Bad Day

Bad Day, երգ, որը գրել և կատարել է կանադացի երգիչ-երգահան Դենիել Փոութերը։ Այն դարձել է «Daniel Powter» երկրորդ ալբոմի (2005) առաջին սինգլը և գլխավորել է ԱՄՆ-ի և Իռլանդիայի համազգային հիթ շքերթը (Billboard Hot 100): Billboard Magazine ամսագրի տվյալներով ԱՄՆ-ում սինգլը 2006 թվականի արդյունքներով ամենահաջողակն Է դարձել[1] և առաջադրվել է Գրեմմի մրցանակի[2]։

«Bad Day»
Դենիել Փոութերի երգը «Daniel Powter» ալբոմից
Թողարկված2005
Ժանրփոփ
ԼեյբլWarner Bros.
ՀեղինակԴենիել Փոութեր
ՏոնայնությունՄի-բեմոլ մաժոր

Պատմություն

Billboard-ը երգը անվանել է տարվա ամենամեծ հայտնագործություններից մեկը («one of the great discoveries of the year»)[3] և 2000-ական թվականների գլխավոր One Hit Wonder-ը[4]։ Նախկինում նման նվաճում էին ձեռք բերել 1958 թվականին իտալացի երգիչ Դոմենիկո Մոդունոն «Volare (Nel Blu Di Pinto Di Blu)» սինգլով և 1962 թվականին միստր Աքեր Բիլքի կատարմամբ «Stranger on the Shore» հիթը։ «Bad Day» սինգլը գլխավորել է ամերիկյան չարթերը (Billboard Hot 100, Pop 100, Adult Top 40, Hot Adult Contemporary Tracks), դարձել է Իռլանդիայում № 1-ը (Irish Singles Chart), Մեծ Բրիտանիայում № 2-ը (UK Singles Chart)[5], Ավստրալիայում № 3-ը (Australian Singles Chart) և Կանադայում՝ № 7-ը (Canadian Singles Chart)[6]: Երգի հայտնիությունը ԱՄՆ-ում աճել է այն բանից հետո, երբ այն օգտագործվել է American Idol-ի երիտասարդ տաղանդներ ծրագրի 5-րդ եթերաշրջանում ։ Երգը ներառվել է նաև 2006 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության (2006 FIFA World Cup) «Voices from the FIFA World Cup » ալբոմում։ 2007 թվականին երգը դարձել է «Էլվինը և բուրունդուկները» ֆիլմի սաունդթրեքը։ Մեծ Բրիտանիայում սինգլը օգտագործվել է Coca-Cola ընկերության գովազդային արշավում[7]։ «Bad Day»-ը ՁԸԱԱ-ի կողմից ԱՄՆ-ում ստացել է 2 պլատինե հավաստագիր՝ միլիոնից ավելի օրինակի համար։ 2005 թվականի օգոստոսից երգը անվճար ներբեռնվել է iTunes Store։ 2007 թվականին «Best Male Pop Vocal Performance» կատեգորիայում առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի[2]։

Չարթեր և սերտիֆիկատներ

Չարթեր

Չարթ (2005-07)Լավագույն դիրք
 Ավստրալիա Australian Singles Chart[6]3
 Ավստրալիա Ö3 Austria Top 40[6]13
 Բելգիա Belgian (Flanders) Singles Chart[6]5
 Բելգիա Belgian (Wallonia) Singles Chart[6]7
 Կանադա Canadian Hot 100[8]7
 Դանիա Danish Singles Chart[6]5
 Նիդերլանդներ Dutch Singles Chart[5]6
 Ֆրանսիա French Singles Chart[6]3
 Գերմանիա German Singles Chart[5]17
 Իռլանդիա Irish Singles Chart[5]1
 Իտալիա Italian Singles Chart[6]3
 Նոր Զելանդիա New Zealand Singles Chart[6]7
 Նորվեգիա Norwegian Singles Chart[6]7
 Շվեդիա Sverigetopplistan[6]8
 Շվեյցարիա Swiss Singles Chart[6]5
 Միացյալ Թագավորություն UK Singles Chart[5]2
 ԱՄՆ US Billboard Hot 100[8]1
 ԱՄՆ US Billboard Pop 100[8]1
 ԱՄՆ US Billboard Adult Top 40[8]1
 ԱՄՆ US Billboard Hot Adult Contemporary Tracks[8]1
 ԱՄՆ US Billboard Top 40 Mainstream[8]2

Ընդհանուր տարեկան չարթեր

Չարթ (2005)Դիրք
 Ավստրալիա Australian Singles Chart[9]18
 Ավստրիա Austrian Singles Chart[10]40
 Բելգիա Belgian (Flanders) Singles Chart[11]23
 Բելգիա Belgian (Wallonia) Singles Chart[12]36
 Նիդերլանդներ Dutch Top 40[13]6
 Ֆրանսիա French Singles Chart[14]46
 Իռլանդիա Irish Singles Chart[15]9
 Շվեյցարիա Swiss Singles Chart[16]32
 Միացյալ Թագավորություն UK Singles Chart[17]11
 ԱՄՆ U.S. Billboard Hot 100[1]1

Սերտիֆիկատներ

ԵրկիրՍերտիֆիկԱմսաթիվՀավաստագրված վաճառքՖիզիկական վաճառք
 Ավստրալիա[18]պլատինե200570,000
 Կանադա[19]2 x պլատինե (Digital)2006 ապրիլի 1020,000
 Ֆրանսիա[20]արծաթե2005 սեպտեմբերի 9125,000126,000[21]
 Գերմանիա[22]ոսկե2010150,000150,000
 ԱՄՆ[23]3x պլատինե2007 հոկտեմբերի 13,000,0003,000,000[24]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Նախորդող՝
«Temperature» Շոն Փոլ
U.S. Billboard Hot 100 Սինգլ #1
8 ապրիլ — 6 մայիս 2006 թվական
Հաջորդող՝
«SOS» Ռիհաննա