Տիեզերական զբոսաշրջություն

Տիեզերական զբոսաշրջություն, ֆիզիկական անձանց կողմից վարձատրվող թռիչք տիեզերք կամ մերձերկրային ուղեծիր՝ ժամանցային կամ գիտահետազոտական նպատակներով։

Առաջին տիեզերական զբոսաշրջիկներ

Տիեզերական զբոսաշրջության գաղափարն առաջին անգամ արտացոլվել է Բարոն Հիլթոնի և Քրաֆթ Էրիկի մի շարք աշխատություններում, որոնք հրապարակվել են 1967 թվականին։ Նրանք առաջին անգամ փորձել են առաջ մղել տիեզերքի առևտրայնացման գաղափարը։ Այդ ժամանակ այն հաջողությամբ չի պսակվել։

Տիեզերական զբոսաշրջությունը սկսել է ակտիվորեն զարգանալ 20-րդ դարի վերջին։ 1986 թվականին տիեզերագնացության միջազգային կոնգրեսում ներկայացվել է «Տիեզերական զբոսաշրջության զարգացման հավանական տնտեսական հետևանքները» թեմայով զեկույցը (անգլ.՝ Potential Economic Implications of the Development of Space Tourism), որը բազմաթիվ քննարկումներ է առաջացրել ոչ միայն գիտական, այլև գործարար շրջանակներում։

Առաջին զբոսաշրջիկը պետք է դառնար ամերիկացի ուսուցչուհի Շերոն Քրիստա Մաքոլիֆը, որը զոհվել էր 1986 թվականին վթարի պատճառով։ Այդ միջադեպից հետո ԱՄՆ կառավարությունը օրենք է ընդունել, որն արգելում էր ոչ պրոֆեսիոնալներին տիեզերք թռիչքներ իրականացնել։

1990 և 1991 թվականներին տիեզերք են թռել առաջին առևտրային տիեզերագնացներ Տոյեհիրո Ակիյաման (Ճապոնիա) և Հելեն Շարմանը (Մեծ Բրիտանիա), որոնք թռիչքներ են իրականացրել խորհրդային «Միր» ուղեծրային կայանի Союз ТМ-11/Союз ТМ-10 и Союз ТМ-12/Союз ТМ-11 տիեզերանավերով TBS հեռուստաընկերության և «Ջունո» (բրիտանական ընկերությունների կոնսորցիում) մասնավոր ֆինանսավորմամբ։

Թռիչքներ դեպի Միջազգային տիեզերակայան

Դենիս Տիտոն առաջին տիեզերական զբոսաշրջիկն է, որը 2001 թվականին վճարել է տիեզերք իր թռիչքի համար

Ներկայումս տիեզերական զբոսաշրջության միակ թիրախը Միջազգային տիեզերական կայանն է (ՄՏԿ)։ Թռիչքներն իրականացվում են ռուսական «Սոյուզ» տիեզերանավերի օգնությամբ դեպի Միջազգային տիեզերակայանի ռուսական մասնաբաժին։

Զբոսաշրջիկների թռիչքների կազմակերպմամբ զբաղվում են Ռոսկոսմոսը և ամերիկյան Space Adventures-ը։ Space Adventures-ը «Ռոսկոսմոսի» հետ համագործակցել է 2001 թվականից, այդ ընկերության օգնությամբ տիեզերքում արդեն եղել են յոթ զբոսաշրջիկներ (2012 թվականի վերջի տվյալները), ընդ որում նրանցից մեկը՝ Չարլզ Սիմոնին՝ երկու անգամ։

Տիեզերական զբոսաշրջիկների պատրաստումը կատարվել է Աստղային քաղաքում, Մոսկվայի մոտ գտնվող Շյոլկովո քաղաքում, ինչպես նաև փոքր ինքնաթիռներում, որտեղ ստեղծվել է անկշռություն։

Չնայած դեպի ուղեծիր շրջագայության արժեքը կազմել է 20-23 մլն դոլար, տիեզերքը տեսնել ցանկացողների թիվն անշեղորեն աճել է[1]։ 2007 թվականի հուլիսից տիեզերական շրջագայության արժեքն աճել է 20-ից մինչև 30-40 մլն դոլար, բացի այդ, հրապարակվել է նոր ծառայության՝ տիեզերական զբոսաշրջիկի՝ բաց տիեզերք դուրս գալու գինը՝ 3 մլն դոլար։

