Ցենտ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ցենտ (այլ կիրառումներ)

Ցենտ, լայնորեն տարածված դրամական միավորի անվանում, օգտագործվում է բազմաթիվ երկրներում։ Զանազան տարադրամների մանրուն դրամն է, միշտ՝ հիմնական դրամական միավորի մեկ հարյուրերորդը։

Անվան ծագում

Հայերեն «ցենտ» բառը ուղղակի փոխառություն է ռուսերենից (ռուսերեն՝ цент - ցենտ), որն, իր հերթին, փոխառված է անգլերենից (cent - սենթ)։ Այս բառի անգլերեն և եվրոպական այլ լեզուների տարբերակների հիմքում է լատիներեն centum (ցենտում) արմատը, որը նշանակում է «հարյուր»։ Այստեղից էլ՝ ցենտ դրամի իմաստը՝ որպես մեկ հարյուրերորդ։ Դրամագիտական գրականությունում շատ հաճախ «ցենտ» տերմինն օգտագործվում է ընդհանուր առմամբ՝ որևէ դրամական միավորի մեկ հարյուրերորդ մանրուն դրամն անվանելիս, օրինակ՝ չինական յուանի «ֆեն» մանրուն դրամը հաճախ կոչվում է «ցենտ», և այլն։ Ցենտը, որպես մետաղադրամ գործածվում է մի շարք երկրներում, ամենաճանաչվածներն են ԱՄՆ դոլարի ցենտը և եվրոյի ցենտը։

Օգտագործումը

Ցենտը տարբեր երկրներում արտադրվել և շրջանառության մեջ է բաց թողվել մետաղադրամի տեսքով, բայց որոշ տեղերում՝ նաև որպես թղթադրամ։ Շատ երկրներում այն շրջանառությունից դուրս է եկել զանազան պատճառներով։

Այժմ շրջանառության մեջ գտնվող «ցենտ» դրամանիշները

(2010 թ. օգոստոսի 6-ի դրությամբ)

  • ԱՄՆ ցենտ - ԱՄՆ դոլարի 1/100
  • Արուբայի ցենտ - Արուբայի ֆլորինի 1/100
  • Ավստրալիական ցենտ - Ավստրալիական դոլարի 1/100
  • Արևելակարիբյան ցենտ - Արևելակարիբյան դոլարի 1/100
  • Բահամյան ցենտ - Բահամյան դոլարի 1/100
  • Բարբադոսի ցենտ - Բարբադոսի դոլարի 1/100
  • Բելիզի ցենտ - Բելիզի դոլարի 1/100
  • Բերմուդյան ցենտ - Բերմուդյան դոլարի 1/100
  • Գայանական ցենտ - Գայանական դոլարի 1/100
  • Եվրոպական Միության ցենտ («եվրոցենտ») - Եվրոյի 1/100
  • Զիմբաբվեի ցենտ - Զիմբաբվեի դոլարի 1/100
  • Էրիտրեական ցենտ - Էրիտրեական նակֆայի 1/100
  • Լիբերիական ցենտ - Լիբերիական դոլարի 1/100
  • Լիտվական ցենտ - Լիտվական լիտի 1/100
  • Կայմանյան կղզիների ցենտ - Կայմանյան կղզիների դոլարի 1/100
  • Կանադական ցենտ - Կանադական դոլարի 1/100
  • Կիրիբասի ցենտ - Կիրիբասի դոլարի 1/100
  • Կուկի կղզիների ցենտ - Կուկի կղզիների դոլարի 1/100
  • Հարավաֆրիկյան ցենտ - Հարավաֆրիկյան ռենդի 1/100
  • Հոնկոնգի ցենտ - Հոնկոնգի դոլարի 1/100
  • Ճամայական ցենտ - Ճամայական դոլարի 1/100
  • Մավրիկիոսի ցենտ - Մավրիկիոսի ռուփիի 1/100
  • Նամիբիական ցենտ - Նամիբիական դոլարի 1/100
  • Նիդերլանդական Անտիլյան ցենտ - Նիդերլանդական Անտիլյան գուլդենի 1/100
  • Նորզելանդական ցենտ - Նորզելանդական դոլարի 1/100
  • Շրի Լանկայի ցենտ - Շրի Լանկայի ռուփիի 1/100
  • Սեյշելյան ցենտ - Սեյշելյան ռուփիի 1/100
  • Սիեռա Լեոնեի ցենտ - Սիեռա Լեոնեի լեոնեի 1/100
  • Սինգապուրական ցենտ - Սինգապուրական դոլարի 1/100
  • Սողոմոնյան կղզիների ցենտ - Սողոմոնյան կղզիների դոլարի 1/100
  • Սվազիլենդական ցենտ - Սվազիլենդական լիլանգենիի 1/100
  • Սուրինամյան ցենտ - Սուրինամյան դոլարի 1/100
  • Տանզանիական ցենտ - Տանզանիական շիլլինգի 1/100
  • Տրինիդադ և Տոբագոյի ցենտ - Տրինիդադ և Տոբագոյի դոլարի 1/100
  • Տուվալուի ցենտ - Տուվալուի դոլարի 1/100
  • Ուգանդական ցենտ - Ուգանդական շիլլինգի 1/100
  • Քենիական ցենտ - Քենիական շիլլինգի 1/100
  • Ֆիջիական ցենտ - Ֆիջիական դոլարի 1/100

