Ֆոլարին Բալոգան

Ֆոլարին Ջերրի Բալոգան (անգլ.՝ Folarin Jerry Balogun[2], հուլիսի 3, 2001(2001-07-03)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), անգլիացի ֆուտբոլիստ, Պրեմիեր լիգայի «Արսենալ» ակումբի հարձակվող։

Ֆոլարին Բալոգան
Անձնական տվյալներ
ԱզգությունըNigerian Americans?
Քաղաքացիությունը ԱՄՆ և  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվհուլիսի 3, 2001(2001-07-03)[1] (22 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Հասակ1,78 մետր
Դիրքհարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԱնգլիա Արսենալ
Համար38
Պատանեկան կարիերա
Անգլիա Օլդերսբրուք
2008—2020Անգլիա Արսենալ
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2020—Անգլիա Արսենալ0 (0)
Ազգային հավաքական
2018Անգլիա Անգլիա (մինչև 17)4 (0)
2018Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (մինչև 18)4 (2)
2018—2019Անգլիա Անգլիա (մինչև 18)10 (3)
2020—Անգլիա Անգլիա (մինչև 20)1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 30.10.2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 30.10.2020

Ակումբային կարիերա

Ֆոլարինը ծնվել է Նյու Յորքում, սակայն երկու տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Լոնդոն։ Խաղացել է «Օլդերսբրուքի» երիտասարդական թիմում[3][4], իսկ 10 տարեկանում ընդունվել եմ «Արսենալի» ֆուտբոլային ակադեմիա։ 2019/20 մրցաշրջանում «Արսենալի» կազմում անցկացրած 28 խաղում խփել է 28 գոլ[5]։ 2020 թվականի հոկտեմբերի 29-ին նշել է նորամուտը «Արսենալի» հիմնական կազմում՝ մասնակցելով ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի՝ իռլանդական «Դանդոլկ» ակումբի հետ խաղին[6][7]։ 2020 թվականի նոյեմբերի 26-ին ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի «Մոլդե» ակումբի դարպասը խփած գոլը դարձել է առաջինը նրա պրոֆեսիոնալ կարիերայում[8]։

Կարիերան հավաքականում

Հանդես է եկել Անգլիայի մինչև 17, մինչև 18 և մինչև 20 տարեկանների հավաքականներում։ 2018 թվականին չորս հանդիպում է անցկացրել ԱՄՆ-ի մինչև 18 տարեկանների հավաքականում։ Կարող է հանդես գալ նաև Նիգերիայի հավաքականում[5]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆոլարին Բալոգան» հոդվածին։