Քրիս Բրաուն

Քրիստոֆեր Մորիս «Քրիս» Բրաուն (անգլ.՝ Christopher Maurice "Chris" Brown, մայիսի 5, 1989(1989-05-05)[4][5][3][…], Tappahannock, Վիրջինիա, ԱՄՆ[6]), ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ, ռեփեր, պարող և դերասան։ Դեռ մանկուց ներգրավված է եղել եկեղեցական երգչախմբում և մասնակցել է տարբեր տաղանդների շոուների։ 2004 թվականին Jive Records ձայնագրման լեյբլի հետ պայմանագիր կնքելուց հետո, հաջորդ տարվա նոյեմբերի 29-ին թողարկում է իր դեբյուտային՝ «Chris Brown» կոչվող ստուդիական ալբոմը։ Այն Billboard 200 հիթ շքերթում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, և առաջին շաբաթում ունեցել է 154,000 օրինակի վաճառք[7]։ Քրիսի դեբյուտային՝ «Run It!» սինգլը գլխավորում է Billboard Hot 100 հիթ շքերթը, և նրան դարձնում է այն շատ քիչ կատարողներից մեկը, ով իր դեբյուտային սինգլով գլխավորել է այդ հիթ շքերթը։ 2007 թվականի նոյեմբերի 6-ին նա թողարկում է իր «Exclusive» կոչվող երկրորդ ստուդիական ալբոմը, որը Billboard 200-ում 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում և առաջին շաբաթում վաճառվում է 294,000 օրինակով[8]։ Ալբոմի գլխավոր՝ «Kiss Kiss» սինգլը, նույնպես գլխավորում է Billboard Hot 100 հիթ շքերթը։

Քրիս Բրաուն
Քրիս Բրաունը 2012 թվականի ապրիլին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունChris Brown
Ի ծնե անունՔրիստոֆեր Մորիս Բրաուն
Նաև հայտնի է որպեսԲրիզի (Breezy)
Ծնվել էմայիսի 5, 1989 (34 տարեկան)
Տապահանոկ, Վիրջինիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Երկիր ԱՄՆ[1][2][3][…]
ԺանրերR&B, փոփ, հիփ հոփ, պարային
ՄասնագիտությունԵրգիչ, երգերի հեղինակ, ռեփեր, պարող, դերասան
Երգչաձայնտենոր
Գործիքներվոկալ
Գործունեություն2005-ներկա
ԼեյբլChris Brown Entertainment, Jive Records, Zomba Label Group, RCA Records
ԿրթությունEssex High School?
ԿապվածՌիհաննա, Թայգա, Թրեյ Սոնգզ, Քիդ Ինկ, Բիգ Շոն, The Game, Քևին Մակքոլ, Լիլ Ուեյն, Թի Փեյն, Ար Քելլի, Ջուլզ Սանտանա, Busta Rhymes, Bow Wow
Պարգևներ
Կայքchrisbrownworld.com
 Chris Brown (entertainer) Վիքիպահեստում

2009 թվականին Քրիս Բրաունը լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվեց այն բանից հետո, երբ ծեծի էր ենթարկել իր նախկին ընկերուհուն՝ Ռիհաննային, որից հետո մի քանի տարի նա հսկողության տակ էր։ 2009-ի դեկտեմբերի 7-ին Քրիսը թողարկում է իր երրորդ ստուդիական ալբոմը, որը կոչվում է «Graffiti»: Ալբոմը իր առաջին շաբաթում 102,000 օրինակի վաճառք է ունենում, և Billboard 200-ում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։ 2011 թվականի մարտ 18-ին նա թողարկում է իր «F.A.M.E.» անվանումը կրող չորրորդ ստուդիական ալբոմը, որը միանգամից գլխավորում է Billboard 200 հիթ շքերթը, և առաջին շաբաթում գրանցում է 270,000 օրինակի վաճառք[9]։ Ալբոմը նաև Գրեմմիի 54-րդ մրցանակաբաշխությունում ստանում է «Լավագույն R&B ալբոմ» մրցանակը, որը նաև դառնում է Քրիսի առաջին Գրեմմին։ Նրա թվով հինգերորդ՝ «Fortune» կոչվող ստուդիական ալբոմը թողարկվում է 2012հունիսի 29-ին։ Չնայած ալբոմը հիմնականում բասացական կարծիքների է արժանացել երաժշտական քննատաների կողմից, սակայն այն գլխավորել է Billboard 200 հիթ շքերթը[10]։ Իր վեցերորդ ստուդիական ալբոմը, որը կոչվում է «X», Քրիս Բրաունը թողարկել է 2014 թվականի սեպտեմբերի 12-ին։ Ալբոմը Billboard 200 ալբոմներ հիթ շքերթ է մտել 2-րդ հորիզոնականով և առաջին շաբաթում գրանցել է 146,000 օրինակի վաճառք։

