4J Studios

4J Studios, ընկերություն, որը զբաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ, տեղակայված է Շոնտլանդիայի Դանդի քաղաքում։ Ընկերությունում աշխատում են VIS Entertainment ընկերության մի շարք աշխատակիցներ։ Ներկա պահին ստուդիան հիմնականում մշակում Minecraft խաղի խաղային համակարգերի համար նախատեսված տարբերակները[1]։

4J Studios
Տեսակտեսախաղեր մշակող
Հիմնադրված է2005
ՎայրԴանդի, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն և Դանդի, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
Երկիր Միացյալ Թագավորություն
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն
Կայք4jstudios.com

Պատմություն

4J Studios-ը հիմնադրվել է Քրիս վան դեր Կուլինի, Փէդդի Բերնսի և Ֆրենկ Արնոտի կողմից 2005 թվականի ապրիլի 19-ին[2][3]։ Երեքն էլ աշխատել են մի ընկերությունում, որտեղ գլխավոր տնօրենը եղել է վան դեր Կուիլը[4]։

2012 թվականի նոյեմբերին ստուդիայի համահիմնադիր և տնօրեն Արնոթը հայտարարեց, որ լքում է 4J Studios-ը, որպեսզի հիմնադրի նոր ընկերություն՝ Stormcloud Games, իր գործընկերների՝ Էնդի Ուէսթոնի և Պէտ Մակգոերնի հետ[5][6]։ 2018 թվականի մարտին 4J Studios-ը ահռելի գումար ներդրեց Դանդիում տեղակայված Puny Astronaut-ում։ Սա մշակող էր, որ հիմնականում կազմված էր Աբերտայի ավարտականերից[7]։ Արդյունքում Վան դեր Կույլը և Բերնսը դարձան այդ ընկերության տնօրենների խորհրդի անդամ[8]։ 2021 թվականի մարտին 4J Studios-ը բացեց ներդրումային ֆոնդ՝ Chroma Ventures, որը վերցրեց Puny Astronaut մասնաբաժինը և ներդրում իրականացրեց մի քանի այլ ստուդիաներում։ 2022 թվականի հոկտեմբերից 4J Studios-ը հայտարարեց, որ որոշել է հրապարակել խաղեր, սկսած Puny Astronaut's Skye Tales-ից 2023 թվականին[9]։

Մշակված խաղեր

ԹվականԱնանումՊլատֆորմՀրատարակչություն
2005Breeders' Cup World Thoroughbred ChampionshipsPlayStation 2, XboxBethesda Softworks
2006Star Trek: EncountersPlayStation 2
The Elder Scrolls IV: OblivionPlayStation 3
2007Star Trek: ConquestPlayStation 2, Wii
2008AMF Bowling Pinbusters!Nintendo DSVir2L Studios
Overlord: Raising HellPlayStation 3Codemasters
Ducati MotoNintendo DSVir2L Studios
Banjo-KazooieXbox 360Microsoft Game Studios
2009Banjo-Tooie
WuggleiOS4J Studios
Texas Wuggle
2010Perfect DarkXbox 360Microsoft Game Studios
2012Minecraft: Xbox 360 EditionMicrosoft Studios
2013Minecraft: PlayStation 3 EditionPlayStation 3Sony Computer Entertainment
2014Minecraft: Xbox One EditionXbox OneMicrosoft Studios
2014Minecraft: PlayStation 4 EditionPlayStation 4Sony Computer Entertainment
Minecraft: PlayStation Vita EditionPlayStation Vita
2015Minecraft: Wii U EditionWii UMojang
2017Minecraft: Nintendo Switch EditionNintendo Switch

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