Օգե Բոր

Օգե Նիլս Բոր (դան․՝ Aage Niels Bohr, հունիսի 19, 1922(1922-06-19)[1][2][3][…], Կոպենհագեն, Դանիա[4] - սեպտեմբերի 8, 2009(2009-09-08)[5][6][7][…], Կոպենհագեն, Դանիա[4][8]), դանիացի ֆիզիկոս։ Դանիայի Գիտությունների թագավորական ակադեմիայի (1955) և աշխարհում մի շարք այլ ակադեմիաների անդամ, ֆիզիկայի Նոբելյան մրցանակակիր (1975)։

Օգե Բոր
դան․՝ Aage Bohr
Ծնվել էհունիսի 19, 1922(1922-06-19)[1][2][3][…]
Կոպենհագեն, Դանիա[4]
Մահացել էսեպտեմբերի 8, 2009(2009-09-08)[5][6][7][…] (87 տարեկան)
Կոպենհագեն, Դանիա[4][8]
Բնակության վայր(եր)Կոպենհագեն
ՔաղաքացիությունԴանիա[9][3]
Մասնագիտությունֆիզիկոս, մանկավարժ և միջուկային ֆիզիկոս
Հաստատություն(ներ)Կոպենհագենի համալսարան[10], Լոս Ալամոսի Ազգային Լաբորատորիա, Nordic Institute for Theoretical Physics?[10] և Նիլս Բորի ինստիտուտ[10]
Գործունեության ոլորտՄիջուկային ֆիզիկա
Պաշտոն(ներ)պրոֆեսոր
ԱնդամակցությունԼեոպոլդինա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Պապական գիտությունների ակադեմիա[11], ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[12], Լեհական գիտությունների ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերԿոպենհագենի համալսարան և Կոլումբիայի համալսարան (1950)
Տիրապետում է լեզուներինդանիերեն[7][13]
Գիտական ղեկավարՆիլս Բոր
Պարգևներ
Ամուսին(ներ)Marietta Soffer?
Երեխա(ներ)Tomas Bohr?
ՀայրՆիլս Բոր[10]
ՄայրՄարգրեթ Նորլունդ
 Aage Bohr Վիքիպահեստում

Կենսագրություն

Օգե Բորը ծնվել է Կոպենհագենում՝ Մարգարետ և Նիլս Բորերի ընտանիքում, նրանց չորրորդ երեխան էր։ Մեծանալով այնպիսի ֆիզիկոսների մեջ, ինչպիսիք են Վոլֆգանգ Պաուլին և Վերներ Հայզենբերգը, Օգեն ևս հրապուրվում է ֆիզիկայով։ 1940 թվականին, Դանիայի կուպացիայից մի քանի ամիս անց ընդունվում է Կոպենհագենի համալսարան և շուտով ընթերակայում է հորը նամակներ և հոդվածներ գրելիս։ 1943 թվականի հոկտեմբերին Դիմադրության ուժերը Օգե և Նիլս Բորերին նավակով տեղափոխում են Շվեդիա, այնտեղից էլ ռմբակոծիչով՝ Անգլիա։ Որպես Նիլս Բորի ասիստենտ մասնակցել է ատոմային նախագծին, իսկ 1944-1945 թվականներին եղել Լոս Ալամոսի Ազգային լաբորատորիայի աշխատակից։

1945 թվականի օգոստոսին Օգե Բորը վերադառնում է Դանիա և շարունակում է ուսումը, մեկ տարի անց ստանում է մագիստրոսի աստիճան։ 1946 թվականին դառնում է տեսական ֆիզիկայի ինստիտուտի (Նիլս Բորի ինստիտուտ) աշխատակից։ Ստաժավորվում է Փրինսթոնի և Կոլումբիայի համալսարաններում (1949 թվականի սեպտեմբերից մինչև 1950 թվականի օգոստոսը, Իսիդոր Ռաբիի ղեկավարությամբ)։ Այնտեղ ծանոթանում է Ջեյմս Ռեյնուոտերի և Բեն Մոթելսոնի հետ, Կոպենհագեն վերադառնալուց հետո շարունակում է համագործակցել նրանց հետ։ Նրանց համատեղ աշխատանքը թույլ տվեց 1950-ականներին զարգացնել միջուկի այսպես կոչված կոլեկտիվ (ընդհանրացված) մոդելը։ 1958 թվականին Դ․ Պայսոնի հետ միասին առաջարկել են այսպես կոչված միջուկի գերհոսուն մոդելը՝ դիտարկելով միջուկում հադրոնների գերհոսունությունգերհոսունության գոյության հնարավորությունը։ Հետագայում Բորը և Մոթելսոնը համատեղ աշխատեցին միջուկի կառուցվածքի ընդհանրացված գիտելիքների վրա՝ հրատարակելով «Միամասնիկային շարժումը» (հատոր առաջին, 1969 թվական) և «Միջուկի դեֆորմացիան» (երկրորդ հատոր, 1975 թվական) գրքերը։

Միջուկի տեսության վերաբերյալ Օգե Բորի աշխատանքները հիմք հանդիսացան նրան ֆիզիկայի Նոբելյան մրցանակ շնորհելու (1975 թվական, ««ատոմի միջուկում առանձին մասնիկի շարժման և կոլեկտիվ շարժման փոխկապակցվածությունը բացահայտելու և և այդ փոխկապակցվածության վրա հիմնվող ատոմի միջուկի տեսության կառուցումը զարգացնելու համար», Մոթելսոնի և Ռեյնուոտերի հետ միասին)։

Ինստիտուտում աշխատելու հետ միաժամանակ Օգե Բորը դասավանդում էր նաև Կոպենհագենի համալսարանում, 1956 թվականից՝ պրոֆեսորի կոչումով։ Նիլս Բորի մահից հետո գլխավորել է ինստիտուտը և եղել է տնօրեն մինչև 1970 թվականը։ 1975 թվականից Օգե Բորը ընդգրկվել է Տեսական ատոմային ֆիզիկայի ինստիտուտի (Nordisk Institut for Teoretisk Atomfysik) ղեկավարության կազմում, 1975-1981 թվականներին եղել է դրա տնօրենը։ Կյանքի վերջին տարիներին կենտրոնացել է դասավանդման ուղղությամբ։

1950 թվականին Օգե Բորն ամուսնացել է Մարիետե Սոֆերի հետ, որից ունեցել է չորս երեխա։ Նրա մահից հետո երկրորդ անգամ ամուսնացել է 1981 թվականին Բենտե Մեյեր Շարֆի հետ։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • A. Bohr. «Autobiography (1975)». The Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 20-ին.
  • Յ․ Ա․ Խրոմով, Бор Oгe (Bohr Aage), Физики: Биографический справочник (Изд. 2-е, испр. и дополн) (խմբ. Под ред. А. И. Ахиезера), «Նաուկա» — 40-41, էջ 400, էջեր 40-41 — 40-41 էջ. — 200 000 հատ։
  • «Некролог». Daily Telegraph. 10 сентября 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 20-ին.
  • B. Mottelson, O. Ulfbeck. Aage Niels Bohr // Physics Today. — 2010. — Т. 63. — № 11. — С. 59.

Արտաքին հղումներ

«1975 թվականի ֆիզիկայի Նոբելյան մրցանակ». Նոբելյան հիմնադրամ. Վերցված է 2015 թ․ հուլիսի 6-ին-ին.

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օգե Բոր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։