Քեյ Բեյլի Հաթչիսոն

ամերիկացի քաղաքական գործիչ

Քեյ Բեյլի Հաթչիսոն (անգլ.՝ Kay Bailey Hutchison, ի ծնե Քեթրին Էն Բեյլի, Kathryn Ann Bailey, հուլիսի 22, 1943(1943-07-22)[2], Գալվեսթոն, Տեխաս, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ 2017 թվականի օգոստոսի 28-ից։ 1993-2013 թվականներին ԱՄՆ սենատոր Տեխաս նահանգից, Հանրապետական կուսակցության անդամ։

Քեյ Բեյլի Հաթչիսոն
 
Կուսակցություն՝ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝Օսթինի տեխասյան համալսարան, տարրական դպրոց[1], Տեխասի համալսարանի իրավաբանական դպրոց (1967)[1] և La Marque High School?
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ, լրագրող, բանկիր, փաստաբան, դիվանագետ և գործարար
Ծննդյան օրհուլիսի 22, 1943(1943-07-22)[2] (80 տարեկան)
ԾննդավայրԳալվեսթոն, Տեխաս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԱմուսինՌեյ Հաթչիսոն
 
Պարգևներ

Կենսագրություն

Քեյ Բեյլի Հաթչիսոնը ծնվել է 1943 թվականի հուլիսի 22-ին Գալվեստոնում[3]։ Ավարտել է Լա Մարկ քաղաքի դպրոցը, այնուհետև սովորել է Օստինի Տեխասի համալսարանում՝ այն ավարտելով 1967 թվականին[3]։

1972-1976 թվականներին եղել է Տեխասի Ներկայացուցիչների պալատի անդամ, 1976-1978 թվականներին՝ տրանսպորտի անվտանգության ազգային խորհրդի փոխնախագահ[3]։ 1982 թվականին մասնակցել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ Տեխասի 3-րդ շրջանի (գտնվում է Դալասում) ընտրություններին, սակայն սկզբնական ընտրություններում պարտվել է Սթիվ Բարթլեթին (Steve Bartlett): 1990 թվականից մինչև 1993 թվականը եղել է Տեխասի գանձապետ (անգլ.՝ Texas State Treasurer)[3]։

1993 թվականին ազատվել է ԱՄՆ-ի սենատորի պաշտոնից, քանի որ նախկին սենատոր Լոյդ Բենթսենն ընդունել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը։ Բենթսենի փոխարեն ժամանակավորապես նշանակվել է դեմոկրատ Ռոբերտ Քրյուգերը, սակայն պահանջվում էր ընտրությունները հաստատել, թե ով է լինելու սենատորը մինչև Բենթսենի ժամկետի ավարտը մնացած ժամանակի համար։

Այդ արտահերթ ընտրությունները (անգլ.՝ United States Senate special election in Texas) կայացել են 1993 թվականի հունիսի 6-ին, և թեկնածուներն են եղել Ռոբերտ Քրյուգերը (Դեմոկրատներից) և Քեյ Բեյլի Հաթչիսոնը (Հանրապետականներից)։ Հաթչիսոնը հաղթել է՝ հավաքելով ընտրողների ձայների 67,34 %-ը[4]։ Այսպիսով, նա դարձել Է ԱՄՆ-ի Սենատում Տեխասը ներկայացնող առաջին կինը, և 1993 թվականի հունիսի 14-ից սկսել է իր աշխատանքը որպես ԱՄՆ-ի սենատոր Տեխաս նահանգից[5]։

Հաթչիսոնն այդ պաշտոնում վերընտրվել է 1994, 2000 և 2006 թվականներին[3]։ 2012 թվականի ընտրություններին նա չի մասնակցել։ Նրա փոխարեն ընտրվել է Թեդ Քրուզը[6], ինչպես նաև Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը, որը պաշտոնապես սենատոր է դարձել 2013 թվականի հունվարի 3-ից։

2013 թվականի փետրվարից Քեյ Բեյլի Հաթչիսոնն աշխատել է որպես ավագ փաստաբան (անգլ.՝ senior counsel) Դալասի Bracewell & Giuliani իրավաբանական ընկերությունում[7]։

Ընտանիք

Քեյ Բեյլի Հաթչիսոնն երկրորդ անգամ ամուսնացել է 1982 թվականին Դալասի դատախազ և քաղաքական գործիչ Ռեյ Հաթչիսոնի (Ray Hutchison) հետ[8]։

Քեյ Բեյլին և Ռեյ Հաթչիսոնը ունեն երկու երեխա՝ Հյուսթոն Թեյլորը (որդի) և Քեթրին Բեյլին (դուստր)[9]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեյ Բեյլի Հաթչիսոն» հոդվածին։