Ֆրենսիս Ալեն

համակարգչային համակարգերի տեսության ամերիկացի գիտնական

Ֆրենսիս Էլիզաբեթ Ալեն (անգլ.՝ Frances Elizabeth Allen, օգոստոսի 4, 1932(1932-08-04)[1][2], Peru, Քլինտոն շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[3] - օգոստոսի 4, 2020(2020-08-04)[4][5][2], Սկենեկտադի, Նյու Յորք, ԱՄՆ[6][2]), համակարգչային համակարգերի տեսության ամերիկացի գիտնական։ Առաջին կինը, որն արժանացել է Թյուրինգի մրցանակին (2006)[16][17]։

Ֆրենսիս Ալեն
անգլ.՝ Frances Elizabeth Allen
Ծնվել էօգոստոսի 4, 1932(1932-08-04)[1][2]
Peru, Քլինտոն շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[3]
Մահացել էօգոստոսի 4, 2020(2020-08-04)[4][5][2] (88 տարեկան)
Սկենեկտադի, Նյու Յորք, ԱՄՆ[6][2]
բնական մահով[7]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհամակարգչային գիտնական, համալսարանի դասախոս և ճարտարագետ
Հաստատություն(ներ)IBM[1], Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Նյու Յորքի համալսարան և Կալիֆոռնիայի համալսարան
Գործունեության ոլորտինֆորմատիկա[1] և computational science?
ԱնդամակցությունԷլեկտրական և Էլեկտրոնիկական ճարտարագետների ինստիտուտ, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ճարտարագիտական ազգային ակադեմիա, Հաշվողական տեխնիկայի ասոցիացիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերՕլբանիի համալսարան (1954)[1] և Միչիգանի համալսարան (1957)[1]
Պարգևներ
Ամուսին(ներ)Jacob T. Schwartz?
 Frances E. Allen Վիքիպահեստում

IBM-ի աշխատակից, Գիտությունների ազգային ակադեմիայի (2010) և ԱՄՆ ճարտարագիտական ակադեմիայի, ինչպես նաև Ամերիկյան փիլիսոփայական ընկերության (2001) անդամ։

Կենսագրություն

Ծնվել և մեծացել է Նյու Յորք նահանգի ֆերմայում։ Ընտանիքի վեց երեխաներից ավագն էր։ Նրա հայրը ֆերմեր էր, իսկ մայրը` ուսուցիչ[18]։ 1954 թվականին ավարտել է ուսուցչական քոլեջը (այժմ` Նյու Յորք նահանգի Օլբանիի համալսարան)` ստանալով մաթեմատիկայի բակալավրի աստիճան։ Միչիգանի համալսարանում 1957 թվականին ձեռք է բերել մագիստրոսի կոչում, այնուհետև մի կարճ ժամանակահատված դասավանդել է դպրոցում, սակայն դժգոհ լինելով վաստակից` նույն` 1957 թվականի հուլիսի 15-ին Ալենն աշխատանքի է անցել IBM-ի կորպորացիայում, որտեղ աշխատել է հաջորդ 45 տարիների ընթացքում[19]։ 1991 թվականին Ֆրենսիս Ալենը Ալբերտայի համալսարանի կողմից արժանացել է պատվավոր դոկտորի կոչման[19]։

Ալենը Լոզանի Դաշնային պոլիտեխնիկական դպրոցում, 6 մայիսի, 2008 թվական

1980-ականների սկզբին Ֆրենսիս Ալենը ղեկավարում էր Parallel TRANslation (PTRAN) հետազոտական խումբը, որտեղ նա զբաղվում էր զուգահեռ հաշվարկների հարցերով[19]։ Այս աշխատանքի ընթացքում Ալենը և նրա գործընկերները ուսումնասիրում են օպտիմալացման հիմունքները, որոնք այսօր օգտագործվում են շատ կոմպիլյատորներում։

2002 թվականից անցել է թոշակի։

Արվեստի և գիտությունների ամերիկյան ակադեմիայի անդամ։

Մահացել է 2020 թվականի օգոստոսի 4-ին` իր 88-ամյակի օրը։

Անձնական կյանք

Ամուսնացած է եղել Նյու Յորքի համալսարանի ինֆորմատիկայի պրոֆեսոր Ջեյքոբ Թ. Շվարցի հետ. նրանց ամուսնությունն ավարտվել է ամուսնալուծությամբ[20]։

Պարգևներ և պատվոգրեր

  • IBM Fellow (1989, կին առաջին մրցանակակիրը)
  • Ընդգրկվել է Women in Technology International կազմակերպության փառքի սրահում (1997)
  • Ադա Լավլեյսի մրցանակ, Association for Women in Computing (2002)
  • Թյուրինգի մրցանակ (2006). «համակարգչային ծրագրերի օպտիմալացման տեսության և պրակտիկայի մեջ նորարարական ներդրման համար, որը հիմք է հանդիսացել ժամանակակից օպտիմիզացնող կոմպիլյատորների և ծրագրերի ավտոմատ զուգահեռացման համար»[21]
  • Erna Hamburger Prize (2008)
  • Նրա պատվին IBM-ը 2007 թվականին սահմանել է IBM Ph.D. Fellowship Award-ը[22]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրենսիս Ալեն» հոդվածին։