաս է ներխուժել մեքսիկացիների` ավելի քան 500 մարդուց բաղկացած խումբ, որը ղեկավարվում էր Ռաֆայել Վասկեսի կողմից։ Հասնելով Սան Անտոնիո` նա նահանջել է մինչև Ռիո Գրանդե։ 1842 թվականի սեպտեմբերի 11-ին Մեքսիկայի կեսհազարանոց բանակն Ադրիան Ուոլլի առաջնորդությամբ գրավել է Սան Անտոնիոյի մի մասը, սակայն ավելի ուշ գերիներ վերցնելով նահանջել է։

Բախումները շարունակվել են շուրջ 10 տարի և կախված էին մեքսիկական իշխանությունների ունեցած դիրքից։ ԱՄՆ-ն պաշտոնապես չի խառնվել այս պայքարի մեջ, չնայած ԱՄՆ-ում հազարավոր կամավորներ էին հավաքագրվում` տեխասցիներին օգնելու համար։ Մեքսիկայի և Տեխասի Հանրապետության միջև ռազմական հակամարտությունները հնարավոր է եղել լուծել ոչ այնքան 1845 թվականին Տեխասի` ԱՄՆ-ին միանալով (ըստ 1845 թվականի դեկտեմբերի 29-ի պայմանագրի)[1] (Տեխասը դարձել է ԱՄՆ-ի 28-րդ նահանգը), որքան` Ամերիկա-մեքսիկական պատերազմում ԱՄՆ-ի հաղթանակով, ինչն ստիպել է Մեքսիկային լիովին հրաժարվել տարածքային նկրտումներից։ Երբ Տեխասն անջատվել է Մեքսիկայից, տեխասցիների մեծ մասն ի սկզբանե մտածում էր Տեխասն ԱՄՆ-ին միացնելու մասին (սակայն որոշ տեխասցիներ էլ կարծում էին, թե հնարավոր է զարգացնել Տեխասն ու հզոր պետություն դարձնել, որը կհասներ մինչև Խաղաղ օվկիանոս)։

Տեխասն առ այսօր միջազգայնորեն ճանաչված միակ պետությունն է, որն ուղղակիորեն մտել է ԱՄՆ-ի կազմի մեջ` որպես միության հավասարազոր անդամ։ Վերմոնտ նահանգը, որն իրեն անկախ պետություն էր հռչակել 1777 թվականին և ԱՄՆ-ի կազմի մեջ էր մտել 1791 թվականին, դե ֆակտո ինքնավարություն ուներ, սակայն չուներ միջազգային ճանաչում։ Ավելի ուշ ԱՄՆ-ն անեքսիայի է ենթարկել Կալիֆորնիայի Հանրապետությունն ու Հավայիի թագավորությունը, սակայն որպես նահանգ ներառել է պետության մեջ միայն որոշ ժամանակ անց։

Ներկայումս Տեխասում գոյություն ունեն քաղաքական տարբեր շարժումներ, որոնք պայքարում են Տեխասի անկախության վերականգնման համար[2] (մասնավորապես` «Տեխասի Հանրապետություն» շարժումը[3]):

Նախագահներ և փոխնախագահներ

Տեխասի նախագահներ և փոխնախագահներ. ընտրությունների արդյունքներ
ՍկսածՄինչևՆախագահՓոխնախագահՆախագահի թեկնածուՆախագահի թեկնածուի ձայներՓոխնախագահի թեկնածուներՓոխնախագահի թեկնածուի ձայներ
16 մարտի, 183622 հոկտեմբերի, 1836Դեյվիդ Բերնետ

(Ժամանակավոր նախագահ)
Լորենսո դե Սավալա
(Ժամանակավոր փոխնախագահ)
22 հոկտեմբերի, 183610 դեկտեմբերի, 1838Սէմ Հյուսթոն
Միրաբո Լամար
  • Սեմ Հյուսթոն
  • Հենրի Սմիթ
  • Սթիվեն Օսթին
5119
743
587
Միրաբո Լամար
10 դեկտեմբերի, 183813 դեկտեմբերի, 1841Միրաբո Լամար
Դեյվիդ ԲԵրնետ
  • Միրաբո Լամար
  • Ռոբերտ Ուիլսոն
6995
252
Դեյվիդ Բերնետ
13 դեկտեմբերի, 1841 թվական9 դեկտեմբերի, 1844 թվականՍէմ Հյուսթոն
Էդվարդ Բերլենսոն
  • Սէմ Հյուսթոն
  • Դեյվիդ Բերնետ
7915
3619
Էդվարդ Բերլենսոն
Մեմուկան Հանտ կրտսեր
6141
4336
9 դեկտեմբերի, 1844 թվական19 փետրվարի, 1846 թվականԷնսոն Ջոնս
Քեննետ Լուիս Անդերսոն
  • Էնսոն Ջոնս
  • Էդվարդ Բերլեսոն

Քեննետ Լուիս Անդերսոն

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տեխասի Հանրապետություն» հոդվածին։