Միջազգային տիեզերական կայան

Միջազգային տիեզերական կայան (ՄՏԿ), (անգլ.՝ International Space Station, ISS), որպես բազմանպատակ տիեզերական հետազոտական համալիր օգտագործվող վարվող ուղեծրային կայան։ ՄՏԿ-ն համատեղ միջազգային նախագիծ է, որին մասնակցում են 15 երկիր (Բելգիա, Բրազիլիա, Գերմանիա, Դանիա, Իսպանիա, Իտալիա, Կանադա, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Շվեյցարիա, Շվեդիա, Ճապոնիա)[1][2][3][4]։ՄՏԿ-ի կառավարումն իրականացվում է՝ ռուսական մոդուլով՝ Կորոլյովում Տիեզերական թռիչքների կառավարման կենտրոնից, ամերիկյան մոդուլով՝ Լինդոն Ջոնսոնի անվան Տիեզերական թռիչքների կառավարման կենտրոնից Հյուստոնում։ Եվրոպական «Կոլումբոս» ու ճապոնական «Կիբո» լաբորատոր մոդուլների կառավարումը ղեկավարում են Եվրոպական տիեզերական գործալալության ղեկավարության (Օբերպֆաֆֆենհոֆեն, Գերմանիա) ու Ճապոնիայի օդատիեզերական հետազոտությունների գործակալության (ք. Ցուկուբա, Ճապոնիա) կենտրոնները[5]։ Կենտրոնների միջև անցկացվում է ինֆորմացիայի ամենօրյա փոխանակում։

Միջազգային տիեզերական կայան

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