Օլիմպոսի անկումը

«Օլիմպոսի անկումը» (անգլ.՝ Olympus Has Fallen), ռեժիսոր Անտուան Ֆուքուայի մարտաֆիլմը[4]՝ Քեթրին Բենեդիկտի և Քրեյթոնա Ռոթենբերգի սցենարով։ Գլխավոր դերերում հանդես են եկել Ջերարդ Բաթլերը և Աարոն Էկհարտը, գլխավոր ախոյանի կերպարում՝ ծագումով կորեացի Ռիկ Յունը։ ԱՄՆ-ում պրեմիերան կայացավ 2013 թվականի մարտի 22-ին, Ռուսաստանում՝ 2013 թվականի ապրիլի 4-ին[5]։

Օլիմպոսի անկումը
անգլ.՝ Olympus Has Fallen
Երկիր ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ, թրիլեր և քաղաքական թրիլեր
Թեմաահաբեկչություն, Սպիտակ տուն և ԱՄՆ գաղտնի ծառայություն
Թվական2013, հունիսի 13, 2013[1] և ապրիլի 4, 2013[2]
Լեզուանգլերեն և կորեերեն
ՌեժիսորԱնտուան Ֆուքուա
ՊրոդյուսերՋերարդ Բաթլեր
Սցենարի հեղինակՔրեյգթոն Ռոթենբերգեր և Կատրին Բենեդիկտ
ԴերակատարներՋերարդ Բաթլեր, Աարոն Էքհարթ, Մորգան Ֆրիման, Դիլան Մակդերմոտ, Անջելա Բասեթ, Ռիք Յուն, Էշլի Ջադ, Ռադա Միթչել, Մելիսա Լեո, Քոուլ Հաուզեր, Ռոբերտ Ֆոսթեր և Թորի Քիթլզ
ՕպերատորՔոնրադ Հոլլ
ԵրաժշտությունԹրևոր Մորիս
ՄոնտաժՋոն Ռեֆոուա
Պատմվածքի վայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան և Camp David?
Նկարահանման վայրՇրիվպորտ
ԿինոընկերությունNu Image, Sony Pictures Entertainment և Millennium Films
Տևողություն120 րոպե
Բյուջե70 000 000 $[3]
Շահույթ170 270 201 $[3]
Պաշտոնական կայքէջ

Ֆիլմի կարգախոսն է՝ «Հարվածը հասցվեց հենց սրտին։ Բայց այն կստիպի նրան բաբախել կրկին»։

Դիպաշար (սյուժե)

Քեմփ Դևիդի նստավայրից դուրս գալիս նախագահական ավտոշարասյունը վթարի է ենթարկվում։ Թիկնապահ Մայք Բենինգը կարողանում է փրկել միայն մեկ ուղևորի և պահպանել նախագահ Բենջամին Էշերի կյանքը։ ԱՄՆ առաջին տիկինը զոհվում է, և Մայքին տեղափոխում են Գանձապետարան գրասենյակային աշխատանքի։

Անցավ 18 ամիս։ Սպիտակ տունը (Գաղտնի ծառայության համար ծածկագիրը «Օլիմպ») ընդունում է պատվիրակություն Հարավային Կորեային, բայց ինչպես պարզվում է, Կորեայի վարչապետի թիկնախմբում հայտնվել են հարավկորեական ահաբեկիչներ՝ Կանգ Յոնսակի ղեկավարությամբ։ Նրանք ներխուժում են պետության ղեկավարի հանգստարանները։ Այս ամենը հնարավոր է դառնում շնորհիվ թիկնազորի ծախու գործակալ Դեյվ Ֆորբսի։ Կորեացիները պատանդ են վերցնում բունկեր իջած ԱՄՆ նախագահին և փոխնախագահին։ Իշխանությունն անցնում է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ալան Թրամբուլին։ Մայք Բենինգը, տեսնելով կատարվածը, շարժվում է դեպի Սպիտակ տուն և իմանալով պահպանական համակարգը՝ ներթափանցում է ներս։ Ազգային անվտանգության խորհուրդը ստիպված է հույսը դնել Բենինգի հաղորդած թանկարժեք տեղեկատվության վրա։ Նախկին գործակալը նախ դուրս է բերում Նախագահի փոքրիկ տղային, բայց նա պետք է շտապի։ Պարզվում է, որ ահաբեկիչները ցանկանում են ակտիվացնել ՑԵՐԲԵՐ ծրագիրը, որը հանկարծակի բացթողման դեպքում նախատեսված է ԱՄՆ միջուկային մարտագլխիկների վերացման համար։ Հրթիռները կպայթեն հենց հորերում և երկրի զգալի մասը կդարձնեն ռադիոակտիվ անապատ։

Ծովային հետևակի փորձերը գրավել շենքը երկնքից ձախողվում են։ Զավթիչները տեր են դարձել Hydra 6 գաղտնիի զենքին, որը մի քանի րոպեների ընթացքում խփում է հատուկ ջոկատի 6 ուղղաթիռներից 5-ը։ Նախագահի պաշտոնակատար Թրամբուլը համաձայնում է Կանգի պայմաններին. հրաման է տալիս հետ կանչել 7-րդ նավատորմը և Հարավային Կորեայում ամերիկյան ռազմաջոկատը, ինչպես նաև տրամադրում է ուղղաթիռ։ Ահաբեկիչները գերիներին դիմակներով նստեցնում են ուղղաթիռ և օդում պայթեցնում։ Բոլորը կարծում են, որ նախագահը զոհվել է, բայց սա միայն շեղող քայլ է։ Կանգը նախագահի հետ փորձում է փախչել Սպիտակ տան տակ գտնվող թունելային համակարգով։ Վերջին պահին բունկեր ներխուժած Բենինգը կանգնեցում է նրան, փրկում նախագահին և դադարեցնում Ցերբերի հետհաշվարկը։

