PlayStation 3

PlayStation 3 (PS3), պատկանում է Sony Interactive Entertainment-ի կողմից մշակված ութերորդ սերնդի վիդեո խաղային կոնսուլների շարքին[1]։ Այն առաջին անգամ ներկայացվեց 2005 թվականի մայիսին Լոս Անջելեսում` E3 խաղերի ցուցահանդեսում, որպես PlayStation 2-ի պաշտոնական իրավահաջորդ[2]։PlayStation 3-ը առաջին անգամ գործարկվել է 2006 թվականի նոյեմբերի 11-ին Ճապոնիայում, 2006 թվականի նոյեմբերի 17-ին` Հյուսիսային Ամերիկայի երկրներում, իսկ 2007 թվականի մարտի 23-ին` Եվրոպայում։ Որպես յոթերորդ սերնդի վիդեո խաղային կոնսոլ, մրցակցում է Nintendo Wii-ի, Microsoft-ի և Xbox 360-ի հետ[3]։Բացի վիդեո խաղերից, PS3-ը կարող է նաև նվագարկել ձայնասկավառակներ` DVD և Blu-ray սկավառակներ[4]։ Այլ ֆորմատի այլ երաժշտություն, պատկեր և վիդեո ֆայլեր կարելի է կրկնօրինակել ներքին կոշտ սկավառակի միջոցով, ինչպես նաև արտաքին մեդիայի կամ DLNA-ի հետ համատեղելի սերվերի միջոցով[5]։

PlayStation 3
Изображение логотипа
ՄշակողSony Interactive Entertainment
Սերիայի մասPlayStation
ՆախորդPlaystation 2
ՀաջորդPlayStation 4
Թողարկման թվականնոյեմբերի 11, 2006
🌐playstation.com/explore/ps3
 PlayStation 3 Վիքիպահեստում

2009 թվականի սեպտեմբերին թողարկվեց PlayStation 3-ի բարակ տարբերակը, որը ավելի թեթև, բարակ և էժան էր, քան սկզբնական տարբերակը։ Սուպեր բարակ PlayStation 3-ի գրաֆիկական և տեխնիկապես վերանայված մոդելը, թողարկվել է 2012 թվականի սեպտեմբերին[6][7]։Մինչև 2009 թվականը PlayStation 3 ունեցել է շատ դժվար վաճառքի սկիզբ։ 2009 թվականին Slim-ը կատարեց ներդրում, որի շնորհիվ այն սկսեց ավելի արագ վա ճառվել։ Մինչև 2016 թվականի հունվարը PlayStation 3-ը ամբողջ աշխարհին վաճառել էր ապրանքանիշի 86,290,000 օրինակ, որը համապատասխանում էր Xbox 360-ի վաճառքին։ Playstation 3-ը ԱՄՆ-ում սկսել է վաճառվել 2016 թվականի հոկտեմբերից։PlayStation 3-ի իրավահաջորդը PlayStation 4-ն է, որը սկսել է արտադրվել 2013 թվականի փետրվարից։ Այն Եվրոպայում թողարկվել է նույն թվականի նոյեմբերի 29-ից[8]։

Պատմություն

PlayStation-ի (1994) և PlayStation 2-ի (2000) հայտնի խաղային կոնսուլներից հետո նոր մոդելի ստեղծումը անհրաժեշտ էր։ Հաջորդ սերնդի կոնսոլի մասին առաջին լուրերը հայտնվել են 2004 թվականին, սակայն Sony-ն որևէ կոնկրետ տեղեկատվություն չի տվել մինչև 2005 թվականի գարնանը[9]։Առաջին անգամ PS3-ը պաշտոնապես ներկայացվեց 2005 թվականի մայիսի 16-ին Էլեկտրոնային ժամանցային ցուցահանդեսի (E3) Sony-ի կոնֆերանսի ժամանակ[10]։ Ցուցահանդեսում միայն ներկայացվեց կոնսոլի դասավորությունը, իսկ նախնական աշխատանքային տարբերակը ներկայացվեց ընկերության կողմից` Տոկիոյի խաղային շոուի (TGS) ժամանակ (2005 թվական2006 թվականի մայիսին E3 շրջանակներում անցկացվող Sony կոնֆերանսին հայտարարվեց կոնսոլի գինը, վաճառքի մեկնարկը և ներկայացվեց նոր խաղային վերահսկիչ Sixaxis-ը[11]։ Առաջին անգամ PS3-ը հասանելի էր TGS 2006-ի փորձարկման համար, որտեղ այցելուները նոր վահանակի վրա կարող էին գնահատել մի քանի խաղեր։Նոյեմբերի 11-ին, փորձարկումից հետո, պարզվեց, որ PS-ի և PS2-ի որոշ խաղեր չեն աշխատում նոր վահանակի վրա[12]։ Այսպիսով խնդիրներ են առաջացել «Final Fantasy» և «Gran Turismo» խաղերի ձայների և պատկերների հետ։ Sony-ն հայտարարեց, որ սխալները կհեռացվեն PS3-ի ծրագրային ապահովման թարմացման շնորհիվ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «PlayStation 3» հոդվածին։