Ֆեյ Վոնգ

Վան Ֆեյ կամ Ֆեյ Վոնգ (չինարեն՝ 王菲, անգլ.՝ Faye Wong), (օգոստոսի 8, 1969(1969-08-08), Պեկին, Չինաստան), չինացի փոփ-երգչուհի և դերասանուհի։ Ծնվել է Պեկինեւմ, 20 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Հոնկոնգ, որտեղ սկսել է իր էստրադային կարիերան։ Սկսած 1995 թվականից Վան Ֆեյը երգերը գրել է առավելապես իրեն հարազատ Մանդարին լեզվով։ Վերցնելով որպես հիմք չինական փոփը` նա համենայն դեպս հաճախ էր փորձարկում այլ ոճեր։ Այսօր Վան Ֆեյը չինական էստրադայի ամենահաջողակ աստղերից մեկն է։ Նա չափազանց հայտնի է Արևելյան և Հարավ-Արևելյան Ասիայի գրեթե բոլոր երկրներում, և զգալի չափով` արևմուտքում, չնայած անգլերեն լեզվով միայն մի քանի երգեր է գրել։ Բացի էստրադային կարիերայից, Վան Ֆեյը նկարահանվել է մի քանի ֆիլմում։ Մեծ փառք են նրան բերել «Чунцинский экспресс» և «2046» ֆիլմերը, որի ռեժիսորը Վոնգ Քարվայն է։ 2000 թվականին նա Գինեսի ռեկորդների գրքի կողմից ճանաչվել է որպես Cantopop ոճում ամենաշատ վաճառքներ ունեցող կինը[7]։ Իր երկրորդ ամուսնությունից հետո 2005 թվականին հեռացել է ուշադրության կենտրոնից, բայց 2010 թվականին վերադարձել է բեմահարթակ անսահման հետաքրքրություն ունենալով Sinophone աշխարհում[8][9]։

Ֆեյ Վոնգ
չինարեն՝ 王菲, չինարեն՝ 王菲 և անգլ.՝ Faye Wong
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 8, 1969(1969-08-08) (54 տարեկան)
ԾննդավայրՊեկին, Չինաստան
Քաղաքացիություն Չինաստան
Կրոնբուդդայականություն
Մասնագիտություներգչուհի, դերասանուհի, մոդել, երգերի հեղինակ, կինոդերասանուհի և ստուդիական երաժիշտ
ԱմուսինDou Wei?[1] և Li Yapeng?[2][3]
Ծնողներհայր՝ Wang Youlin?[4], մայր՝ Xia Guiying?[4]
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներLeah Dou?[6] և Li Yan?
 Faye Wong Վիքիպահեստում

Կենսագրություն

Մանկություն և երիտասարդություն (1969—1991)

Վան Ֆեյը ծնվել է 1969 թվականի օգոստոսի 8-ին, Պեկինում, լեռնային ինժեների և օպերային երգչուհու ընտանիքում։ Նա ունի ավագ եղբայր, նրա անունը Վոնգ Ի (չինարեն՝ 王弋) է։Երբ լրացավ աղջկա 15 տարին, ծնողները նրա անունը փոխեցին այնպես, որը հանգամանքների բերումով ի վիճակի չէին տալ ծնված ժամանակ` Վան Ֆեյ։ Մանկուց Ֆեյը շատ էր սիրում երգել և մեծ հետաքրքրություն է ունեցել երաժշտության հանդեպ։ Սակայն նրա հայրը անընդհատ աշխատում էր, իսկ մայրը ելույթներով ճանապարհորդում էր երկրով մեկ։ Երաժշտական տաղանդը, որը արտահայտվում էր աղջկա մոտ դեռ դպրոցում, ծնողներից աջակցություն չի ստացել, քանի որ մայրը որպես պրոֆեսիոնալ երգչուհի ենթադրում էր, որ երաժշտական գործունեությունն անիրագործելի միտք է աղջկա համար։ Այնուամենայնիվ, 1985-ից 1987 թվականներին չնայած մոր արգելքներին, Վան Ֆեյը գրել է երկու ալբոմ, որոնք գլխավորապես բաղկացած էին իր կուռքի` Թերեզա Թանգի քովեր-տարբերակի երգերից։

1987 թվականին, երբ նա դարձավ 18 տարեկան, նրա հայրը որոշեց տեղափոխել ողջ ընտանիքը Բրիտանական Հոնկոնգ։ Սկզբում աղջիկը խոր մենակություն էր զգում, քանի որ չէր կարողանում խոսել կանտոնական բարբառով։ Սկզբնական շրջանում նա փորձել է իր ուժերը որպես մոդել, բայց շատ շուտ հետաքրքրությունը կորցրեց դրա հանդեպ։ Այդ ժամանակ հայրը ուղարկեց նրան երգել սովորելու։ Նրա ուսուցիչը դարձավ Tai See-Chung-ը, ով աշխատել է այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Անիտա Մուին և Էնդի Լաուն։ Tai See-Chung-ը միանգամից նկատել է Ֆեյի ընդունակությունները, և նա այդ ժամանակվանից սկսել է անընդհատ ելույթ ունենալ տարբեր երաժշտական երեկույթներում, պարերի և այլ միջոցառումների ժամանակ, որով գրավել է համընդհանուր ուշադրությունը։ Շուտով Ֆեյին ներկայացրել են Cinepoly ընկերության կազմակերպիչներից մեկին, ով շատ տպավորված էր նրա վոկալական հմտություններով և անմիջապես որոշել է պայմանագիր ստորագրել։ Դա ռիսկային միջոցառում էր, քանի որ մայրցամաքից եկած դերասանները Հոնկոնգում սովորաբար «ետնաբեմում» էին։

