Փշատենի

բույսերի ցեղ
Փշատենի
Դասակարգում
Թագավորություն Բույսեր (Plantae)
ԻնֆրաթագավորությունStreptophyta
ՎերնաբաժինԲարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/ԲաժինԱնոթավոր բույսեր (Tracheophyta)
ԵնթատիպՍերմնավոր բույսեր (Spermatophytes)
ԿարգՎարդածաղկավորներ (Rosales)
ԸնտանիքՓշատազգիներ (Elaeagnaceae)
ՑեղՓշատենի (Elaeagnus)
L., 1753

Փշատենի[1] (լատին․՝ Elaeagnus), փշատազգիների ընտանիքի մշտադալար կամ տերևաթափ ծառեր կամ թփեր։

Տարածում և էկոլոգիա

Հայտնի է 50, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ փշատենի արևելյան (E. orientalis) և փշատենին եզատերև(E. angustifolia)։ Տարածված է Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է (ստորին լեռնային գոտուց մինչև միջին լեռնայինը) գետերի և առուների ափերին, խոնավ վայրերում, տարբեր տիպի հողերում և այլն։ Աճում է նաև Ճապոնիայում, Չինաստանում և Եվրոպայում։

Պտուղը

Կենսաբանական նկարագիր

Ծառի բարձրությունը մինչև 10 մ Է, կեղևը՝ կարմրադարչնավուն, փայլուն, ընձյուղները՝ սպիտակ-արծաթափայլ։ Տերևները գծաձև են, նշտարաձև, էլիպսաևշտարաձև կամ նեղ ձվաձև, ամբողջաեզր, հերթադիր։ Ծաղիկները ողկուզանման են, տերևանութային կամ մեկական, երկսեռ կամ միասեռ, արտաքինից՝ արծաթավուն, ներսից՝ դեղնանարնջագույն, բուրավետ։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը կորիզապտուղ է, մանր (5-10 գ), երկարավուն, գլանաձև, մաշկը՝ բարակ, թղթանման, փայլուն, դարչնագույն, շագանակագույն կամ վառ կարմիր։

Կիրառություն և նշանակություն

Պտղամիսը սպիտակադեղնավուն է, չոր, փշրվող, ալրանման, քաղցր, հաճելի համով։ Պտուղները պարունակում են շաքարներ, սպիտակուցներ, վիտամիններ, աղաղանյութեր, օրգանական թթուներ։ Ունեն բուժիչ և սննդարար հատկություններ, օգտագործում են ստամոքսաղիքային հիվանդությունների ժամանակ։ Ծաղիկներից ստացվող յուղն օգտագործվում է օծանելիքի արտադրության մեջ։ Հողի նկատմամբ պահանջկոտ չէ։ Չորադիմացկուն, աղադիմացկուն և ցրտադիմացկուն է։ Երկարակյաց է։ Բազմանում է կտրոններով։ Գեղազարդիչ է և մեղրատու։ Փշատենու երկու տեսակն էլ գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Դասակարգում

Տաքսոնոմիա

Այս դասը մտնում է փշատազգիների (Elaeagnaceae) ընտանիքի և վարդածաղկավորների (Rosales) կարգի մեջ։


 ևս 8 ընտանիք (համաձայն APG II Համակարգի) 50-70 տեսակ 
     
 կարգ Վարդածաղկավորներ  դաս Փշատենի  f1
        
 բաժին Ծաղկավոր բույսեր կամ Ծածկասերմեր  ընտանիք Փշատենիներ  e2  
       
 ավելի շատ 44 կարգի ծաղկավոր բույսեր'
(համաձայնAPG II Համակարգի)
 ևս 2 դաս f2
   

Տեսակներ

Դասը ընդգրկում է 20-70 տեսակ

  • Elaeagnus angustata (Rehd.) C.Y.Chang
  • Elaeagnus angustifolia
  • Elaeagnus argyi Levl.
  • Elaeagnus bambusetorum Hand.-Mazz.
  • Elaeagnus bockii Diels
  • Elaeagnus cinnamomifolia W.K.Hu H.F.Chow
  • Elaeagnus commutata Bernh.
  • Elaeagnus conferta Roxb.
  • Elaeagnus courtoisi Belval
  • Elaeagnus davidii Franch.
  • Elaeagnus delavayi Lecomte
  • Elaeagnus difficilis Serv.
  • Elaeagnus formosana Nakai
  • Elaeagnus glabra Thunb.
  • Elaeagnus gonyanthes Benth.
  • Elaeagnus griffithii Serv.
  • Elaeagnus grijsii Hance
  • Elaeagnus guizhouensis C.Y.Chang
  • Elaeagnus henryi Warb.
  • Elaeagnus jiangxiensis C.Y.Chang
  • Elaeagnus jingdonensis C.Y.Chang
  • Elaeagnus kanaii Momily.
  • Elaeagnus lanceolata Warb.
  • Elaeagnus lanpingensis C.Y.Chang
  • Elaeagnus latifolia
  • Elaeagnus liuzhouensis C.Y.Chang
  • Elaeagnus longiloba C.Y.Chang
  • Elaeagnus loureirii Champ.
  • Elaeagnus luoxiangensis C.Y.Chang
  • Elaeagnus luxiensis C.Y.Chang
  • Elaeagnus macrantha Rehd.
  • Elaeagnus macrophylla Thunb.
  • Elaeagnus magna Rehd.
  • Elaeagnus micrantha C.Y.Chang
  • Elaeagnus mollis Diels
  • Elaeagnus morrisonensis Hayata
  • Elaeagnus multiflora Thunb.
  • Elaeagnus nanchuanensis C.Y.Chang
  • Elaeagnus obovata H.L.Li
  • Elaeagnus obtusa C.Y.Chang
  • Elaeagnus oldhami Maxim.
  • Elaeagnus ovata Serv.
  • Elaeagnus oxycarpa Schltdl.
  • Elaeagnus pallidiflora C.Y.Chang
  • Elaeagnus parvifolia Wallich Royle
  • Elaeagnus pauciflora C.Y.Chang
  • Elaeagnus philippinensis Perrott.
  • Elaeagnus pilostyla C.Y.Chang
  • Elaeagnus pingnanensis C.Y.Chang
  • Elaeagnus pungens Thunb.
  • Elaeagnus pyriformis Hook.f.
  • Elaeagnus retrostyla C.Y.Chang
  • Elaeagnus sarmentosa Rehd.
  • Elaeagnus schlechtendalii Serv.
  • Elaeagnus stellipila Rehd.
  • Elaeagnus taliensis C.Y.Chang
  • Elaeagnus thunbergii Serv.
  • Elaeagnus tonkinensis Serv.
  • Elaeagnus triflora Roxb.
  • Elaeagnus tubiflora C.Y.Chang
  • Elaeagnus tutcheri Dunn
  • Elaeagnus umbellata Thunb.
  • Elaeagnus viridis Serv.
  • Elaeagnus wenshanensis C.Y.Chang
  • Elaeagnus wilsonii H.L.Li
  • Elaeagnus wushanensis C.Y.Chang
  • Elaeagnus xichouensis C.Y.Chang
  • Elaeagnus xizangensis C.Y.Chang

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Лох на сайте USDA NRCS(անգլ.)
  • Лох в Биологическом энциклопедическом словаре
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փշատենի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փշատենի» հոդվածին։