Ֆիլիպ Հեմոնդ

Ֆիլիպ Հեմոնդ (անգլ.՝ Philip Hammond, դեկտեմբերի 4, 1955(1955-12-04)[3][4], Էփինգ, Էսեքս, Էսեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն), Պահպանողական կուսակցության բրիտանացի քաղաքական գործիչ, զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի (2014-2016), պաշտպանության նախարարի (2011-2014) և տրանսպորտի նախարարի (2010-2011) պաշտոնները։ Թերեզա Մեյի առաջին և երկրորդ գանձապետարանի կանցլեր (2016-2019)։

Ֆիլիպ Հեմոնդ
 
Կուսակցություն՝Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն[1]
Կրթություն՝Համալսարանի քոլեջ[2] և Shenfield High School?
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ
ԴավանանքԱնգլիկան եկեղեցի
Ծննդյան օրդեկտեմբերի 4, 1955(1955-12-04)[3][4] (68 տարեկան)
ԾննդավայրԷփինգ, Էսեքս, Էսեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
 
Կայք՝runnymedeweybridgeconservatives.com
 
ԻնքնագիրИзображение автографа

Կենսագրություն

Ֆիլիպ Հեմոնդը ավարտել է Օքսֆորդի համալսարանի քոլեջը, որտեղ սովորել է փիլիսոփայություն, տնտեսագիտություն և քաղաքականություն։ 1974 թվականին ընդունվել է քոլեջ և սովորել թիավար Քոլին Մոյնիխենի հետ (երբ նա 1980-ականներին դարձել է Մեծ Բրիտանիայի սպորտի նախարար, Հեմոնդը նրա չվարձատրվող կամավոր օգնականն էր)[5]։

1977-1981 թվականներին աշխատել է Speywood Laboratories Ltd-ի տնօրենների խորհրդի նախագահի օգնական և մարքեթինգի մենեջեր, 1981-1983 թվականներին եղել է Speywood Medical Ltd-ի տնօրենների խորհրդի անդամ, 1983-1994 թվականներին ղեկավարել է բժշկական սարքավորումների արտադրության և առևտրի ոլորտում սեփական բիզնեսը։ 1995-1997 թվականներին եղել է Մալավիի կառավարության խորհրդատու[6]։

Քաղաքական գործունեություն

1994 թվականին Ֆիլիպ Հեմոնդը անհաջող փորձ է ձեռնարկել լրացուցիչ ընտրությունների ժամանակ Համայնքների պալատ հյուսիս-արևելյան Նյուեմի ընտրատարածքից ընտրվելու համար։ 1997 թվականի մայիսի 1-ի Ռանիմիդ և Վեյբրիջ ընտրատարածքներից համընդհանուր ընտրությունների արդյունքներով առաջին անգամ խորհրդարան է ընտրվել։

1998-2001 թվականներին եղել է ընդդիմության սոցիալական ապահովության և առողջապահության հարցերով պաշտոնական մամուլի քարտուղար, իսկ 2001-2002 թվականներին՝ առևտրի և արդյունաբերության հարցերով։ 2002-2005 թվականներին Համայնքների պալատում զբաղեցրել է ստվերային կրտսեր նախարարի պաշտոն, 2005 թվականին որոշ ժամանակ եղել է գանձապետարանի ստվերային գլխավոր քարտուղար։ 2005 թվականին Հեմոնդը նշանակվել է Դևիդ Քեմերոնի ստվերային կաբինետի աշխատանքի և կենսաթոշակների հարցերով նախարար ու պահպանել այդ պաշտոնը մինչև 2007 թվականի վերադասավորումը, երբ կրկին դարձել է գանձապետարանի ստվերային գլխավոր քարտուղար[7]։

2010 թվականի մայիսի 11-ին ձևավորվել է Դևիդ Քեմերոնի կոալիցիոն կառավարությունը, որտեղ Հեմոնդը նշանակվել է տրանսպորտի նախարար[8] և դարձել Գաղտնի խորհրդի անդամ։

Լիամ Ֆոքսի հրաժարականից հետո 2011 թվականի հոկտեմբերի 14-ին Հեմոնդը դարձավ պաշտպանության նախարար, իսկ նրա նախկին պաշտոնը ստացել է Ջասթին Գրինինգը[9]։

The Daily Mirror թերթը 2014 թվականի ապրիլին գրել է, որ Հեմոնդը դեմ է արտահայտվել Ուկրաինայի ռազմական օգնությանը Ռուսաստանի ներխուժման դեպքում։

2014 թվականի հուլիսի 15-ին Դևիդ Քեմերոնը մի շարք կադրային փոփոխություններ է կատարել իր աշխատասենյակում, որոնց հետևանքով Հեմոնդը ստացել է արտաքին գործերի նախարարի պորտֆելը[10][11]։

2015 թվականի մայիսի 7-ին հերթական խորհրդարանական ընտրություններում Հեմոնդն իր նախկին օկրուգում ստացել է ձայների 59,7 տոկոսը, իսկ լեյբորիստների թեկնածու Արան Նիտին՝ միայն 15,5 տոկոսը[12]։

2015 թվականի մայիսի 11-ին Դևիդ Քեմերոնը ընտրությունների արդյունքում ձևավորել է իր երկրորդ կաբինետը, որում Ֆիլիպ Հեմոնդը պահպանել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը[13]։

2016 թվականի հուլիսի 13-ին Թերեզա Մեյի նոր աշխատասենյակում նշանակվել է գանձապետարանի կանցլեր[14]։

2016 թվականին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Հեմոնդը Պալմիրայում Մարիինյան թատրոնի նվագախմբի համերգը անվանել է «միլիոնավոր սիրիացիների շարունակվող տառապանքներից ուշադրությունը շեղելու անհամ փորձ»[15], ինչը բացասական արձագանք է գտել ՌԴ ԱԳՆ-ի կողմից[16]։

Անձնական կյանք

Հեմոնդը 1991 թվականի հունիսի 29-ից ամուսնացել է Սյուզան Քերոլին Ուիլյամս-Ուոքերի հետ։ Նրանք ունեն երկու դուստր և որդի[6][17]։ Նրանք ապրում են Սուրեյի կոմսության Սենդ գյուղում և տուն ունեն Լոնդոնում։ Հեմոնդի կարողությունը գնահատվում է 7,5[18] և 9[19] միլիոն ֆունտ ստեռլինգի միջև։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլիպ Հեմոնդ» հոդվածին։