(Everything I Do) I Do It for You

«(Everything I Do) I Do It for You», կանադացի երգիչ, կիթառահար և երգահան Բրայան Ադամսի երգը, որը թողարկվել է 1991 թվականի հունիսի 18-ին «Ռոբին Հուդ։ Գողերի արքայազնը» ֆիլմի սաունդթրեքից։ Երգի հեղինակներն են Բրայան Ադամսը, Մայքլ Քեյմենը, Ռոբերտ Ջոն «Մաթ» Լանգը, իսկ պրոդյուսերն է Ռոբերտ Ջոն «Մաթ» Լանգը։ Համացանցում տեսահոլովակի դիտումների թիվը գերազանցել է 200 միլիոնը, իսկ Միացյալ Նահանգներում սինգլի վաճառքը գերազանցել է 4 միլիոնը։ 1992 թվականին երգն արժանացել է «Գրեմմի» մրցանակին Best Song Written for Visual Media անվանակարգում, ինչպես նաև առաջադրվել է մի շարք այլ մրցանակների, այդ թվում՝ «Օսկարի» Ֆիլմի լավագույն երգ անվանակարգում։

«(Everything I Do) I Do It for You»
Բրայան Ադամսի սինգլը
Թողարկված18 հունիսի, 1991
Ֆորմատ7", CD
Ժանրռոք[1]
ԵրգահանՄայքլ Քեյմեն, Ռոբերթ Ջոն «Մաթ» Լանգ և Բրայան Ադամս
Տևողություն6:34 (ալբոմային տարբերակ)
4:06 (սինգլ)
Պրոդյուսեր

Ռոբերտ Ջոն Լանգ

Բրայան Ադամսի սինգլների ժամանակագրություն
«Only the Strong Survive»
(1987)
«(Everything I Do) I Do It for You»
(1991)
«Can’t Stop This Thing We Started»
(1991)
 «(Everything I Do) I Do It for You»

Պատմություն

«(Everything I Do) I Do It for You» երգը ռեկորդ է սահմանել Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթի առաջին հորիզոնականում գտնվելու ժամանակով՝ 16 շաբաթ գլխավորելով UK Singles Chart հիթ-շքերթը 1991 թվականին[2]։ Երգը նաև 7 շաբաթ զբաղեցրել է ամերիկյան Billboard Hot 100 հիթ-շքերթի առաջին հորիզոնականը և 9 շաբաթ կանադական Canadian Singles Chart հիթ-շքերթի առաջին հորիզոնականը[1][3]։ Billboard ամսագիրը երգը տեղադրել է 1991 թվականի ամփոփիչ հիթ-շքերթի № 1 հորիզոնականում[4]։ Աշխարհում վաճառվել է սինգլի ավելի քան 15 մլն օրինակ, և այն ընդգրկվել է բոլոր ժամանակների համաշխարհային բեսթսելլերների ցանկում[5]։

Երգի պաշտոնական երաժշտական տեսահոլովակը բեմադրել էր Julien Temple-ը[6]։ Համերգային տեսահոլովակը նկարահանվել է Andy Morahan-ի կողմից[7]։

Բրայան Ադամսը, Մայքլ Քեյմենը և Ռոբերտ Ջոն Լանգն արժանացել են Grammy Award for Best Song Written Specifically for a Motion Picture or Television մրցանակի որպես համահեղինակներ[8] և առաջադրվել Գրեմմի մրցանակի «Տարվա լավագույն ձայնագրություն» անվանակարգում «Գրեմմիի» 34-րդ մրցանակաբաշխության ժամանակ։ Այն ներկայացվել է նաև «Օսկար» մրցանակի Ֆիլմի լավագույն երգ անվանակարգում, սակայն զիջել է «Beauty and the Beast» երգին[9]։

Հիթ-շքերթներ

Շաբաթական հիթ-շերթներ

Հիթ-շքերթ (1991-93)Ամենաբարձր
հորիզոնական
ARIA[10]1
Ö3 Austria Top 75[11]1
Ultratop Flanders[12]1
Canada Adult Contemporary (RPM)[13]1
Canada Top Singles (RPM)[14]1
Denmark (IFPI)1
Europe (Eurochart Hot 100)1
Finland (Suomen virallinen lista)[15]1
SNEP[16]1
Media Control AG[17]1
Ireland (IRMA)[18]1
Italy (FIMI)[19]1
Dutch Top 40[20]1
RIANZ[21]1
VG-lista[22]1
Spain (AFYVE)[23]1
Sverigetopplistan[24]1
Schweizer Hitparade[25]1
UK Singles Chart[26]1
Billboard Hot 100[27]1
Adult Contemporary (Billboard)[1]1
Mainstream Rock (Billboard)[1]1

Տարեվերջյան հիթ-շքերթներ

Հիթ-շքերթ (1991)Հորիզոնական
(ARIA)[28]1
Zealand (Recorded Music NZ)[29]1
UK Singles Chart1
Billboard Hot 100[30]1
Dutch Top 401

Հավաստագրումներ

ՏարածաշրջանՀավաստագրումՎաճառք
Ավստրալիա (ARIA)[31]2× Platinum140 000^
Ավստրիա (IFPI Austria)[32]Platinum100,000x
Կանադա (Music Canada)[33]2× Platinum200,000^
Ֆրանսիա (SNEP)[34]Gold508,000[35]
Գերմանիա (BVMI)[36]Platinum500 000^
Շվեդիա (GLF)[37]Platinum50 000x
Մեծ Բրիտանիա (BPI)[38]3× Platinum1,840,000[39]
ԱՄՆ (RIAA)[40]3× Platinum4,100,000[41]

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