Երկու տիեզերական զբոսաշրջիկներ, որոնք Միջազգային տիեզերակայան կմեկնեն Space Adventures ընկերության հետ պայմանագիր կնքելով, 2021 թվականի դեկտեմբերին Союз МС-20 տիեզերանավով, կկարողանան առաջին անգամ ուղեծրում դիմավորել Նոր տարին[2]։

ՄՏԿ այցելած տիեզերական զբոսաշրջիկներ

Տիեզերական զբոսաշրջության սկիզբը իտալական ծագմամբ ամերիկացի գործարար Դենիս Տիտոյի թռիչքն էր ռուսական Սոյուզ նավի վրա 2001 թվականի ապրիլի 28-ին (թռիչքի ավարտը եղել է մայիսի 6-ին)։ Անձնակազմի կազմում են եղել նաև ղազախստանցի և ռուս տիեզերագնացներ Թալգաթ Մուսաբաևը և Յուրի Բատուրինը։

Երկրորդ տիեզերական զբոսաշրջիկը Հարավաֆրիկյան Հանրապետությունից գործարար Մարկ Շաթլվորթն էր, որը Միջազգային տիեզերակայան է թռել 2002 թվականի ապրիլի 25-ին (թռիչքի ավարտը՝ մայիսի 5-ին)։ Անձնակազմի կազմում են եղել նաև ռուս տիեզերագնաց Յուրի Գիդզենկոն և իտալացի Ռոբերտո Վիտորին։ Թռիչքների համար երկուսն էլ Ռուսաստանի Դաշնային տիեզերական գործակալությանը վճարել են 20-ական միլիոն դոլար։

2005 թվականի հոկտեմբերի 1-ին Միջազգային տիեզերական կայան է մեկնել ամերիկացի գործարար Գրեգորի Օլսեն, վայրէջքը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ին։ Ի սկզբանե նա բժշկական նկատառումներով թռիչք չի կատարել, սակայն ավելի ուշ թույլտվություն է ստացել։ Անձնակազմի կազմում եղել են նաև ռուս տիեզերագնաց Վալերի Տոկարևը և ամերիկացի տիեզերագնաց Ուիլյամ Մակարտուրը։

2006 թվականի սեպտեմբեր 18-ին թռիչքի է մեկնել առաջին տիեզերական զբոսաշրջիկ, իրանական ծագմամբ ամերիկուհի Անուշեհ Անսարին։ Վայրէջքը տեղի է ունեցել սեպտեմբերի 29-ին։ 40-ամյա Անսարին մարզվել է Ռուսաստանում և ՆԱՍԱՀյուսթոնի կենտրոնում։ Մինչև օգոստոսի վերջ նա ընդամենը ճապոնացի գործարար Դայսուկե Էնոմոտոյի փոխարինողն էր, որը նույնպես ցանկանում էր տիեզերք մեկնել, սակայն մինչև թռիչքն առողջական խնդիրների պատճառով թույլ չի տրվել։ Անձնակազմի կազմում են եղել նաև ռուս տիեզերագնաց Միխայիլ Տյուրինը և ամերիկացի տիեզերագնաց Մայքլ Լոպես-Ալեգրիան։

2007 թվականի ապրիլի 7-ից ապրիլի 21-ը հունգարական ծագումով ամերիկացի միլիարդատեր Չարլզ Սիմոնիի թռիչքը։ Նրա համար փորձարկումներ էին նախատեսված Եվրոպական տիեզերական գործակալության պատվերով (արյան վրա անհավասարակշռության ազդեցության հետազոտություն), ինչպես նաև իր սեփական գիտական ծրագրով (ճառագայթման ազդեցության)։ Անձնակազմի կազմում են եղել նաև ռուս տիեզերագնացներ Ֆյոդոր Յուրչիխինը (նավի հրամանատար) և Օլեգ Կոտովը (բորտինժեներ)։

2008 թվականի հոկտեմբերի 12-ից հոկտեմբերի 24-ը եղել է ամերիկացի միլիոնատեր, համակարգչային խաղերի մշակող Ռիչարդ Գարիոտի թռիչքը։ Գերիոտը երկրորդ տիեզերագնացն է ընտանիքում, քանի որ նրա հայրը՝ տիեզերագնաց Օուեն Գերիոտը, ավելի վաղ եղել է տիեզերքում։ Գարիոտն առաջին տիեզերական զբոսաշրջիկն է, որը գիտական փորձեր է կատարել առևտրային կազմակերպությունների պատվերով, մասնավորապես՝ սպիտակուցային բյուրեղների աճեցման ուղղությամբ։ Թռիչքի համար Գարիոտը վճարել է 30 մլն դոլար, ինչը, նրա խոսքերով, նրա կարողության մեծ մասն է։ Անձնակազմում եղել են եղել նաև ռուս տիեզերագնաց Յուրի Լոնչակովը (նավի հրամանատար) և ամերիկացի տիեզերագնաց Մայքլ Ֆինքը (բորտինժեներ)։ Գերիոտի փոխարինողը եղել է ավստրալիացի 38-ամյա գործարար Նիկ Հելիկը։ Հատկանշական է, որ Միջազգային տիեզերակայանում միաժամանակ եղել են տիեզերագնացների երկու որդիներ՝ Ռիչարդ Գերիոտը և Սերգեյ Վոլկովը։

