Ֆրանսիական Լաոս

Ֆրանսիական Լաոս, հանդիսանում է Ֆրանսիական գաղութային կայսրության մաս հարավարևելյան Ասիայում։ Այն բաղկացած նախկին թագավորության մեծ մասից և 1893 թվականից մաս է կազմել ֆրանսիական Հնդկաչինի։ Նրան 1946 թվականին շնորհվել է ինքնավարություն Ֆրանսիական միության մեջ։ Ֆրանս-լաոսական 1853 թվականի պայմանագրով Լաոսը դարձել է Ֆրանսիական Միության անկախ անդամ[1]։Ջենովայի կոնֆերանսում Ֆրանսիայի՝ Հնդկաչինից դուրս գալուց հետո (Հնդկաչինի Առաջին պատերազմ) Լաոսը 1954 թվականին ստացել է անկախություն։

Բնակավայր
Ֆրանսիական Լաոս
ԴրոշԶինանշան

Հիմնադրված է1893 թ.
Պաշտոնական լեզուֆրանսերեն

Պրոտեկտորատի հիմնումը

Կամբոջան ձեռք բերելուց հետո ֆրանսիացի հետազոտողները Էռնեստ Դուդարտա դե Լագրիի գլխավորությամբ մի քանի արշավանքներ են կատարում Մեկոնգ գետի երկայնքով, որպեսզի գտնեն հնարավոր առևտրական հարաբերությունները Ֆրանսիական Կամբոջայի և Կոչինչինի (այժմյան Հարավային Վիետնամ) տարածաշրջանի համար։Լուանգ Պրաբանգում ստեղծվել է ֆրանսիական հյուպատոսություն, որը Վիենտյանի թագավորական նահանգների հետ մեկտեղ եղել է կախյալ թագավորությւն Սիամում (այժմյան Թաիլանդ)։ Սիամը Չուլալոնգկորն թագավորի գլխավորությամբ շուտով վախենալով, որ Ֆրանսիան ծրագրում է անեքսիայի ենթարկել Լուանգ Պրաբանգը, պայմանագիր է ստորագրում ֆրանսիացիների հետ 1886 թվականի մայիսի 7-ին, որում ճանաչվում է Սիամի ինքնավարությունը Լաոսի թագավորության ներքո[2]։

1886 թվականին Օգյուստ Պավին նշանակվում է փոխհյուպատոս Լուանգ Պրաբանգում և դառնում պատասխանատու Լաոսի տարածք ուղարկվող արշավախմբի համար, որը հնարավորության դեպքում Լաոսը պետք է դարձներ ֆրանսիական տարածք։ 1888 թվականին չինական ուժերը՝ հայտնի «սև դրոշներ» անունով, պատերազմ են հայտարարում Սիամին և նրա վասալԼուանգ Պրաբանգի նահանգին՝ ազատելով քաղաքը։Հետո Պավին և ֆրանսիական զորքերը միջամտում են և թագավորական ընտանիքը տեղափոխում ապահով վայր։ Ֆրանսիական լրացուցիչ ուժերը Հանոյից ժամանում են ավելի ուշ, որպեսզի «սև դրոշներին» հեռացնեն Լուանգ Պրաբանգից։Քաղաք վերադառնալուց հետո թագավոր Ոուն Քամը խնդրում է ֆրանսիացիների հովանավորությունը։ Ոուն Քամը իր խնդրանքն ուղարկում է Ֆրանսիական կառավարությանը (Փարիզ)։ 1889 թվականի մարտի 27-ին երկու երկրների միջև համաձայնություն է կայացվում՝ չնայած սիամական բողոքին[3]։ 1893 թվականին պատերազմ է սկսվում երկու երկրների միջև, որի բարձրակետը դառնում է այն, որ Ֆրանսիան չնայած Մեծ Բրիտանիային տված խոստմանը, Բանգկոկ է մտնում ռազմանավերով[4]։Թագավորությունը ստիպված էր ճանաչել ֆրանսիական վերահսկողությունը Մեկոնգ գետի արևելյան մասում։ Պավին շարունակում էր աջակցել ֆրանսիական արշավախմբին լաոսական տարածքում և տարածքին տալիս է Լաոս անունը։Սիամական համաձայնությունը վերջնագրին՝ զիջելու կղզիները Մեկոնգի արևելքում, Լաոսի պրոտեկտորատը պաշտոնապես հաստատվում է և վարչական կենտրոնը Լուանգ Պրաբանգից տեղափոխվում է Վիենտիան։ Սակայն Լուանգ Պրաբանգը մնում է թագավորական ընտանիքի նստավայրը, ում իշխանությունը փոխանցվում է ֆրանսիացի պաշտոնյաներին՝ ներառյալ փոխհյուպատոսությունը և և ռեզիդենտ-գեներալը[5]։ 1896 թվականի հունվարին Ֆրանսիան և Միացյալ թագավորությունը համաձայնության են գալիս ճաանաչելու Ֆրանսիական և Լաոսի և Բրիտանական Բուրմայի սահմանները։

