Օլիվիա Պալերմո

Օլիվիա Պալերմո (փետրվարի 28, 1986(1986-02-28)[1], Գրինվիչ), ամերիկացի աշխարհահռչակ մոդելավորող և ձեռնարկատեր[2][3][4][5][6]։ Պալերմոն հայտնի է դարձել socialiterank.com կայքին դատի տալուց հետո։ Նրանք թողարկում էին կեղծ նամակներ։ 2007 թվականի մայիսի 4-ին նա հայտնվել է New York Magazine ամսագրի նորությունների թողարկման մեջ։

Օլիվիա Պալերմո
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 28, 1986(1986-02-28)[1] (38 տարեկան)
ԾննդավայրԳրինվիչ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՆոր Դպրոց, Փարիզի ամերիկյան համալսարան և St. Luke's School?
Մասնագիտությունfashion influencer, ձեռնարկատեր և դերասանուհի
ԱմուսինJohannes Huebl?
Կայքoliviapalermo.com
 Olivia Palermo Վիքիպահեստում

Պատանեկություն

Պալերմոն ծնվել է Նյու Յորքում, մեծացել է Վերին Իսթ-Սայդում և Գրինուիչեում՝ Կոնեկտիկուտ նահանգում։ Հայրն անշարժ գույքի գործակալ է, իսկ մայրը՝ ինտերիերի դիզայներ։ Նա նաև ունի կրտսեր եղբայր՝ Գրանտը[7]։ Պալերմոն հաճախել է Մանհեթենի Նայթինգեյլ-Բեմֆորդ տարրական դպրոց և Նյու-Կանանի Սուրբ Լուքի միջնակարգ դպրոց, ավելի ուշ՝ Փարիզի ամերիկյան համալսարան և Նյու Յորքի Նոր դպրոց[8]։ Ուսման հետ կապված դժվարություններ է ունեցել[9]։

Պալերմոն իտալիական ծագում ունի։ Լուսանկարիչ Պատրիկ Մաքմալանը նրան նկատել է աճուրդի ժամանակ, այնուհետև լուսանկարել քաղաքի մերձակայքում։ Պալերմոն «Friends Committee of New Yorkers For Children» և «Operation Smile» կոմիտեների անդամ է[10]։

Գործունեություն

Պալերմոն Միլանի նորաձևության շաբաթին, 2019 թվական

Պալերմոն իր գործունեությունը սկսել է 2008 թվականին՝ «Քաղաք» սերիալում մասնակցությունից հետո[11]։ Սերիալը եթեր է հեռարձակվել 2008-2010 թվականներին՝ երկու եթերաշրջանով, և նվիրված է Նյու Յորքում բնակվող մի քանի աղջկա անձնական և մասնագիտական կյանքի վրա[12]։ Շոուի շրջանակներում Պալերմոն աշխատում էր Դիանա ֆոն Ֆյուրստենբերգի մոտ, այնուհետև Elle ամսագրի պիտույքների բաժնում[13]։

2009 թվականին Պալերմոն պայմանագիր է կնքել «Wilhelmina International Inc.» տաղանդների գործակալության հետ, որպեսզի ամբողջությամբ կենտրոնանա իր ապրանքանիշի զարգացման վրա[14]։ 2011 թվականին նա դարձել է այժմ չգործող The Gap Piperlime.com ամսագրի հրավիրված խմբագիրը և «Բեմահարթակ» նախագծի 9-րդ եթերաշրջանի հրավիրված ժյուրին[15][16]։ 2010 թվականին Պալերմոն ստեղծել է «Mango» և «Hogan» աշուն-ձմեռ հավաքածուն[17][18]։ 2011 թվականի հոկտեմբերին Պալերմոն թողարկել է իր անձնական վեբ կայքը, որն ունի նորաձևության, գեղեցկության և ապրելակերպի մասին խմբագրական բովանդակություն[19]։ Որպես հրավիրված ժյուրի՝ նա նաև մասնակցել է «Բրիտանական Թոփ-մոդել» շոուի 7-րդ եթերաշրջանին[20]։ 2012 թվականին «New York Post» ամսագիրը Պալերմոյին անվանել է «Նյու Յորքի ամենաոճային բնակիչ»[21][22]։ 2018 թվականի օգոստոսին Պալերմոն հայտնվել է «Glamour Mexico» ամսագրի շապիկին և թողարկել առաջնորդող հոդվածներ «Grazia Australia» և «¡Hola! Fashion Magazine» ամսագրերի համար[23][24][25]։ Նա նաև եղել է «Cosmopolitan», «InStyle», «Elle», «Flare», «Marie Claire», «Arcadia», «Lucky», «Brides», «Harper's Bazaar», «L'Officiel», «Tatler» և «Stella» ամսագրերի շապիկին։ Պալերմոն եղել է այնպիսի ապրանքանիշների դեմքը, ինչպիսիք են՝ «Aerin», «Max&Co» և «Banana Republic»[26]։

