ITunes Store

iTunes Store, ինտերնետային խանութ, որտեղ վաճառվում է թվային պարունակություն (ծրագրային փաթեթներ, երաժշտական արտադրություն, ֆիլմեր), տնօրինում է Էփլ ընկերությունը։ Խանութը բացվել է 2003 թվականի ապրիլի 28-ին, Սթիվ Ջոբսի թվային երաժշտության խանութի բացման մասին հայտարարությունից հետո։ 2017 թվականի հունվարի տվյալներով iTunes-ը տրամադրում էր ավելին քան 35-40 միլիոն երգեր, 2,2 միլիոն ծրագրեր, 25000 հեռուստատեսային հաղորդումներ, և 65000 ֆիլմեր։ Բացման պահին, այն հանդիսանում էր միակը, որը օրինականորեն տրամադրում էր երաժշտություն բոլոր հիմնական հինգ ձայնագրող լեյբլ կազմակերպություններից[1]։ 2013 թվականի հունիսի դրությամբ iTunes Store-ում գրանցված էին 575 միլիոն ակտիվ օգտատերեր[2], և նրան էին միացած ավելին քան 315 միլիոն սարքեր, ներառյալ՝ Apple Watch-եր, iPod-եր, iPhone-ներ, Apple TV և iPad-եր[3]։

ITunes Store
Изображение логотипа
apple.com/itunes/
Տեսակdigital distribution platform?, Ցանցի կիրառական ծրագիր, կայք և բջջային հավելված
ՀեղինակԷփլ
Բացվածապրիլի 28, 2003
 ITunes Store Վիքիպահեստում

Պատմություն

Սթիվ Ջոբսը նկատեց, որ կա հնարավորություն բացելու թվային խանութ, որը կտրամադրի օգտատերերին ներբեռնվող երգեր[4][5][6][7]։ 2002 թվականին Ջոբսը համաձայնագիր կնքեց հինգ հիմնական ձայնագրման լեյբլների հետ, նրանց արտադրանքը iTunes-ի միջոցով վաճառելու մասին[8]։ iTunes Store-ը ներկայացվեց Ջոբսի կողմից Էփլի տարեկան Apple Worldwide Developers Conference-ի ժամանակ 2003 թվականի ապրիլին[9][10]։ Այն սկզբում հասանելի էր միայն Մակ համակարգիչների և iPod-երի վրա[11], իսկ 2003 թվականի հոկտեմբերին այն հասանելի դարձավ նաև Մայքրոսոֆթ Վինդոուզի վրա[12]։

2008 թվականի ապրիլին iTunes Store-ը հանդիսանում էր երաժշտություն վաճառող ամենածոշոր մատակարարը Միացյալ Նահանգներում[13], իսկ 2010 թվականի փետրվարին, նաև աշխարհում[14]։ iTunes Store-ի եկամուտը 2011 թվականի առաջին եռամսյակում կազմեց մոտ 1,4 միլիարդ ԱՄՆ դոլար[15]։ 2014 թվականի մայիսի 28-ին խանութը արդեն վաճառել էր 35 միլիարդ երգեր ամբողջ աշխարհում[16]։

2016 թվականին հայտարարվեց, որ առցանց դիտումների ծավալը արդեն գերազանցում է ներբեռնումների վաճառքների ցուցանիշներին[17], և iTunes-ի ներբեռնումների տեսակի վաճառքների ծավալը նվազել է 24%-ով[18]։

2018 թվականի ապրիլին iTunes ծրագիրը ավելացվեց Microsoft Windows 10-ի խրագրերի խանութում[19], իսկ 2019 թվականի գարնան սկզբում այն նաև հայտնվեց Samsung Smart TV-ում[20]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ITunes Store» հոդվածին։