Վարչական վերակազմավորում

Տեղական Լաոսցի զինվորները Ֆրանսիական գաղութային պահակախմբում, 1900
Լուանգ Պրաբանգի շուկա 1900

1898 թվականին Լաոսը Ֆրանսիական Հնդկաչինին ամբողջովին միավորվում է։ Միավորում, որն ստեղծվել էր 1887 թվականին Կամբոջայում և Վիետնամում ֆրանսիական իշխանության կողմից։ Ավելի ուշ գաղութային կառավարությունը Վիետնամում և Լաոսում կազմավորվում է տասը շրջաններից երկուսում։ Լուանգ Պրաբանգի արքայական նստավայրը դեռևս համարվում է Լուանգ Պրաբանգ նահանգը։ Պաշտոնական կառավարիչը և թագավորական դատարանը դեռևս մնում էին, բայց հետագայում պետք է կազմված լինեին ֆրանսիացի պաշտոնյաներից։ Մնացած ինը շրջանները ուղղակիորեն կառավարվում էին Վիենտիանի ֆրանսիական կառավարության կողմից։ Յուրաքանչյուր մարզն ուներ ռեզիդենտ-մարզպետ և ռազմական պաշտոնյա։ Կառավարությանը ֆինանսավորելու համար հարկեր են ներկայացվում և պարտաադրվում բնակչությանը[6][7]։1902 թվականի Սիամի հետ պայմանագիրը կառավարությանը ստիպում է հանձնել նաև Մեկոնգ գետի արևմտյան մասի հողերը։ Այդ հողերն այժմ կազմում են Սենիբուլի նահանգը և Չամպասակ նահանգի արևմտյան մասը[8]։

Լաոսի և Կամբոջայի ներկա սահմանը կազմավորվում է այն ժամանակ(1904 թվականի), երբ Սիամը Մելուպրեյը (Պրեյ Վիխերի նահանգը) և Չամպասակի տարածքները զիջում է Ֆրանսիային։ Լաոսի տարածքն ընդլայնելու Ֆրանսիական ծրագրերը ավարտվում են 1907 թվականին, երբ Սիամը սկսում է համագործակցել բրիտանացիների հետ` վերահսկելու Հնդկաչինում Ֆրանսիայի ընդարձակմանը, որը, Բրիտանական կայսրության կարծիքով, ի վերջո հանգեցնելու էր Սիամի միացմանը ֆրանսիային՝ խախտելով ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում[9]։Ֆրանսիական վարչակազմի շրջանակներում 1904 թվականին (չնայած Կամբոջայի պատմական պահանջին), Լաոսը Շունգ Թրենգ գավառը տրամադրում է Չամպասայի թագավորական մայրաքաղաքի փոխարեն, որը ժամանակավորապես գտնվում էր Կամբոջայի վարչական կառույցում։ Բացի այդ, նախքան Սուրբ Մարդու ապստամբությունը, Կոնտումի պրովինցիան և Պլեիկուն տեղադրվում են Անամի պրոտեկտորատում ֆրանսիական հովանու ներքո։

