Քրիս Ֆրում

Քրիստոֆեր (Քրիս) Ֆրում (անգլ.՝ Christopher "Chris" Froome), բրիտանացի պրոֆեսիոնալ ճանապարհային հեծանվորդ, Team Sky խմբի անդամ։ Քառակի չեմպիոն «Տուր դը Ֆրանս»-ի ընդհանուր դասակարգման մեջ (2013,2015,2016,2017)։ Կրկնակի բրոնզե մեդալակիր Օլիմպիական խաղերի անհատական մրցաշարում (2012, 2016)։ Ծնվել է Քենիայում, պատանի հասակում ծնողների հետ տեղափոխվել է Հարավաֆրիկյան Հանրապետություն, իսկ 2008 թվականին ստացել է բրիտանական քաղաքացիություն և այս ամենի հետ մեկտեղ հանդես է եկել Մեծ Բրիտանիայի դրոշի տակ։ Նա առաջին բնիկ աֆրիկացին է, ով հասել է մինչև Գրանդ տուր և հաղթել Տուր դը Ֆրանս 2013, 2015, 2016 և 2017 թվականների մրցարշավերը։

Քրիս Ֆրում
անգլ.՝ Chris Froome
Անձնական տվյալներ
Ամբողջական անունՔրիստոֆեր Ֆրում
Քաղաքացիություն Քենիա[1] և  Միացյալ Թագավորություն[2][3]
ՄականունՖրումմի (անգլ.՝ Froomey)
Ծննդյան ամսաթիվմայիսի 20, 1985(1985-05-20)[4][5][6][…] (38 տարեկան)
ԾննդավայրՔենիա
Հասակ186 սմ
Քաշ69 կգ
Ներկա թիմԿաղապար:Ct
Սիրողական թիմSuper C Academy
Hi-Q Super Academy
Հիմնական հաղթանակներ38

Գործունեություն

Առաջին անգամ միջազգային խաղասպարեզում Ֆրումը հանդես է եկել 2006 թվականին, երբ Քենիայի հավաքականում մասնակցել է աշխարհի առաջնությանը U23 բարձր տարիքային խմբում։ Խմբային մրցաշարում նա դարձել է 45-րդը, իսկ վերջնականը ավարտել է 36-րդ հորիզոնականում։ 2007 թվականին Քրիսը ստորագրում է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը հարավաֆրիկյան «Konica Minolta» խմբի հետ։ Այդ խմբի կազմում Ֆրումը տանում է իր առաջին երկու հաղթանակները․ հաղթում է Giro delle Regioni-ի 5-րդ փուլը և Ճապոնիայի տուրի 6-րդ փուլը։

Այդ հաջողությունները աննկատ չեն մնում, և 2008 թ.-ին Քրիսը տեղափոխվում է Եվրոպա, «Barloworld» բրիտանական խումբ։ Այս խմբում Ֆրումը զբաղեցնում է 2-րդ տեղը Հարավաֆրիկյան Հանրապետության Giro del Capo-ի բազմօրյա մրցաշարի հաշվում և առաջինը մեկնարկում է Տուր դը Ֆրանս 2008-ը, որը ավարտում է 61-րդ հորիզոնականում։ Հաջորդ տարի Ջիրո դ'Իտալիա 2009-ում նա զբաղեցնում է 35-րդ տեղը։ 2009 թվականի սեմպտեմբերին բրիտանացին հայտարարում է նոր բրիտանական «Team Sky» խումբ անցնելու մասին։

Այդ խմբում սկզբանական շրջանում  Tour du Haut Var-ում Ֆրումը ընդհանուր հաշվում զբաղեցնում է 9-րդ տեղը։ Բացի դրանից Ֆրումը Բրիտանիայի առաջնությունում զբաղեցնում է 2-րդ տեղը՝ զիջելով միայն իր թիմակից Բրեդլի Ուիգինիսին։ Մեծ Բրիտանիայի խմբի կազմում Ֆրումը մասնակցում է Համագործակցության խաղերին և առանձին մեկնարկի մրցաշարում զբաղեցնում է 5-րդ տեղը՝ զիջելով ընդամենը 2 րոպե Դեյվիդ Միլլարիին։

