Ֆլորիդայի համալսարան

Ֆլորիդայի համալսարան (անգլ.՝ University of Florida), բարձրագույն ուսումնական հաստատություն Միացյալ Նահանգների Ֆլորիդա նահանգի Գեյնսվիլ քաղաքում։ Հիմնադրվել է 1853 թվականին[17]։

Ֆլորիդայի համալսարան
Изображение логотипа
Տեսակհանրային հետազոտությունների համալսարան, հողադրամաշնորհային համալսարան, ԱՄՆ-ի հասարակական կրթության կազմակերպություն, ազատ հասանելիության հրատարակություն և հասարակական համալսարան
Հիմնադրված է1853
Ընդհանուր անձնակազմ15 880 մարդ (սեպտեմբեր 2020)[1]
ԱնդամակցությունՀետազոտական գրադարանների ասոցիացիա[2], Հարավ - արևելյան կոնֆերենցիա, Orbital Reef University Advisory Council?[3], ArXiv[4], ORCID[5], Networked Digital Library of Theses and Dissertations?[6], Ամերիկյան համալսարանների ասոցացիա[7][8], Ամերիկյան քոլեջների և համալսարանների ասոցիացիա[9], Կրթության ամերիկյան խորհուրդ[10], Open Education Network?[11], Ցանցային տեղեկատվության կոալիցիա[12], Պետական և հողային դրամաշնորհային համալսարանների ասոցիացիա[13], Հետազոտական գրադարանների կենտրոն[14] և Գիտական հրատարակչական և ակադեմիական ռեսուրսների կոալիցիա[15]
Երկիր ԱՄՆ[16]
ՏեղագրությունԳեյնսվիլ
Կայքufl.edu(անգլ.)
Ֆլորիդայի համալսարան (ԱՄՆ)##
Ֆլորիդայի համալսարան (ԱՄՆ)
Ֆլորիդայի համալսարան, ԱՄՆ
 University of Florida Վիքիպահեստում
Համալսարանի երկրորդ նախագահ Ալբերտ Մյորֆրիի արձանը

Պատմություն

Համալսարանի հիմնադրման տարեթիվ է համարվում 1853 թվականի հունվարի 6-ը, երբ Ֆլորիդայի նահանգապետ Թոմաս Բրաունը ստորագրել է Ֆլորիդա նահանգում բարձրագույն կրթության պետական աջակցության համապատասխան օրինագիծ։

Մինչև 1866 թվականը հաստատությունը կրել է Արևելյան Ֆլորիդայի Սեմինարիա անունը, այնուհետև՝ Քաղաքացիական պատերազմից հետո, որի ընթացքում սեմինարիան չէր գործում, անվանափոխվել է Ֆլորիդայի համալսարան։ Միևնույն ժամանակ փոխվել է նաև համալսարանի տեղադրությունը. ուսանողներն ու դասախոսները տեղափոխվել են Գեյնսվիլ քաղաք։ 1903 թվականին համալսարանում սկսել է գործել գյուղատնտեսական քոլեջ, և ուսումնական հաստատությունը ձեռք է բերել ներկայիս տեսքը։

1905 թվականին ընդունվել է Բակմենի օրենքը, որն օգնել է միավորել նահանգի քոլեջները համալսարանի հովանու ներքո։ Դրա հետ մեկտեղ օրենքը հաստատել է սեռային և ռասայական խտրականություն։ 1906 թվականին Գեյնսվիլում բացվել է համալսարանական կամպուս[18]։

Սկսած 1946 թվականից՝ շրջանավարտների շրջանում աճել է հետաքրքրությունը համալսարանի հանդեպ։ Դիմողների մեջ մեծ թիվ էին կազմում Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանները, որոնք բուհ ընդունվում էին հատուկ օրենքով։ 1958 թվականից համալսարանում թույլատրվել է սովորել նաև աֆրոամերիկացիներին։

1985 թվականին Ֆլորիդայի համալսարանը դարձել է Ամերիկյան համալսարանի ասոցացիայի անդամ, որը բաղկացած էր ԱՄՆ-ի և Կանադայի 62 ակադեմիական և մասնավոր գիտահետազոտական համալսարաններից[19]։

Կառուցվածք

Ֆակուլտետներ

Համալսարանն ունի հետևյալ ֆակուլտետները՝ կենսաբանական, երկրաբանական, երկրաֆիզիկական, պատմաբանական, փիլիսոփայության պատմության, կենսաֆիզիկական, անգլերենի, աստղագիտական, համակարգչային համակարգերի, ինժեներական, երկրաքիմիական, քիմիական, բնապահպանական, կառավարման, սոցիոլոգիական, ֆիզիկական, մաթեմատիկական, կենսաքիմիական, օդանավորդության, մեխանիկայի, էլեկտրիկայի և այլն։

Ուսանողներ

Համալսարանում ուսանում է մոտավորապես 49,5 հազար ուսանող ավելի քան 130 երկրից։ 2007 թվականին Ֆլորիդայի համալսարանի Միջազգային կրթության ինստիտուտի կողմից ուսումնասիրություններ են անցկացվել, որոնց համաձայն՝ բուհը երկրում օտարերկրյա ուսանողների քանակով զբաղեցրել է 17-րդ տեղը[20]։

Ֆլորիդայի համալսարանն աֆրոամերիկացիներին առաջարկվող բակալավրի աստճանների թվաքանակով Միացյալ Նահանգներում զբաղեցնում է երկրորդ տեղը, և երրորդ տեղը՝ իսպանալեզու ուսանողների թվով։ Բուհը գտնվում է հինգերորդ տեղում աֆրոամերիկացիներին տրվող դոկտորական աստիճանների թվաքանակով, և երկրորդ տեղը՝ լատինամերիկացիների համար։

Թանգարաններ

Համալսարանի հարակից գեղարվեստի թանգարանը

Համալսարանի մոտակայքում է գտնվում 1891 թվականին հիմնադրված բնական պատմության թանգարանը։ Այնտեղ պահպանվում են տարածաշրջանի բնական պատմությանը, մշակույթին և կենսաբանությանը նվիրված բազմաթիվ ցուցանմուշներ։ Թանգարանում է գտնվում թիթեռների՝ աշխարհի ամենամեծ հավաքածուն՝ ավելի քան 6 միլիոն նմուշ[21]։

Համալսարանի տարածքում է գտնվում նաև 1990 թվականին հիմնված գեղարվեստի թանգարանը։ Այստեղ ներկայացված են ասիական և աֆրիկական գեղանկարչության հավաքածուներ, ժամանակակից արվեստի առարկաներ, ինչպես նաև լուսանկարներ[22]։

Հայտնի շրջանավարտներ և դասախոսներ

Համալսարանում տարբեր ժամանակներում աշխատել են.

Բուհի ուսանողների թվում եղել են.

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլորիդայի համալսարան» հոդվածին։