Ֆելլոդենդրոն ամուրյան

բույսերի տեսակ
Ֆելլոդենդրոն ամուրյան
Ֆելլոդենդրոն ամուրյան
Ֆելլոդենդրոն ամուրյան
Դասակարգում
Թագավորություն Բույսեր (Plantae)
Տիպ/ԲաժինԱնոթավոր բույսեր (Tracheophyta)
ԵնթատիպՍերմնավոր բույսեր (Spermatophytes)
ԿարգՕճառածաղկավորներ (Sapindales)
ԸնտանիքՍատապազգիներ (Rutaceae)
ԵնթաընտանիքAmyridoideae
ՑեղԹավշածառ (Phellodendron)
ՏեսակՖելլոդենդրոն ամուրյան (P. amurense)
Միջազգային անվանում
Phellodendron amurense
Rupr.

Ֆելլոդենդրոն ամուրյան (լատին․՝ P. amurense Rupr.), սապատազագիների ընտանիքի, ֆելլոնդենդրոն ցեղի բույս։

Նկարագրություն

Տերևաթափ ծառեր են՝ մինչև 26 մ բարձրությամբ, 50 (երբեմն՝ 70) սմ բնի տրամագծով, ուղղաձիգ կամ փոքր-ինչ ծռմռված բնով, որը ծածկված է մինչև 7 սմ հաստությամբ, փափուկ, ճկուն, թավշանման, գորշամոխրավուն, խոր ճաքեր ունեցող խցանաշերտով։ Միամյա շիվերը ծածկված են կնճռոտ նարնջադեղնավուն կամ դեղնամոխրավուն կեղևով։ Տերևները կազմված են 5-1 3 տերևիկներից, որոնք երկարավուն-նշտարաձև են, մինչև 10 սմ երկարությամբ, սրածայր, սեպաձև հիմքով, ամբողջաեզր կամ թեթևակի աղեղնաեզր, վերևի կողմից՝ բաց կանաչավուն, մանր գեղձիկներով, նոր բացված ժամանակ՝ թավշամազմզուկապատ, ավելի ուշ՝ մերկ, նստադիր կամ համարյա նստադիր։ Շփելու դեպքում տհաճ հոտ են արձակում։ Ծաղիկները հավաքված են հուրանանման ծաղկաբույլերում, որոնց առանցքը մազմզուկապատ է։ Կորիզապտուղները գնդաձև են կամ տանձաձև, մոտ 1 սմ տրամագծով, սև, փայլուն, տհաճ հոտով, դառը, համարյա սև, ցանցանման մակերեսով, 5 (հազվադեպ՝ 10) սերմերով։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբերին։

Աճում է գետահովիտներում, սոպկաների լանջերում, ծովի մակարդակից 300-400 մ բարձրության վրա։ Արագ է աճում։ Ապրում է 250-300 տարի։ Արմատային համակարգը առանցքային է, խոր գնացող, լավ ճյուղավորված։Բավականին ցրտադիմացկուն է և ստվերատար։ Լավ է աճում չափավոր խոնավ, խոր, թեթև ավազակավային, սննդանյութերով հարուստ հողերում։ Լավ է դիմանում նաև գերխոնավությանը, ժամանակավոր ողողումներին, վատ է դիմանում ճահճացմանը։ Տալիս է առատ արմատային, բունը կտրելու դեպքում՝ նաև բնային, մացառներ։

Մեր հանրապետությունում մշակվում է Երևանում, Վանաձորում և Սևանում։

Տարածվածություն

Տարածված է հեռավոր արևելքում (Ամուրի մարզի հարավ-արևելքում, Խաբարովսկի և Պրիմորսկի երկրամասերում, Ամուր գետի ավազանում և Ուսուրիայում), հյուսիսարևելյան Չինաստանում, Կորեայում։

Կիրառություն

Կեղևը առաջին հավաքի դեպքում օգտագործում են մամլած իրեր, իսկ երկրորդ հավաքից՝ խցան պատրաստելու համար։ Լուբից ստանում են դեղին ներկ և մինչև 18 տոկոս տանիդներ, օգտագործում են գործվածքներ և կաշիներ ներկելու համար։ Պտուղներից կանաչ ներկ են ստանում։ Կեղևում և պտղամասում պարունակվում է բերիդին ալկալոիդը[1]։

Ծանոթագրություններ