Cinepoly-ը համոզել է սկսնակ երգչուհուն վերցնել Wong Jing Man բեմական կեղծանունը, որի անվան անգլիական համարժեքը Շիրլին էր։ Այդ կերպով, 1989 թվականին Ֆեյը թողարկել է իր առաջին ալբոմը, որն անվանվել է Shirley Wong: Րելիզը գրավել է հանրության որոշակի ուշադրություն և քիչ թե շատ դրական արձագանքներ է ստացել քննադատների կողմից, իսկ «However That Day» երգը ստացել է հիթի ստատուս։ Հետո, 1990 թվականին, հետևել են ևս երկու ալբոմներ. Everything և You’re the Only One, որոնք համենայն դեպս գտնվում էին մոտավորապես նույն մակարդակին, ինչ առաջինը, սակայն վաճառքի ավելի ցածր մակարդակով։ Այդ ժամանակ շատ քննադատներ ենթադրում էին, որ երիտասարդ երգչուհին կլրացնի մայրցամաքից եկած դերասանների շարքը, ովքեր խառնվել էին հոնկոնգյան ետնաբեմում։

Գիտակցելով, որ թողարկված աշխատանքները իրենցից այն չեն ներկայացնում, ինչ նա էր ցանկանում և գոհ չլինելով, իր մասնագիտական մակարդակից, Ֆեյը որոշել է ուղևորվել Նյու Յորք` վոկալի լուրջ ուսուցման, անգլերեն լեզվին և ընդհանուր առմամբ արևմտյան մշակույթին ծանոթանալու համար։ Այդ ժամանակահատվածում իր երաժշտական հայացքների վրա մեծ ազդեցություն են ունեցել արևմտյան խմբերը, ինչպիսիք են The Cranberries, Cocteau Twins, ինչպես նաև R&B և ռեպ ոճերը, որն ավելի ուշ է արտահայտվում։ Ֆեյը ուսուցման հետ զուգահեռաբար պատրաստում էր նյութ իր նոր ալբոմի համար։ Լինելով ԱՄՆ-ում մեկ տարի` նա վերադարձել է Հոնկոնգ և այդ պահից սկսվել է իր գործունեության նոր շրջան։

Ֆիլմագրություն

Ֆիլմեր

ՏարիԱնվանումըՕրիգինալ անվանումըԴերըՆշումներ
1991Beyond's DiaryBEYOND日記之莫欺少年窮Mary
1994Chungking Express重慶森林FayeՆերկայացվել է 14-րդ Հոնկոնգի ֆիլմերի մրցանակաբաշխությանը լավագույն դերասանուհու համար
Հաղթանակ—Ստոկհոլմի կինոփառատոնին լավագույն դերասանուհի անվանակարգում
2000Okinawa Rendez-vous戀戰沖繩Jenny
2002Chinese Odyssey 2002天下無雙Princess WushuangՆերկայացվել է 22-րդ Հոնկոնգի ֆիլմերի մրցանակաբաշխությանը լավագույն դերասանուհի անվանակարգում
20042046Wang Jingwen
Leaving Me, Loving You大城小事Xin Xiaoyue

Հեռուստատեսություն

ՏարիԱնվանումըՕրիգինալԴերՆշումներ
1991Traces of the Heart別姬Mei-fongTVB ֆիլմ
1992Արդարադատության գործադրում (Մաս II)壹號皇庭IIMandyTVB սերիաներ
1993Լեգենդար Ռեյջեր原振俠Hoi-tongTVB սերիաներ (20-րդ սերիա)
Eternity千歲情人Bou Ging-hungTVB series (20-րդ մաս)
1994Ժամանակակից սիրային պատմություններ։ Three Equals One Love愛情戀曲:愛情3加1Wun-gwanTVB սերիաներից մի մաս
2001Սեր ստիցウソコイLin FeiKansai TV սերիաներ (11-րդ սերիա)

Ալբոմներ/Ձայնապնակներ

  • 1989: Shirley Wong (王靖雯)
  • 1990: Everything
  • 1990: You’re the Only One
  • 1992: Coming Home
  • 1993: No Regrets (執迷不悔)
  • 1993: 100,000 Whys (十萬個為什麼)
  • 1994: Mystery (迷)
  • 1994: Random Thoughts (胡思亂想)
  • 1994: Sky (天空)
  • 1994: Ingratiate Oneself (討好自己)
  • 1995: Decadent Sounds of Faye (菲靡靡之音)
  • 1995: Di-Dar
  • 1996: Restless (浮躁)
  • 1997: Faye Wong (王菲)
  • 1998: Scenic Tour (唱遊)
  • 1999: Only Love Strangers (只愛陌生人)
  • 2000: Fable (寓言)
  • 2001: Faye Wong (王菲)
  • 2003: To Love (將愛)
  • 2015: Be Perfunctory (敷衍)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեյ Վոնգ» հոդվածին։