Նախկինում շրջանառության մեջ գտնվող «ցենտ» դրամանիշները

  • Արևելաաֆրիկյան ցենտ - Արևելաաֆրիկյան ֆլորինի 1/100
  • Արևելակարիբյան Տերիտորիաների ցենտ
  • Արքայազն Էդուարդի կղզու ցենտ
  • Բատավյան ցենտ- Բատավյան գուլդենի 1/100
  • Բոտսվանական ցենտ - Բոտսվանական թեբեի 1/100
  • Բրիտանական Հոնդուրասի ցենտ - Բրիտանական Հոնդուրասի դոլարի 1/100
  • Բրիտանական Վիրգինյան կղզիների ցենտ - Բրիտանական Վիրգինյան կղզիների դոլարի 1/100
  • Բրունեյի ցենտ
  • Դանիական Վեստ Ինդիայի ցենտ - Դալերի 1/100
  • Զանզիբարի ցենտ
  • Լաոսական ցենտ
  • Կիպրական ցենտ - Կիպրական ֆունտի 1/100
  • Կյուրասաոյի ցենտ - Կյուրասաոյի գուլդենի 1/100
  • Հավայան ցենտ - Հավայան դոլարի 1/100
  • Հյուսիսային Բոռնեոյի ցենտ
  • Մալայական ցենտ
  • Մալայայի և Բրիտանական Բոռնեոյի ցենտ
  • Մալթայան ցենտ - Մալթայան ֆունտի 1/100
  • Մասսաչուսեթսի ցենտ
  • Նիդերլանդական ցենտ - Նիդերլանդական գուլդենի 1/100
  • Նիդերլանդական Իստ Ինդիայի ցենտ - Նիդերլանդական Իստ Ինդիայի գուլդենի 1/100
  • Նյու Բրանսուիկի ցենտ
  • Նյուֆաունդլենդի ցենտ - Նյուֆաունդլենդի դոլարի 1/100
  • Նոր Շոտլանդիայի ցենտ
  • Պահանգի ցենտ
  • Պենանգի ցենտ - Պենանգի դոլարի 1/100
  • Ռոդեզիական ցենտ - Ռոդեզիական դոլարի 1/100
  • Սարավակյան ցենտ
  • Սթրեյթս Սեթըլմենտսի ցենտ - Սթրեյթս Սեթըլմենտսի դոլարի 1/100
  • Տրենգանուի ցենտ
  • Ցեյլոնյան ցենտ - Ցեյլոնյան ռուփիի 1/100
  • Ֆուգիո ցենտ

Աղբյուրներ

  • Chester L. Krause and Clifford Mishler. Standard Catalog of World Coins. Iola, WI. (17th Century)
  • Chester L. Krause and Clifford Mishler. Standard Catalog of World Coins. Iola, WI. (18th Century)
  • Chester L. Krause and Clifford Mishler. Standard Catalog of World Coins. Iola, WI. (19th Century), 2nd Edition
  • Chester L. Krause and Clifford Mishler. Standard Catalog of World Coins. Iola, WI. 2002 Edition (20th Century)
  • Standard Catalog of World Paper Money by Albert Pick, Iola, WI. Sixth Edition, Volume 2.

Արտաքին հղումներ

Տեսնել նաև