Քենի Տետե

Քենի Տետե (հոլ.՝ Kenny Tete, հոկտեմբերի 9, 1995(1995-10-09)[1][2], Ամստերդամ, Նիդերլանդներ), հոլանդացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Օլիմպիկ Լիոնի և Հոլանդիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է աջ պաշտպանի դիրքում[3]։

Քենի Տետե
Kenny Tete
Տետեն Նիդերլանդների հավաքականի կազմում 2016 թվականին
Անձնական տվյալներ
ՔաղաքացիությունըՆիդերլանդներ Նիդերլանդներ
Մոզամբիկ Մոզամբիկ
Ծննդյան ամսաթիվհոկտեմբերի 9, 1995(1995-10-09)[1][2] (28 տարեկան)
ԾննդավայրԱմստերդամ, Նիդերլանդներ
Հասակ180 սմ
Քաշ71 կգ
Դիրքաջ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբՖրանսիա Օլիմպիկ Լիոն
Համար23
Պատանեկան կարիերա
Նիդերլանդներ ԴՎՍ
Նիդերլանդներ Զեբյուրգիա
2005-2013Նիդերլանդներ Այաքս
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ (գոլ)
2013-2017Նիդերլանդներ Այաքս31(0)
2017-ներկաՖրանսիա Օլիմպիկ Լիոն21(1)
Ազգային հավաքական
2011-2012Նիդերլանդներ Նիդերլանդներ Մ175(0)
2013-2014Նիդերլանդներ Նիդերլանդներ Մ194(0)
2014Նիդերլանդներ Նիդերլանդներ Մ202(0)
2015-2016Նիդերլանդներ Նիդերլանդներ Մ213(0)
2015-ներկաՆիդերլանդներ Նիդերլանդներ8(0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մարտի 25-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ մարտի 25-ի, 2018

Ակումբային կարիերա

Այաքս

Տետեն Այաքսի ակադեմիայի սան է։ Իր առաջին պրոֆեսինոալ պայմանագիրը կնքել է 2012 թվականի հուլիսի 20-ին։ 2014 թվականին տեղափոխվել է ակումբի առաջին թիմ։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Տետեն նշեց 2015 թվականի փետրվարի 5-ին՝ ԱԶ Ալկմարի դեմ խաղում[4]։ Իր առաջին պրոֆեսիոնալ գոլը խփեց 2016 թվականի նոյեմբերի 24-ին՝ Պանատինաիկոսի դեմ խաղում[5][6]։ Այաքսի կազմում Տետեն անցկացրեց 55 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։

Օլիմպիկ Լիոն

2017 թվականի հուլիսի 10-ին Տետեն տեղափոխվեց Օլիմպիկ Լիոն 3 միլիոն եվրոյի դիմաց[7][8]։ Իր դեբյուտը Լիոնի կազմում նշեց 2017 թվականի օգոստոսի 5-ին՝ Ստրասբուրգի դեմ խաղում[9]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 19-ին՝ Բորդոյի դեմ խաղում[10]։

Միջազգային կարիերա

Տետեն հանդես է եկել Նիդերլանդների երիտասարդական հավաքականների կազմում։ Նիդերլանդների ազգային հավաքական առաջին անգամ հրավիրվել է 2015 թվականի օգոստոսին[11]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց 2015 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Ղազախստանի դեմ խաղում[12]։

Կարիերայի վիճակագրություն

Ակումբային վիճակագրություն

2018 թվականի մարտի 25-ի դրությամբ[13]

ԱկումբՄրցաշրջանԱռաջնությունԳավաթԵվրոպաԱյլԸնդհանուր
ԴիվիզիոնԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Այաքս2013–14Էրեդիվիզի00000000
2014–1550000050
2015–162101090310
2016–175030111190
Ընդհանուր31040201551
Օլիմպիկ Լիոն2017–18Լիգա 1211404010301
Կարիերայի ընդհանուր5218024110852

Միջազգային վիճակագրություն

2018 թվականի մարտի 25-ի դրությամբ[13]

Նիդերլանդներ
ՏարիԽաղերԳոլեր
201520
201620
201740
Ընդհանուր80

Նվաճումներ

Ակումբային

Այաքս

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քենի Տետե» հոդվածին։