2009 թվականի մարտի 26-ից ապրիլի 8-ը եղել է ամերիկացի միլիարդատեր Չարլզ Սիմոնիի թռիչքը, որը երկրորդ անգամ է գնացել տիեզերք։

2009 թվականի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 11-ը տեղի է ունեցել կանադական Cirque du Soleil ընկերության հիմնադիր և ղեկավար Գի Լալիբերտի թռիչքը[3]։

2015 թվականի սեպտեմբերին նախատեսվել է անգլիացի երգչուհի Սառա Բրայթմանի թռիչքը (արժեքը՝ 35 միլիոն ֆունտ)[4]։ Սակայն մայիսին նա հրաժարվել է դրանից[5]։

2019 թվականին «Ռոսկոսմոս» պետական կորպորացիան և ամերիկյան Space Adventures ընկերությունը պայմանագիր են ստորագրել մինչև 2021 թվականի վերջը Միջազգային տիեզերակայան երկու տիեզերական զբոսաշրջիկների թռիչքի վերաբերյալ[6]։

2020 թվականի «Էներգիա» հրթիռատիեզերական ընկերությունը և Space Adventures Inc. ընկերությունը ստորագրվել են 2023 թվականին տիեզերական զբոսաշրջիկի՝ բաց տիեզերք դուրս գալու՝ պատմության մեջ առաջին պայմանագիրը[7]։

Տիեզերական զբոսաշրջային ճանապարհորդության ցանկ

ԱնունԼուսանկարԱզգությունՏիեզերքումՏիեզերանավԹռիչքի արժեք
ՍկիզբԱվարտԹռիչքը Միջազգային տիեզերակայանՎերադարձ Միջազգային տիեզերակայան
1Դենիս Տիտո  ԱՄՆ2001 թվականի Ապրիլի 282001 թվականի Մայիսի 6«Սոյուզ» ТМ-32«Սոյուզ» ТМ-3120 միլիոն դոլար
2Մարկ Շաթլվորթ  Հարավաֆրիկյան Հանրապետություն
 Միացյալ Թագավորություն
2002 թվականի Ապրիլի 252002 թվականի Մայիսի 5«Սոյուզ» ТМ-34«Սոյուզ» ТМ-3320 միլիոն դոլար
3Գրիգորի Օլսեն  ԱՄՆ2005 թվականի հոկտեմբերի 12005 թվականի հոկտեմբերի 11«Սոյուզ» ТМА-7«Սոյուզ» ТМА-620 միլիոն դոլար
4Անուշեհ Անսարի  ԱՄՆ
 Իրան
2006 թվականի Սեպտեմբերի 162006 թվականի Սեպտեմբերի 29«Սոյուզ» ТМА-9«Սոյուզ» ТМА-820 միլիոն դոլար
5Չարլզ Սիմոնի  ԱՄՆ
 Հունգարիա
2007 թվականի Ապրիլի 72007 թվականի Ապրիլի 21«Սոյուզ» ТМА-10«Սոյուզ» ТМА-935 միլիոն դոլար
2009 թվականի Մարտի 262009 թվականի Ապրիլի 8«Սոյուզ» ТМА-14«Սոյուզ» ТМА-1335 միլիոն դոլար
6Ռիչարդ Գերիոտ  ԱՄՆ
 Միացյալ Թագավորություն
2008 թվականի Հոկտեմբերի 122008 թվականի Հոկտեմբերի 24«Սոյուզ» ТМА-13«Սոյուզ» ТМА-1230 միլիոն դոլար
7Գի Լալիբերդ  Կանադա2009 թվականի Սեպտեմբերի 302009 թվականի Հոկտեմբերի 11«Սոյուզ» ТМА-16«Սոյուզ» ТМА-1535 միլիոն դոլար

Տիեզերական զբոսաշրջային ճանապարհորդության ցանկԾանոթագրություններ