Android Pie

Android Pie[1], Անդրոիդ օպերացիոն համակարգի իններորդ տարբերակը։ Համակարգի նախնական տարբերակը թողարկվել է 2018 թվականի մարտի 7-ին[2][3][4][5][6]։ Առաջին բետա տարբերակը թողարկվել է 2018 թվականի մայիսի 8-ին[7], երկրորդ, երրորդ և չորրորդ բետա տարբերակները թողարկվել են համապատասխանաբար 2018 թվականի հունիսի 6-ին[8][9][10][11], 2-ին և հուլիսի 25-ին[12][13][14][15][16][17]։

Android Pie
Изображение логотипа
ՏեսակՕՀ և software version?
ՍտեղծողԳուգլ և Open Handset Alliance
ԸնտանիքԼինուքս
Առաջին թողարկումհուլիսի 20, 2018
ԻնտերֆեյսMaterial Design?
ԱրտոնագիրApache արտոնագիր
Մասն էAndroid տարբերակների ցանկ
ՆախորդAndroid Oreo
ՀաջորդAndroid 10
Անվանված էկարկանդակ
Կայքandroid.com/versions/pie-9-0/(անգլ.)
 Android Pie Վիքիպահեստում

Android 9.0-ի վերջնական տարբերակը՝ Pie անվանմամբ, թողարկվել է 2018 թվականաի օգոստոսի 6-ին՝ Google Pixel և Essential Phone շարքի սմարթֆոննրի համար[11][12][13][14][15][16][17][18][19]։

2018 թվականի օգոստոսին, Գուգլը հայտարարել է, որ կթողարկի Android Pie Go Edition աշնանային տարբերակը, որն Android Pie-ի ավելի քիչ հիշողություն զբաղեցնող տարբերակն է[20][21][22][23][24]։

Հնարավորություններ

Android Pie-ն ունի հետևյալ հնարավորությունները[25]

  • Նոր օգտագործվող ինտերֆեյս՝ կարգավորումների արագ մենյուի համար[26],
  • Ծանուցումների վահանակում ժամը տեղափոխվել է դեպի ձախ[27],
  • «Դոկն» այժմ ունի կիսթափանց հետին պլան,
  • Մարտկոցի էկրանապատկերը ծանուցումների վահանակում այլևս նարնջագույն չի երևում,
  • Սնուցման կարգավորումներում ավելացվել է «Էկրանի պատկեր» կոճակը,
  • Նոր արգելափակման ռեժիմ, որը մեկ անգամ անջատում է կենսաչափական տվյալները,
  • Կլորացված անկյուններով ինտերֆեյս,
  • Նոր անցումներ մի հավելվածից մյուսին անցնելիս կամ հավելվածներում գործողություններ կատարելիս,
  • Հաղորդագրությունների վերաբերյալ ավելի լիարժեք ծանուցում, որտեղ ամբողջ զրույցը կարող է ստացվել ծանուցման, լայնամասշտաբ պատկերների և խելացի պատասխանների տեսքով,
  • Էկրանի կտրման աջակցություն,
  • Բարձրության վերամշակված սլայդեր,
  • Փորձարարական գործառույթներ (որոնք ներկայումս թաքցված են Feature Flags կոչվող մենյուի մեջ), ինչպիսիք են վերամշակված «Հեռախոսի մասին» բաժինը, Bluetooth-ի ավտոմատ միացումը վարելիս և այլն,
  • DNS-ը TLS-ի վրա է[28],
  • HEIF աջակցություն,
  • Նոր համակարգային ինտերֆեյս, հիմնված ժեստերի վրա, անցումային ՕՀ, հեռացվել է «տուն» կոճակը և բազմաառաջադրանքային կոճակը,
  • Ավելացվել է վերամշակված, ծրագրերի հորիզոնական բազմաառաջադրանքային անջատիչը Google-ի որոնման վահանակում և ներկառուցված է ծրագրերի մեջ,
  • «Digital Wellbeing» ֆունկցիա, որը խոչընդոտում է հեռախոսի ավելորդ օգտոգործումը,
  • Հեռախոսը առջևի կողմից ներքև շրջելով կանջատվեն ծանուցումները[29],
  • Ադապտիվ մարտկոց, որն ուժակուտակիչի հզորությունը հասցնում է առավելագույնի, սահմանում է հավելվածների առաջնահերթություն, որոնք օգտատերը օգտագործում է ավելի շատ, քան մյուս ծրագրերը,
  • Էկրանի լույսի ավտոմատ կարգավորման ֆունցիայի բարելավվածություն, որը փոփոխում է էկրանի լուսավորությունը՝ օգտոգործողի անձնական նախասիրություներից ելնելով,
  • Always-On Display, որը, սակայն, թաքցնում է ծանուցումները,
  • Նավիգացիոն վահանակում նոր «Հետադարձ» կոճակ,
  • Թեմայի ձևակերպման ոչ ավտոմատացված ընտրություն,
  • Ստեղնաշարի լոգոն հայտնվում է նավիգացիոն վահանակում այն ժամանակ, երբ ստեղնաշարը միացված է։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՈրոտանԱլեքսանդր ԹամանյանՀամո ՍահյանՄատենադարանՀայաստանՀայոց ցեղասպանությունԶվարթնոցի տաճարԳուրգեն ՄահարիՀովհաննես ԹումանյանԿոմիտասՍևանա լիճՄուշեղ ԳալշոյանՄարտիրոս ՍարյանԵղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՎահան ՏերյանՎարդանանք (պատմավեպ)Խաչատուր ԱբովյանԷջմիածնի Մայր ՏաճարՔութեշԽաչքարՍասունցի ԴավիթՀայերենի այբուբենՊարույր ՍևակՍասնա ծռերՄոնթե ՄելքոնյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԳարեգին ՆժդեհՏոտոԳեյմինգԿարեն ԴեմիրճյանՎիլյամ ՍարոյանԱծական անունԴանիել ՎարուժանԱմերիկայի Միացյալ ՆահանգներՎարդան ՄամիկոնյանՄակբայԱվետիք Իսահակյան