Գաղութատիրությունը Լաոսում

Ֆրանսիական գաղութային ճարտարապետությանը բնորոշ օրինակ (այժմ առողջապահական կենտրոն Լուանգ Պրաբանգում)

Անհաջողություն կրելով իր մեծ՝ Սիամը և Լաոսը անեքսիայի ենթարկելու ծրագրի համար՝ ֆրանսիացիները կորցնում են իրենց մեծ հետաքրքրությունը Լաոսում և հաջորդ հիսուն տարում այն փակ է մնում ֆրանսիական կայսրության համար։ Պաշտոնական կերպով Լուանգ Պրաբանգի թագավորությունը մնում է ներքին ինքնավարությունը պաշտպանող, սակայն գործնականում այն վերահսկվում է ֆրանսիացիների կողմից, իսկ Լաոսը կառավարվում է որպես գաղութ։ Սիսավանգ Վոնգ թագավորը, որը 1904 թվականինին դառնում է Պրաբանգի թագավորը, 55-ամյա թագավորության ընթացքում չափազանց հավատարիմ է մնում ֆրանսիացիներին։

Տնտեսապես ֆրանսիացիները Լաոսը չեն զարգացրել այնպիսի մասշտաբով, ինչպես որ այն զարգացել է Վիետնամում։ Շատ վիետնամցիներ են հավաքագրվում աշխատելու Լաոսի կառավարությունում լաոսյան ժողովրդի փոխարեն, ինչի արդյունքում տեղացիների և կառավարության միջև որոշակի հակասություններ են առաջանում։ Տնտեսական զարգացումը Լաոսում շատ դանդաղ է տեղի ունենում։ Նախապես հիմնականում առաջ է մղվում բրնձի մշակման և բրնձի ալկոհոլի արտադրությունը։ Այնուամենայնիվ, ֆրանսիացիները չեն ծրագրում ընդլայնել լաոսյան տնտեսությունը և թողնել, որ բնակչությունը չզբաղվի առևտրային գործունեությամբ։ Աշխարհագրական մեկուսացումը հանգեցնում է նրան, որ Լաոսը Ֆրանսիայից ավելի քիչ կախում է ունենում Ֆրանսիայի մյուս գաղութների համեմատությամբ։ 1937 թվականի գնահատմամբ Լաոսում ապրում էին միայն 574 ֆրանսիացի և ավելի քիչ թվով կառավարական աշխատողներ, որոնք զգալիորեն ավելի փոքր թիվ էին կազմում, քան Վիետնամում և Կամբոջայում[10][11]։

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

  • Kenneth Conboy, War in Laos 1954-1975, Squadron/Signal publications 1994
  • Marini, G.F. de. (1998). A New and Interesting Description of the Lao Kingdom (1642–1648). Translated by Walter E. J. Tips and Claudio Bertuccio. Bangkok, Thailand: White Lotus Press.
  • Moppert, François. 1981. Le révolte des Bolovens (1901–1936). In Histoire de l'Asie du Sud-est: Révoltes, Réformes, Révolutions, Pierre Brocheux (ed.), 47-62. Lille: Presses Universitaires de Lille.
  • Murdoch, John. 1974. The 1901-1902 "Holy Man's" Rebellion. Journal of the Siam Society 62(1) 47-66.
  • Ngaosrivathana, Mayoury & Breazeale, Kenon (ed). (2002). Breaking New Ground in Lao History: Essays on the Seventh to Twentieth Centuries. Chiangmai, Thailand: Silkworm Books.
  • Phothisane, Souneth. (1996). The Nidan Khun Borom: Annotated Translation and Analysis, Unpublished doctoral dissertation, University of Queensland. [This is a full and literal translation of a Lān Xāng chronicle]
  • Stuart-Fox, Martin. "The French in Laos, 1887–1945." Modern Asian Studies (1995) 29#1 pp: 111-139.
  • Stuart-Fox, Martin. A history of Laos (Cambridge University Press, 1997)

Արտաքին հղումներ