2011 թ․ առաջին կեսը, թվում էր, այդքան էլ հաջող չէ Ֆրումի համար, սակայն նա կտրուկ հաջողության է հասնում իսպանական Վուելտա մրցաշարում։ Առաջին շաբաթվա փուլերում Քրիսը 30-րդ հորիզոնականից չէր իջնում, իսկ 9-րդ փուլում լեռնային վերջնախաղում Կավատիլիայի վերելքում դառնում է 5-րդը։ Մեկ օր անց, առանձին մեկնարկում Ֆրումը զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը՝ պարտվելով միայն Թոնի Մարտինին։ Այդ հաջողության արդյունքում Ֆրումը դառնում է իսպանական սուպերբազմօրյա մրցաշարի ընդհանուր հաշվի առաջնրդը։ Կարմիր առաջնորդական շապիկը Ֆրումը իր ուսերին կրում է մեկ ամբողջ օր, հաղթում է 17-րդ փուլում՝ Պենյա-Կաբարգայի վերելքին բառացիորեն խլելով հաղթանակը գլխավոր մրցակից Խուան Խոսե Կոբոյից։ Արդյունքում Վուելտա 2011-ում Ֆրումը զբաղեցնում է 2-րդ տեղը՝ զիջելով Խուան Խոսե Կոբոյին GEOX-ից 13 վայրկյանով։

Տուր դը Ֆրանս 2012-ում ևս զբաղեցնում է 2-րդ տեղը՝ պարտվելով միայն իր կապիտան Բրեդլի Ուիգինիսին։ 2012թ․ օլիմպիական խաղերում անհատական մրցաշարում Քրիսը դառնում է 3-րդը։

Իր առաջին հաղթանակը Քրիսը տանում է Տուր դը Ֆրանս 2013-ում, սակայն հաջորդ տարի, Տուր դը Ֆրանս 2014-ում անցնում է դիստանցիան։ Դրանից հետո, Քրիսը հաղթում է Տուր դը Ֆրանս 2015, 2016, 2017-ը ընդհանուր դասակարգման մեջ։

