Յուկատան (թերակղզի)


Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Յուկատան (այլ կիրառումներ)

Յուկատան (իսպ.՝ Yucatán), թերակղզի Կենտրոնական Ամերիկայում։ Բաժանում է Մեքսիկական ծոցը Կարիբյան ծովից։ Թերակղզու հյուսիսային մասի վրա են գտնվում մեքսիկական Յուկատան, Կամպեչե և Կինտանա-Ռոո նահանգները, իսկ հարավը մտնում է Գվատեմալայի և Բելիզի կազմի մեջ։ Կլիման արևադարձային է և շոգ։ Թերակղզու հարավում համեմատաբար խոնավ է և զբաղեցված է արևադարձային անտառներով։

Յուկատան թերակղզի
Península de Yucatán

Թերակղզու տեղադրությունը
ՏեղագրությունԿենտրոնական Ամերիկա
Ողողող ջրերԿարիբյան ծով, Մեքսիկական ծոց
ԵրկիրՄեքսիկա Մեքսիկա
Գվատեմալա Գվատեմալա
Բելիզ Բելիզ
Վիքիպահեստում

«Յուկատան» անվան ծագումնաբանությունը հստակ պարզաբանված չէ։ Կոնկիստադոր Էռնան Կորտեսը կարծում էր, որ անունը ծագել է սխալմամբ։ Ըստ նրա` առաջին իսպանացի ճանապարհորդները հարցրել են տեղաբնիկներից տարածքի անվանումը, իսկ նրանց պատասխանել են «Յուկատան», որը մայաների լեզվով նշանակել է «Ես չեմ հասկանում դու ինչ ես ասում»[1][2]։ Ոմանք պնդում են, որ անվան աղբյուրը ացտեկյան «Յոկատլան» բառն է, որ նշանակում է «հարստության վայր»։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուկատան (թերակղզի)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 131