Ցի Բայշի

Ցի Բայշի Ա–Չ ժ ի․ Խուան (հունվարի 1, 1864(1864-01-01)[1][2][3][…], Xiangtan County, Changsha Fu - սեպտեմբերի 16, 1957(1957-09-16)[1][4][3][…], Պեկին, Չինաստան), չին նկարիչ։ Չինաստանի նկարիչների միության նախագահ (1953 թվականից)։ Վաղ շրջանում ստեղծել է միջնադարյան ավանդական տիպի դիմանկարներ, սակայն նրա տաղանդը բացահայտվել է բնանկարի, հատկապես «ծաղիկներ–թռչուններ» ժանրերում։ Գոխուա ազգային գեղանկարչության խոշորագույն վարպետ Ցի Բայշին միջնադարյան գեղարվեստական սկզբունքները հարստացրել է նոր բովանդակությամբ, դասական տիպարների ընդօրինակումից։

Ցի Բայշի
չինարեն՝ 齊白石
Դիմանկար
Ծնվել էհունվարի 1, 1864(1864-01-01)[1][2][3][…]
ԾննդավայրXiangtan County, Changsha Fu
Մահացել էսեպտեմբերի 16, 1957(1957-09-16)[1][4][3][…] (93 տարեկան)
Մահվան վայրՊեկին, Չինաստան
Քաղաքացիություն Ցին կայսրություն,  Չինաստան[5] և  Չինաստանի Հանրապետություն
ԵրկերThe Palm Tree?
Մասնագիտություննկարիչ, քաղաքական գործիչ, բանաստեղծ, գեղագիր, փորագրիչ և seal cutter
Զբաղեցրած պաշտոններԱզգային Ժողովրդական Կոնգրեսի անդամ
ԵրեխաներQi Liangyi?
 Qi Baishi Վիքիպահեստում

Ցի Բայշի․ «ճնճղուկը ճյուղի վրա», ալբոմի թերթ, թուղթ, գունավոր գոուշանցնելով բնօրինակի դիտարկման։ Պատկերելով առօրյա կյանքն ու գեղջկական կենցաղային իրեր (զամբյուղներ, եղաններ, աշտանակներ, բանջարեղեն, խեցգետիններ և այլն)՝ Ցի Բայշին իր կերպարներն օժտել է բանաստեղծականությամբ («Սկյուռ», 1930-ական թվականներ, Գուգուն թանգարան, Պեկին, «Ճտերը արմավենու մոտ», 1948, Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարան, Մոսկվա)։ Այլաբանական-երգիծական գործերում սուր ծաղրի է ենթարկել ֆեոդալ չինովնիկներին։ 1954 թվականին ստեղծել է «Հիմն խաղաղության» աշխատանքը (Գուգուն թանգարան, Պեկին)։ Եղել է նաև գեղագիր ու բանաստեղծ։ Ստացել է խաղաղության միշազգային մրցանակ (1956)[6]։

Ցի Բայշիի անունն է կրում Մերկուրի մոլորակի խառնարաններից մեկը[7][8]։

Գրականություն

  • Boorman, Howard L., and Richard C. Howard. "Ch'I Pai-Shih." Biographical Dictionary of Republician China I (1967): 302-304.
  • Chao-Wen, Wang. "An Appreciation of Chi Pai-Shih's Paintings." 126-131.
  • Tsao, Jung Ying. The Paintings of Xugu and Qi Baishi. 1st ed. Seattle and London: Far East Fine Arts Inc, 1993. 5-447.
  • Xiangtan. "Qi Baishi [Ch'I Pai-Shi;Zi Huang; Hao Baishi Laoren, Baihi Shanweng]." Grove Art Online (2007): 1-3.

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցի Բայշի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։