Քենդիս Բերգեն
Քենդիս Փաթրիշա Բերգեն (անգլ.՝ Candice Patricia Bergen, մայիսի 9, 1946[1][1][2][…], Բևերլի Հիլզ, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]), հեռուստատեսության և կինոյի ամերիկացի դերասանուհի[4], լուսանկարիչ, ֆոտոմոդել, գրող[5]։ Լայն ճանաչում ու համբավ է ձեռք բերել հատկապես «Մրֆի Բրաուն» և «Բոստոնի իրավաբանները» սերիալներում տպավորիչ դերակատարումներով հանդես գալու շնորհիվ։ Ընդ որում՝ Մրֆի Բրաունի կերպարը մարմնավորելու համար արժանացել է երկու «Ոսկե գլոբուս» և հինգ «Էմմի» մրցանակի։ Հիշատակության են արժանի նրա դերակատարումները նաև «Սկսել սկզբից» և «Գանդի» ֆիլմերում[6], որոնցից առաջինի համար առաջադրվել է «Օսկար», երկրորդի համար՝ BAFTA կինոմրցանակի։
Դերասանական կրթության Քենդիսին տվել է նրա մայրը՝ նախկին ֆոտոմոդել Ֆրենսիս Բերգենը։ Քենդիսը սովորել է լեզուներ և ֆոտոլրագրություն Վաշինգտոնում, այնուհետև Փենսիլվանիայում և Շվեյցարիայում։ 1980 թ-ին ամուսնացել է ֆրանսիացի ռեժիսոր Լուի Մալի հետ։ Բերգենը լավ տիրապետում է ֆրանսերենին և իսպաներենին։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քենդիս Բերգեն» հոդվածին։ |