Դևիդ Քեմերոն

Դևիդ Ուիլյամ Դոնալդ Քեմերոն (անգլ.՝ David William Donald Cameron, հոկտեմբերի 9, 1966(1966-10-09)[1][2][3][…], Մարլիբոն, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4][5]), բրիտանացի քաղաքական գործիչ, պահպանողական կուսակցության առաջնորդ, Մեծ Բրիտանիայի վարչապետ 2010 թվականի մայիսի 11-ից (ղեկավարում է պահպանողականների և լիբերալ-դեմոկրատների կոալիցիոն կառավարությունը)։ Միացյալ Թագավորության վերջին 200 տարիների ամենաերիտասարդ և թվով 75-րդ վարչապետն է։

Դևիդ Քեմերոն
բրիտանական անգլերեն՝ David Cameron
 
Կուսակցություն՝Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն
Կրթություն՝Հեզերդաունի նախապատրաստական դպրոց, Իթըն քոլեջ և Բրեյսնոուզ քոլեջ
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ
ԴավանանքԱնգլիկան եկեղեցի
Ծննդյան օրհոկտեմբերի 9, 1966(1966-10-09)[1][2][3][…] (57 տարեկան)
ԾննդավայրՄարլիբոն, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4][5]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն[6][7]
Ի ծնե անունբրիտանական անգլերեն՝ David William Donald Cameron
ՀայրIan Donald Cameron?[8][9]
ՄայրMary Fleur Mount?[8][9]
ԱմուսինՍամանթա Քեմերոն[9]
ԶավակներIvan Reginald Ian Cameron?[8][9], Nancy Gwen Beatrice Cameron?[8][9], Arthur Elwen Cameron?[8][9] և Florence Rose Endellion Cameron?[8][9]
 
Կայք՝davidcameronoffice.org
 
ԻնքնագիրИзображение автографа
 
Պարգևներ

Ծնվել է 1966 թվականի հոկտեմբերի 9-ին Լոնդոնում։ Ավարտել է Իթըն քոլեջը, ապա Օքսֆորդի համալսարանը՝ ուսումնասիրելով քաղաքագիտություն, փիլիսոփայություն և տնտեսագիտություն։ Աշխատել է Պահպանողական կուսակցության հետազոտական բաժնում՝ միաժամանակ զբաղվելով 1990-1997 թվականների Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջոն Մեյջորի ելույթների պատրաստմամբ և տնտեսական հարցերով։ 1993 թվականից աշխատել է ներքին գործերի նախարարությունում։ 1997 թվականին մասնակցել է Մեծ Բրիտանիայի պառլամենտական ընտրություններին՝ չհասնելով հաջողության։ 2001 թվականին ընտրվել է Համայնքների պալատի անդամ, 2005 թվականին՝ Պահպանողական կուսակցության առաջնորդ։ Ամուսնացած է, ունի չորս երեխա։

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դևիդ Քեմերոն» հոդվածին։