Ձեռքբերումներ

2011
  • 2-րդ տեղ Իսպանիայի Վուելտաում — Ընդհանուր դասակարգում
  • 3-րդ տեղ Պեկինի տուրում — Ընդհանուր դասակարգում
2012
  • 4-րդ տեղ Կրիտերիում Դոֆինեում — Ընդհանուր դասակարցում
  • 2-րդ տեղ Տուր դը Ֆրանսում — Ընդհանուր դասակարգում
    • 1-ը 7-րդ փուլում
  • 4-րդ տեղ Իսպանիայի Վուելտաում — Ընդհանուր դասակարգում
  • 3-րդ տեղ Օլիմպիկական խաղեր 2012 — Ճանապարհային առանձին մրցաշար (տղամարդկանց)|ITT
  • 7-րդ տեղ Աշխարհի տուր UCIում
2013
  • 1-ը Օմանի տուրում — Ընդհանուր դասկարգում
    • 1-ը  — Միավորային դասակարգում
    • 1-ը 5-րդ փուլում
  • 2-րդը Տիրենո Ադրիատիկոում — Ընդհանուր դասակարգում
    • 1-ը 4-րդ փուլում
  • 1-ը Ինտերնացիոնալ Կրիտերիումում — Ընդհանուր դասակարգում
    • 1-ը 3-րդ փուլում
  • 1-й Ռոմանդայի տուրում — Ընդհանուր դասկարգում
    • 1-ը — սկզբնական
  • 1-ը Կրիտերիում Դոֆինաում — Ընդհանուր դասակարգում
    • 1-ը 5-րդ փուլում
  • 1-ը Տուր դը Ֆրանսում — Ընդհանուր դասակարգում
    • 1-ը 8-րդ փուլում, 15 & 17 (ITT)
  • 3-ը Աշխարհի առաջնություն ճանապարհային հեծանվավազք — TTT
  • 3-ը Աշխարհի տուր UCI
2014
  • 1-ը Օմանի տուրում — Ընդհանուր դասակարգում
    • 1-ը 5-րդ փուլում
  • 6-ը Կատալոնիայի Վուելտա — Ընդհանուր դասակարգում
  • 1-ը Ռոմանդիայի տուրում — Ընդհանուր դասակարգում
    • 1-ը 5-րդ փուլում (ITT)
  • 1-ը Կրիտերիում Դոֆինե — Ընդհանուր դասակարգում
    • 1-ը  — Միավորային դասակարգում
    • 1-ը 1-ին փուլում (ITT), 2
  • 2-րդը Իսպանիայի Վուելտա — Ընդհանուր դասակարգում
    • 1-ը  — Մարտական դասակարգում
  • 7-րդը Աշխարհի տուր UCIում
2015
  • 1-ը Անուդալուսիայի վուելտաում — Ընդհանուր դասակարգում
    • 1-ը 20px|Синяя майка — Միավորային դասակարգում
    • 1-ը 4-րդ փուլում
  • 3-ը Ռոմանդիայի տուրում — Ընդհանուր դասակարգում
    • 1-ը 1-ին փուլում (TTT)ում
  • 1-ը Կրիտերիում Դոֆինե — Ընդհանուր դասակարգում
    • 1-ը 7-րդ և 8-րդ փուլերում
  • 1-ը Տուր դը Ֆրանսում — Ընդհանուր դասակարգում
    • 1-ը  — Լեռնային դասակարգում
      • 1-ը 10-րդ փուլում
  • 6-րդը Աշխարհի տուր UCIում
2016
  • 1-ը Խերլանդ Սան Տուրում — Ընդհանուր դասակարգում
    • 1-ը  — Լեռնային դասակարգում
    • 1-ը 4-րդ փուլում
  • 8-րդը Կատալոնիայի վուելտա  — Ընդհանուր դասակարգում
    • 1-ը 4-րդ փուլում
  • 1-ը Կրիտերիում Դոֆինեում — Ընդհանուր դասակարգում
    • 1-ը 5-րդ փուլում
  • 1-ը Տուր դը Ֆրանսում — Ընդհանուր դասակարգում
    • 1-ը 8-րդ և 18-րդ փուլում (ITT)
  • 3-ը Օլիմպիական խաղեր 2016 — ITT
  • 2-ը на Իսպանիայի վուելտաում — Ընդհանուր դասակարգում
    • 1-ը 1-ին փուլում (TTT) & 11, 19

Մասնակցության վիճակագրություն

Բազմօրյա մրցաշարեր

Գրանդ տուրեր
Մրցարշավ2008200920102011201220132014201520162017
Ջիրո դը Իտալիա34DSQ
Տուր դը Ֆրանս8321DNF111
Իսպանիայի վուելտա242DNF2
Բազմօրյա
Մրցարշավ2008200920102011201220132014201620162017
Տիրենո-Ադրիատիկո2
Կատալոնիայի վուելտա7161671830
Ռոմանդիայի տուրDNF151231133818
Կրիտերիում Դոֆինե4112114
Շվեյցարիայի տուր47

Անձնական կյանք

2014 թվականի նոյեմբերին Ֆրումը ամուսնանում է Միշել Կաունդի հետ։ Զույգին ունի որդի՝ Կելլանը (ծնվ․ 15․12․2015)

Մրցանակներ

  • Բրիտանական կայսրության օրդեն սպայի աստիճան (30 դեկտմեբեր 2015) — «հեծանվսպորտում արժանի գործերի համար»[7].

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիս Ֆրում» հոդվածին։