2010 թվականին Պալերմոն Ռոբերտ Ֆրեյմանի հետ թողարկել է սահմանափակ քանակով զարդերի հավաքածու և դարձել իսպանական զարդերի «Carrera y Carrera» բրենդի «Mediterraneo» հավաքածուի դեմքը[27][28]։ 2011 թվականին Ստյուարտ Վեյցմանը հրավիրել է Պալերմոյին կոշիկի հավաքածու մշակել բարեգործական նպատակով[29]։ Ավելի ուշ՝ 2014 թվականին, նա մշակել է արևապաշտպան ակնոցների հավաքածու ամերիկյան «Westward Leaning» ապրանքանիշի համար՝ յուրաքանչյուր վաճառքից տոկոս հատկացնելով «Association for Development», «Alternative Commerce» և «Micro Credits's Masaai Project» նախագծերին[30][31]։ 2014 թվականին Պալերմոն համագործակցել է իտալական «Aquazzura» կոշիկների ապրանքանիշի հետ[32]։

2015 թվականին Պալերմոն աշխատել է «Aspinal of London» բրենդի հավաքածուների վրա, ամերիկյան զարդերի և ոսկերչական իրերի «Baublebar» բրենդի և «Ciaté London» ընկերության հետ[33][34][35]։ Պալերմոյի «Ciaté» ապրանքանիշի հետ համագործակցությունը ներառում էր կոսմետիկայի և եղունգների համար լաքի ցանց։ 2016 թվականին նա դարձել է «Nordstrom», իսկ 2017 թվականին՝ «Banana Republic» ընկերության գործընկերը[36]։

2017 թվականին Պալերմոն համագործակցել է «Meli Melo» աքսեսուարների բրենդի հետ, աշխատել «Severine» հավաքածուի վրա։ Լոնդոնյան ապրանքանիշը, որը հայտնի էր իր բարձրորակ կտորներով և վարպետությամբ, համագործակցել է Պալերմոյի հետ հինգ տարբեր երանգներով պայուսակ ստեղծելու համար՝ հիմնված ճարտարապետ և նկարիչ Մաքս Բիլի քանդակագործական աշխատանքների վրա[37]։

Անձնական կյանք

2014 թվականին Պալերմոն ամուսնացել է գերմանացի մանեկենագործ Յոհանես Հյուբլայի հետ[38]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլիվիա Պալերմո» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջՎիքիպեդիա:Վիքին սիրում է Երկիրը 2024Սպասարկող:ՈրոնելԲագրատ ԳալստանյանՊարույր ՍևակՀայաստանՀովհաննես ԹումանյանԱկսել ԲակունցԳևորգ Մարզպետունի (վեպ)Եղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՆոր ԿալեդոնիաՀամո ՍահյանԳարեգին ՆժդեհՎահան ՏերյանԿոմիտասՔաոս (վեպ)Հովհաննես ՇիրազԱրարատՎիլյամ ՍարոյանՎարդանանք (պատմավեպ)Սեռական հարաբերությունԵրևանՍամվել (վեպ)Բագրատունիների թագավորությունՀայաստանի առաջին հանրապետությունԱրեգակնային համակարգՍևանա լիճՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՎիկտոր ՀամբարձումյանԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱռաջին համաշխարհային պատերազմՄեսրոպ ՄաշտոցԱվետիք ԻսահակյանԽաչատուր ԱբովյանԿենդանիների հատկանիշների ցանկՀայերենի այբուբենԵրկրորդ համաշխարհային պատերազմԲայ