Տիգրան Ավինյան

քաղաքական գործիչ

Տիգրան Ավինյան (փետրվարի 28, 1989(1989-02-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կուսակցական[1], պետական-քաղաքական գործիչ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ[1], Հայաստանի փոխվարչապետ (2018 թվականի մայիսի 11-2021 թվականի օգոստոսի 2)[2], Երևանի գործող քաղաքապետ[3]։

Տիգրան Ավինյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ Փոխվարչապետ
Դրոշ
Դրոշ
11 մայիսի 2018-ից - 2 օգոստոսի 2021
ՆախագահԱրմեն Սարգսյան
ՎարչապետՆիկոլ Փաշինյան
ՀաջորդողՍուրեն Պապիկյան
Դրոշ
Դրոշ
Երևանի ավագանու անդամ
Դրոշ
Դրոշ
09.06.2017 - 11.05.2018
Դրոշ
Դրոշ
Երևանի փոխքաղաքապետ
Դրոշ
Դրոշ
23.09.2022 - 10.10.2023
Դրոշ
Դրոշ
Երևանի քաղաքապետ
Դրոշ
Դրոշ
 2023 հոկտեմբերի 13-ից
ՆախորդողՀրաչյա Սարգսյան
Լևոն Հովհաննիսյան (պաշտոնակատար)
 
Կուսակցություն՝Քաղաքացիական պայմանագիր
Կրթություն՝Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոց, Լոնդոնի Մարիա թագուհու համալսարան և Հայ-Ռուսական համալսարան
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ, ֆինանսների մագիստրոս
Ծննդյան օրփետրվարի 28, 1989(1989-02-28) (35 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան

Կենսագրություն

Ծնվել է 1989 թվականի փետրվարի 28-ին Երևանում[2]։

Կրթություն

  • 2005 թվականին ավարտել է Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոցը։
  • 2009 թվականին ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի բակալավրիատը։
  • 2011 թվականին ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրան (տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման գծով)։
  • 2014 թվականին գերազանցությամբ ավարտել է Լոնդոնի Մարիա թագուհու համալսարանը՝ ստանալով ֆինանսների մագիստրոսի կոչում[2]։

Աշխատանքային գործունեություն

  • 2009-2013 թվականներին աշխատել է Զարգացման Հայկական Բանկում որպես բիզնես վարկավորման բաժնի ավագ մասնագետ։
  • 2010-2011 թվականներին հիմնադրել և ղեկավարել է ոռոգման համակարգերի տեղադրմամբ և լանդշաֆտային դիզայնով զբաղվող «Իրիգեյթ» ընկերությունը։
  • 2014-2016 թվականներին աշխատել է ՇՏԵ ընկերությունում որպես SAP համակարգերի խորհրդատու։
  • 2014-2018 թվականներին ղեկավարել է ծրագրային ապահովմամբ զբաղվող «Սայբեր Վիժըն» ընկերությունը։

Կուսակցական-քաղաքական գործունեություն

Պարգևներ

  • 2016 թվականին ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվել է պատվոգրով՝ «ապրիլ և մայիս ամիսներին Հայրենիքի սահմանների պաշտպանությանն ակտիվ մասնակցելու, առաջնագծում մարտական խնդիրները բարեխղճորեն կատարելու համար»[2]։

Ընտանիք

Ամուսնացած է, կինը՝ Մարիամ Պահլավունի։ Ունեն երեք դուստր[2]։

Ծանոթագրություններ