Քերեմ Աքթյուրքօղլու

Քերեմ Աքթյուրքօղլու (թուրքերեն՝ Muhammed Kerem Aktürkoğlu, հոկտեմբերի 21, 1998(1998-10-21)[1], Իզմիթ, Թուրքիա[2]), թուրք ֆուտբոլիստ, «Գալաթասարայ» ակումբի և Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան, Եվրոպայի 2020 թվականի առաջնության մասնակից։

Քերեմ Աքթյուրքօղլու
Քաղաքացիությունը Թուրքիա
Ծննդյան ամսաթիվհոկտեմբերի 21, 1998(1998-10-21)[1] (25 տարեկան)
ԾննդավայրԻզմիթ, Թուրքիա[2]
Հասակ1,73 մետր
Դիրքwinger

Ակումբային կարիերա

Եղել է «Գելջուկսպոր», «Հիսարեյնսպոր» և «Իստանբուլ Բաշակշեհիր» ակումբների սան։ 2015 թվականին ընդգրկվել է վերջինիս հիմնական կազմում։ Խաղային պրակտիկա ձեռք բերելու համար թուրք ֆուտբոլիստը երրորդ լիգայից վարձավճարով տեղափոխվել է «Բոդրումսպոր»։ 2017 թվականին նա պայմանագիր է կնքել «Կարաչաբեյ Բելեդիեսպոր» ակումբի հետ։

2019 թվականի ամռանը Քերեմ Աքթյուրքօղլուն տեղափոխվել է «Էրզինջանսպոր»։ Սեպտեմբերի 1-ին «Սերիկ Բելեդիեսփորի» դեմ խաղում նա նշել է նորամուտը նոր թիմում[3][4]։ 15 օր անց «Սիլիվրիսպորի» դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը։ 2020 թվականի հուլիսի 21-ին «Արտվին Հոպասփորի» դեմ խաղում նա դարձել է հեթ-տրիկի հեղինակ[5]։ Մրցաշրջանի ավարտին Քերեմ Աքթյուրքօղլուն ճանաչվել է առաջնության լավագույն ռմբարկու։

2020 թվականին նա տեղափոխվել է «Գալաթասարայ»[6]։ Նոյեմբերի 23-ին «Կայսերիսպորի» դեմ խաղում նա նշել է իր նորամուտը Թուրքիայի ֆուտբոլի առաջնությունում[7]։ Դեկտեմբերի 5-ին «Հաթայսպորի» դեմ խաղում Կերեմը խփել «Գալաթասարայի» կազմում իր առաջին գոլը[8]։ 2021 թվականի հոկտեմբերի 21-ին ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի խաղում նա գրավել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» դարպասը[9]։

Միջազգային կարիերա

2021 թվականի մայիսի 27-ին Ադրբեջանի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում Քերեմ Աքթյուրքօղլուն իր նորամուտն է նշել Թուրքիայի ազգային հավաքականի կազմում[10]։ Նույն թվականին նա մասնակցել է հետաձգված Եվրոպայի առաջնությանը։ 2021 թվականի հոկտեմբերի 8-ին 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական խաղում Նորվեգիայի դեմ խաղում Կերեմը խփել է իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում[11]։

Ծանոթագրություններ