Դերերում

ԴերակատարԴեր
Ջերարդ Բաթլեր[6]Մայք Բենինգ Մայք Բենինգ Գաղտնի ծառայության՝ ժամանակավորապես հեռացված գործակալ
Աարոն Էկհարտ[7]Բենջամին Էշեր ԱՄՆ նախագահ Բենջամին Էշեր
Մորգան ՖրիմանԱլան Թրամբուլ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ալան Թրամբուլ
Ռիկ Յուն[8]Կանգ Յոնսակ, ահաբեկչական խմբավորման ղեկավար Կանգ Յոնսակ, ահաբեկչական խմբավորման ղեկավար
Ռոբերտ Ֆոսթեր[9]Էդվարդ Քլեգ ԱՄՆ ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետ գեներալ Էդվարդ Քլեգ
Անջելա Բասեթ[10]Լին Ջեյքոբս Գաղտնի ծառայության տնօրեն Լին Ջեյքոբս
Մելիսա Լեո[8]Ռութ Մաքմիլան ԱՄՆ պաշտպանության նախարար Ռութ Մաքմիլան
Դիլան Մաքդերմոթ[11]Դեյվ Ֆորբս Գաղտնի ծառայության գործակալ Դեյվ Ֆորբս
Ռադա Միթչել[12]Լիա Բենինգ Լիա Բենինգ
Քոուլ Հաուզեր[13]Ռոմա Գաղտնի ծառայության գործակալ Ռոմա
Էշլի Ջադ[9]Մարգարեթ Էշեր ԱՄՆ Առաջին տիկին Մարգարեթ Էշեր
Ֆինլի ՅաքոբսենՔոննոր Էշեր Քոննոր Էշեր ԱՄՆ նախագահի որդի
Ֆիլ ՕսթինՉարլի Ռոդրիգես ԱՄՆ փոխնախագահ Չարլի Ռոդրիգես
Մայքլ ԴուդիկոֆՍմիթ պարոն Սմիթ (դրվագ)

Ստեղծում

Millennium Films պրոդյուսերական ընկերությունը ֆիլմի սցենարը գնեց 2012 թվականի մարտին։ Գլխավոր դերը ստացավ Ջերարդ Բաթլերը[6]։ Մնացած դերերը բաշխվեցին հունիսից հուլիս ընկած ժամանակահատվածում[7][8][9][10][11][12][13]։

Նկարահանումները սկսվեցին 2012 թվականի հուլիսի 9-ին և անցնում էին Շրիվպորտում, Լուիզիանա[14][15]։

Երաժշտություն

Ֆիլմի երաժշտությունը գրեց երաժիշտ և նվագախմբային երգահան Թրևոր Մորիսը։ Նրա նախկին նախագծերը ներառում էին «Թյուդորներ» և «Բորջիա» հանրահայտ հեռուստասերիալները, որոնք երկուսն էլ «Էմմի» ստացան մուտքային տիտրերի համար գրված լավագույն երաժշտության համար[16]։

Կարծիքներ

Ֆիլմը ստացավ կինոքննադատների և հանդիսատեսների ոչ միանշանակ կարծիքներ։ Rotten Tomatoes կայքում ֆիլմի միջին վարկանիշը կազմում է 10-ից 5,3 բալ[17], Metacritic կայքում՝ 31 կարծիքիների հիման վրա 100 բալից 41 բալ[18]։

IMDb-ում հանդիսատեսների վարկանիշը կազմում է 10-ից 6,5 բալ[19]։ CinemaScore ընկերությունը, որ զբաղվում է շուկայի հետազոտություններով, բացվող շաբաթավերջի ընթացքում կինոթատրոններից դուրս եկող հանդիսականների շրջանում անցկացրել է հարցում։ Կինոդիտողների միջին գնահատականը հինգբալանոց գնահատման սանդղակով «հինգից հանած է»[20]։

Հետաքրքիր փաստեր

  • Ֆիլմի աշխատանքային անվանումն է «White House Taken»[5]:
  • Առաջին տիկնոջ դերում դիտարկվում էր Ուայնոնա Ռայդերը։
  • 2010 թվականին Ջերարդ Բաթլերը դիտարկվում էր ԿՀՎ գործակալ Միթչ Ռեփփի դերի համար Վինս Ֆլինի «Սպանության համաձայնություն» վեպի՝ ներկայումս չեղարկված էկրանավորման մեջ[21]։ Առաջին վեպը, որտեղ երևաց Ռեփփը, «Իշխանության փոխանցում»-ն է, որի դիպաշարը նման է «Օլիմպոսի անկում»-ին. ահաբեկիչները գրավում են Սպիտակ տունը, և Ռեփփը պետք է ավելի շուտ հասնի Նախագահին նրա բունկերում, քան ահաբեկիչները[22]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Արտաքին տեսաֆայլեր
«Օլիմպոսի անկումը», կրկնօրինակված թրեյլեր ՅուԹյուբում