Փիթեր Լաքս

Փիթեր Դևիդ Լաքս (հունգ.՝ Lax Péter Dávid, անգլ.՝ Peter David Lax, մայիսի 1, 1926(1926-05-01)[1][2][3], Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն), ամերիկացի մաթեմատիկոս, 1987 թվականի Վոլֆի մրցանակի դափնեկիր։

Փիթեր Լաքս
Ծնվել էմայիսի 1, 1926(1926-05-01)[1][2][3] (97 տարեկան)
Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն
Քաղաքացիություն Հունգարիա և  ԱՄՆ
Մասնագիտությունմաթեմատիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Նյու Յորքի համալսարան, Մանհեթթենյան նախագիծ[1] և Մանհեթթենյան նախագիծ[1]
Գործունեության ոլորտմաթեմատիկական ֆիզիկայի հավասարումներ և կիրառական մաթեմատիկա[4]
Պաշտոն(ներ)տնօրեն
ԱնդամակցությունՖրանսիական գիտությունների ակադեմիա, Նորվեգիայի գիտությունների ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա[5], Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Արդյունաբերական և կիրառական մաթեմատիկայի ընկերություն[6], Ամերիկյան մաթեմատիկական ընկերություն[7][8] և The Martians?
Ալմա մատերՍթայվեսանթի անվան ավագ դպրոց (1943)[9] և Նյու Յորքի համալսարան (1949)[10]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[11]
Գիտական ղեկավարԿուրտ Ֆրիդրիխս
Եղել է գիտական ղեկավարAlexandre Chorin?[10], Ami Harten?[10], Burton Wendroff?[10], Charles Epstein?[10], Steve Alpern?[10], James (Mac) Hyman?[10], Lucien W. Neustadt?, Michael Ghil?[12][13], Gui-Qiang Chen?[10], Reuben Hersh?[10], Barbara Keyfitz?[10], Jeffrey Rauch?[10], George Logemann?[10], Gregory Beylkin?[10], Milton Halem?[10], Charles David Levermore?[10], Homer Franklin Walker?[10], Donald Aubrey Quarles, Jr.?[10], Stephanos Venakides?[10], Shlomo Engelberg?[10], Spyridon Kamvissis?[10], Susan Hahn?[10], James Moeller?[10], Peter Treuenfels?[10], Hector O. Fattorini?[10], Kennard Reed?[10], Norman Rushfield?[10], Charles I. Goldstein?[10], Julian Prince?[10], Arnold Lapidus?[10], James La Vita?[10], Melvyn Ciment?[10], Li-an Laurence Chen?[10], Gary Spencer Deem?[10], Porter Gerber?[10], Gray Jennings?[10], Donald Isaac?[10], Blair K. Swartz?[10], Carlos A. de Moura?[10], Satish Anjilvel?[10], William Goodhue?[10], Andrew Winkler?[10], Sebastian Noelle?[10], Kayyunnapara Joseph?[10], Fei-Ran Tian?[10], Brian Hayes?[10], Yahan Yang?[10], Milton Edward Rose?[10], George Pimbley?[10], Min Chen?[10], Mikhail Teytel?[10], Gideon Peyser?[10], Robert E. Kalaba?[10], Linus Foy?[10] և Yiorgos Smyrlis?[10]
Պարգևներ
Ամուսին(ներ)Աննելի Կան Լաքս[1]
 Peter Lax Վիքիպահեստում

Կենսագրություն

Փիթեր Լաքսը ծնվել է 1926 թվականին Բուդապեշտում հրեաների ընտանիքում։ Ծնողները՝ Հենրի Լաքսն ու Կլարա Քորնֆելդը, եղել են բժիշկներ։ 1941 թվականին ամբողջ ընտանիքը երկրից փախել է Նյու Յորք։ 19 տարեկանից մասնակցել է Մանհեթենյան նախագծին՝ միջուկային զենքի մշակման ծրագրին։ 1949 թվականին ստացել է Նյու Յորքի համալսարանի փիլիսոփայության դոկտորի կոչում։ Լաքսը եղել է Լոս Ալամոսի ազգային լաբորատորիայի աշխատակից, ինչպես նաև աշխատել է Կուրանտի մաթեմատիկական գիտությունների ինստիտուտում։

Լաքսի գործունեության դաշտը բազմակողմանի է. մասնավորապես այն ներառում էր ինտեգրվող համակարգերի, հարվածային ալիքի, հիդրոդինամիկայի ուսումնասիրությունը։ Նա նաև զգալի ներդրում է ունեցել սոլիտոնների տեսության զարգացման գործում։ Նրա անվան հետ են կապված այնպիսի մաթեմատիկական ձեռքբերումներ և թվային մեթոդներ, ինչպիսիք են Լաքս-Միլգրամի թեորեմը, Լաքսի համարժեքության թեորեմը, Լաքս-Ֆրիդրիխսի սխեման և Լաքս-Վենդրոֆի սխեման, Լաքսի էնտրոպիայի պայմանը և Լաքս-Լևերմորի տեսությունը, Լաքսի հավասարումը[20]։

Ընտանիք

  • Առաջին կինը (1948 թվականից) մաթեմատիկոս Անելի Կան Լաքսն է (1922, 1999 Կատովիցե, Նյու Յորք)՝ Ռիխարդ Կուրանտի աշակերտը,
    • Որդիներ՝ Ջեյմս և Ջոն։
  • Երկրորդ կինը՝ ջութակահար Լեոնորա Կուրանտ (1928-2015), մաթեմատիկոս, Կուրանտի մաթեմատիկական գիտությունների ինստիտուտի հիմնադիր Ռիխարդ Կուրանտի դուստրը և ֆիզիկոս, միջուկաբան Էռնեստ Կուրանտի քույրը։

Մրցանակներ և ճանաչում

Իր գործունեության համար Լաքսն արժանացել է բազմաթիվ մրցանակների և պարգևների։ 1970 թվականից նա եղել է ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ։ 1975 թվականին նրան շնորհվել է Նորբերտ Վիների մրցանակ։ 1986 թվականին պարգևատրվել է ԱՄՆ ազգային գիտական մեդալով, 1987 թվականին՝ Վոլֆի մրցանակով, 1992 թվականին՝ Ստիլի մրցանակով։ 2005 թվականին մաթեմատիկոսը դարձել է Աբելի մրցանակի դափնեկիր[20]։ Լաքսն աշխարհի բազմաթիվ համալսարանների պատվավոր դոկտոր է, այդ թվում՝ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի (1990 թվականից)[21]։ 2012 թվականից ամերիկյան մաթեմատիկական ընկերության իսկական անդամ է[22], 1979-1980 թվականներին եղել է նրա նախագահը։ Փիթեր Լաքսին շնորհվել է նաև 2013 թվականի Լոմոնոսովի անվան Մեծ ոսկե մեդալը[23]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փիթեր Լաքս» հոդվածին։