Վաղ կյանք

Քրիստոֆեր Մորիս Բրաունը ծնվել է 1989 թվականի մայիսի 5-ին Վիրջինիա նահանգի Տապահանոկ քաղաքում[11], Քլինթոն Բրաունի և Ջոյս Հոկինսի ընտանիքում[12]։ Նա ունի մեկ ավագ քույր[13]։ Քրիսը երգել սկսել է եկեղեցական երգչախմբում[14], իսկ ավելի երիտասարդ տարիքում ինքնուրույն սովորել է պարել[15]։

Անձնական կյանք

Չնայած Քրիս Բրաունը և բարբադոսցի երգչուհի Ռիհաննան ընկերներ են դարձել 2005 թվականից, սակայն նրանց ռոմանտիկ հարաբերությունները սկսվել են 2008 թվականին։ Նրանք առաջին անգամ բաժանվել են 2009 թվականին, երբ Քրիսը բռնություն է կատարում նրա նկատմամբ[16]։ 2011 թվականին նա սկսում է հանդիպել մոդել Կարուչի Թրենի հետ, սակայն 2012-ի հոկտեմբերին Քրիսը հայտարարում է, որ իրենք վերջ են դրել իրենց հարաբերություններին, քանի որ դեռ զգացմունքներ ունի Ռիհաննայի նկատմամբ և չի ցանկանում ցավ պատճառել Կարուչիին[17]։ Այդ հայտարարությունից հետո նա նաև հրապարակում է մի տեսանյութ, որում մտածում է, թե արդյոք հնարավոր է սիրել երկու մարդու միաժամանակ, քանի որ այդպիսի զգացում ունի[18]։ 2013 թվականի հունվարին Ռիհաննան հայտարարում է, որ ինքը և Քրիսը կրկին միասին են[19][20], սակայն նույն տարվա մայիսին հայտնի է դառնում, որ նրանք կրկին բաժանվել են[21]։

2015 թվականին ծնվում է Քրիս Բրաունի և Կարուչի Թրենի դուստրը՝ Ռոյալթին[22][23]։

Սկավառակագրություն

Ստուդիական ալբոմներ

ԱնվանումԱլբոմի մանրամասներ
«Chris Brown»
«Exclusive»
  • Թողարկված։ Նոյեմբերի 6, 2007
  • Լեյբլ։ Jive Records
  • Ֆորմատներ։ CD, թվային ներբեռնում
«Graffiti»
  • Թողարկված։ Դեկտեմբերի 7, 2009
  • Լեյբլ։ Jive Records
  • Ֆորմատներ։ CD, թվային ներբեռնում
«F.A.M.E.»
  • Թողարկված։ Մարտի 18, 2011
  • Լեյբլ։ Jive Records
  • Ֆորմատներ։ CD, թվային ներբեռնում
«Fortune»
  • Թողարկված։ Հունիսի 29, 2012
  • Լեյբլ։ RCA Records
  • Ֆորմատներ։ CD, թվային ներբեռնում
«X»
  • Թողարկված։ Սեպտեմբերի 12, 2014
  • Լեյբլ։ RCA Records
  • Ֆորմատներ։ CD, թվային ներբեռնում
«Royality»
  • Թողարկված։ Դեկտեմբերի 18, 2015
  • Լեյբլ։ RCA Records
  • Ֆորմատներ։ CD, թվային ներբեռնում

Համատեղ ալբոմներ

ԱնվանումԱլբոմի մանրամասներ
«Fan of a Fan: The Album»
(Թայգայի հետ)
  • Թողարկված։ Փետրվարի 24, 2015
  • Լեյբլ։ RCA Records
  • Ֆորմատներ։ CD, թվային ներբեռնում

Մինի ալբոմներ

ԱնվանումԱլբոմի մանրամասներ
«Royalty International – EP»
  • Թողարկված։ Դեկտեմբերի 25, 2015
  • Լեյբլ։ RCA Records, Chris Brown Entertainment
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում

Միքսթեյպներ

ԱնվանումԱլբոմի մանրամասներ
«In My Zone (Rhythm & Streets)»
  • Թողարկված։ Փետրվարի 14, 2010
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում
«Fan of a Fan»
(Թայգայի հետ)
  • Թողարկված։ Մայիսի 16, 2010
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում
«In My Zone 2»
  • Թողարկված։ Նոյեմբերի 26, 2010
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում
«Boy in Detention»
  • Թողարկված։ Օգոստոսի 5, 2011
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում
«X Files»
  • Թողարկված։ Նոյեմբերի 19, 2013
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում
«Before the Party»
  • Թողարկված։ Նոյեմբերի 27, 2015
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում
«Before the Trap: Nights in Tarzana»
  • Թողարկված։ Ապրիլի 29, 2016
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում
«Attack the Block»
(OHB-ի և Section Boyz-ի հետ)
  • Թողարկված։ Հոկտեմբերի 28, 2016
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիս Բրաուն» հոդվածին։