Տոռե Անունցիատա

(Վերահղված է Տորե Աննունցիատաից)

Տոռե Անունցիատա (իտալ.՝ Torre Annunziata ), կոմունա Իտալիայում՝ Կամպանիա մարզի Նեապոլի գավառում։ Նեապոլի հարավային արվարձանն է։ Ընկած է Նեապոլի ծոցի ափին, Վեզուվի ստորոտին։

Բնակավայր
Տոռե Անունցիատա
ԴրոշԶինանշան

ԵրկիրԻտալիա Իտալիա
Մակերես7,54 կմ²
ԲԾՄ9±1 մետր
Բնակչություն40 153 մարդ (հունվարի 1, 2023)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ081
Փոստային դասիչ80058
Ավտոմոբիլային կոդNA
Պաշտոնական կայքcomune.torreannunziata.na.it
Տոռե Անունցիատա (Իտալիա)##
Տոռե Անունցիատա (Իտալիա)

Բնակչության թվաքանակը 2004 թվականի տվյալներով եղել է 48 720, 2014 թվականի տվյալներով՝ 42.868[2]: Բնակչության խտությունը կազմում է 6960 մարդ/կմ²։ Քաղաքն զբաղեցնում է 7 կմ² տարածք։ Փոստային ինդեքս՝ 80058, հեռախոսային կոդ՝ 081:

Ժողովրդագրություն

Բնակչության թվաքանակի փոփոխությունները.

Պատմություն

Քաղաքի ներկայիս տարածքում հին ժամանակներում գոյություն է ունեցել մի բնակավայր (հավանաբար Օպլոնտիս անվանումով), որը մեր թվականությունից առաջ 79 թվականին Վեզուվի ժայթքումից ավերվել է՝ մերձակայքում գտնվող Պոմպեյի ու Հերկուլանումի հետ մեկտեղ[3]։ 1970-ական թվականներին հնագետները այստեղ իրականացրած պեղումների արդյունքում հայտնաբերել են կայսրուհի Պոմպեա Սաբինայի լավ պահպանված կեցավայրը՝ Պոմպեի վիլլան, ինչպես նաև Լուցիուս Կրասոս Տերցիուսի վիլլան։ Պատմա-ճարտարապետական այդ հուշարձանները ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։

1631 թվականին Տոռե Անունցիատան մեկ անգամ ևս ոչնչացվել է Վեզուվի ժայթքումից։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոռե Անունցիատա» հոդվածին։