Վիենտյան
Վիենտյան[1][2] (ֆր.՝ vjɛ̃ˈtjan; լաոս.՝ ວຽງຈັນ, Վիանգ Չան, լաոս.՝ ʋíəŋ tɕàn; թաի.՝ เวียงจันทน์, Վիանգ Չան, թաի.՝ wiəŋ tɕan, քմեր.՝ វៀងច័ន្ទ, Վիենգ Չան), Լաոսի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը։ Տեղակայված է Մեկոնգ գետի վրա, Թայլանդի հետ սահմանից փոքր-ինչ հեռավորության վրա։
Քաղաք | ||
---|---|---|
Վիենտյան | ||
ວຽງຈັນ | ||
Երկիր | Լաոս | |
Ենթարկում | Մայրաքաղաք | |
Համայնք | Vientiane? | |
Հիմնադրված է | 1560 թ. | |
Մակերես | 3920 կմ² | |
ԲԾՄ | 174±1 մետր | |
Բնակչություն | 754 000 մարդ (2009) | |
Ագլոմերացիա | 600 000 | |
Ժամային գոտի | UTC+7 | |
Հեռախոսային կոդ | +856 | |
Մայրաքաղաք է 1563 թվականից[3]։ Երկրի տնտեսական խոշորագույն կենտրոնն է։ Բնակչությունը՝ 797 130 (2012)[4]։ 2009 թվականին Վյետնանը հյուրընկալել է Հարավարևելյան Ասիայի 25-րդ խաղերը։
Անվանում
Քաղաքի անվանումը թարգմանվում է պալի լեզվից՝ որպես «ճանդակի ծառի քաղաք», ինչի մասին վկայում են հին լաոսերենով արված արձանագրությունները։
Ժամանակակից լաոսերենում քաղաքի անվանումը գրվում է նրա արտասանության ուղղագրությամբ, որն առաջացնում է անվանման մեկնաբանման զանազան տարբերակներ։ Բազմաթիվ լաոսցիներ պնդում են, որ անվանումը թարգմանվում է որպես «Լուսնի քաղաք»․ սա պայմանավորված է նրանով, որ «լուսին» (ຈັນ կամ ຈັນທຣ໌ ― չանդանից चन्द्र սանսկրիտին) և «ճանդակի ծառ» (ຈັນ կամ ຈັນທນ໌ ― չանդանից चन्दन սանսկրիտին) բառերը ժամանակակից լաոսերենում գրվում և արտասանվում են նույնությամբ՝ Չան։
Նմանօրինակ նշանակությունը («ճանդակի ծառի քաղաք») քաղաքն ունի և թաիլանդերենում (เวียงจันทน์) և կխմերերենում (វៀងចន្ទន៍)։ «Վիենտյան» բառի ռոմանականացված արտասանությունն ունի ֆրանսիական ծագում և կապված է ֆրանսերենում չոր «Չ»-ի արտասանման դժվարության հետ։
Ծանոթագրություններ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիենտյան» հոդվածին։ |